Մարտ

Նախագծեր
Շարունակվող՝ Մայրենի լեզվի օրեր․

Չարենցի ծննդյան օրը քաղաքային թափառումներ, ժամը՝ 12:00 Չարենցի արձանի մոտ ու ներկայացնում ենք մեր Չարենցը:
Մարտի 15 —Ուսումնական ճամփորդություն Չարենցավան քաղաք
Նպատակը՝ «Չարենցյան օրեր» նախագծով կարդում ենք Չարենց:
Նախնական ուսումնասիրություններ՝

  • «Գանգրահեր տղայի քաղաքը», հուշարձանը, հուշարձանի հեղինակը
  • Չարենցավան քաղաքն ու անվանումը
  • Ստեղծագործության վերլուծություն բլոգներում
  • Կարդում ենք Չարենցի, Թումանյանի ստեղծագործությունները՝ մասնակից դարձնելով չարենցավանցիներին։
  • Հրապարակումներ բլոգներում, կայքում
    Սովորողների ուսումնասիրությունները Չարենցավան քաղաքի մասին․
    Էլեն Սարատիկյան

Մարտի 28-30-Ուսումնական ճամփորդություն Վայոց Ձոր, քաղաք Ջերմուկ

Նախագիծն ամբողջությամբ՝ Վարդան Կարապետյանի բլոգում
Երթուղին- Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր-Վայք-Գնդեվազ-Ջերմուկ (173 կմ),
վերադարձը՝ նույն երթուղով։
Նպատակը՝

  • ճամփորդելու միջոցով ճանաչել զբոսաշրջության կենտրոն և առողջարանային քաղաք Ջերմուկի տեսարժան վայրերը, Վայոց Ձորի պատմամշակութային արժեքները
  • սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում
  • տեսարժան վայրերի բացահայտում
  • կրթական փոխանակումներ Ջերմուկ քաղաքի Ավագ դպրոցի հետ
  • «Թումանյան 150» նախագիծը Ջերմուկում
  • Կարդում ենք Թումանյան, Տերյան, Չարենց
  • Այց Ջերմուկի պատկերասրահ
  • միասնական քայլք քաղաքում
  • Հարցազրույցներ տեղացիների հետ
  • «Ակտիվ քաղաքացի» նախագիծը Վայոց Ձորում…Ամուլսարի խնդիրը՝ ջերմուկցիների պատկերացմամբ
    Նախնական աշխատանքներ՝
  •  ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել Ջերմուկ քաղաքի և այցելող վայրերի մասին
  • տեղեկություններ Ջերմուկի ավագ դպրոցի մասին
  • պայմանավորվածություն Ջերմուկի դպրոցի  տնօրինության հետ
  • «Կարդում ենք» նախագծի նյութերի ընտրություն (Ջերմուկի դպրոցի սովորողների հետ ընթերցելու, երգելու, պարելու)
  • Ջերմուկ քաղաքի լեգենդները
    Ճամփորդության պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան, Սոֆյա Այվազյան։
    Պատասխանատուներից յուրաքանչյուրս ունենք մեր նախագծերը, որոնք իրագործելու ենք միասին։
    Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ:
    Արդյունքը՝ պատումներ, հարցազրույցներ, լուսանկարներ, տեսանյութեր բլոգներում, կայքում։
    Ճանապարհածախսը և սնունդը հոգում են ծնողները: