Рубрика: Պարապմունք

Ուսումնական դեկտեմբեր

Դեկտեմբերի 17-21 -նախագծային շաբաթ
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր)

Ներկայացնում ենք բլոգները
հաշվետվություններ, պատումներ բլոգներում
20․12 Քննարկում՝ «Կարծրատիպեր»։ Նախաձեռնումը՝ սովորողների, մասնակիցներ՝ ավագդպրոցի սովորողներ, դասավանդողներ։

1 Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում
2 Հայկական Ամանորի պատմությունից
3Հացը՝ ամանորյա խորհրդանիշ
4Ամանորյա հայկական մաղթանքներ
5Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները
6Նոր տարին աշխարհի երկրներում

 Այս նախագծերով ուսումնասիրում ենք, տեղեկանում Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;
Պատմել, ներկայացնել  տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրել բլոգում, ենթակայքում:

Կարդում ենք Զահրատ

Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
ԱԼԻՒՐի նման
Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ ՀԱՑ կը շինուի՞

ԿԱՂԱՆԴԻ ԳԻՇԵՐ

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այսպէս ըլլալու
Տօնն է այս գիշեր —

Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին —
Տօն է այս գիշեր —

Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու
Տօնն է այս գիշեր —

Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին —
Տօն է այս գիշեր —

Ի վերջոյ նորէն այսպէս մնալու
Քիչ մը աւելի յուսալքուելու
Տօնն է այս գիշեր —

Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան —
Տօն է այս գիշեր —

Զուր տեղ վատնուած օրերն յիշելու —
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր —

Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն —
Երգեր երգեցէք հինէն ու նորէն —
Տօն է այս գիշեր —

Գոյատեւելու տօնն է այս գիշեր

Կարդում ենք Գրիգոր Զոհրապ—Նովելներ

Читать далее «Ուսումնական դեկտեմբեր»

Реклама
Рубрика: Պարապմունք

27.02

Կետադրիր առակը և վերլուծիր:

  1. Մի Ուսուցիչ կանչվում է պալատ թագավորի հետ իմաստուն զրույց վարելու Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության թանկարժեք քարերի փայլի ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են թե ինչու Ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
    Եթե խոսեի այդ թեմայով թագավորը կամ կձանձրանար կամ կհուսահատվեր Խոսելուց առաջ մշտապես իմացեք թե ինչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար Իմաստուն չէ այն ուսուցիչը ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը

2. Բառարաններ, տեսակները: Գտնել ձեր անվան կամ ազգանվան նշանակությունը բառարանում:

20.02
Ավագ դպրոց 9-րդ դաս.

  1. Կարդա Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» բալլադը։ Գտիր գյուլլա, հավլունի թուր, աննկուն, բաբան, հնոց, հորդորել, դալուկ բառերի բացատրությունը։
  2. Փոխադրիր տեքստը արձակ շարադրանքով։
  3. Հիմնվելով բալլադի տեքստի վրա՝ գրավոր բնութագրիր.
    ա) Թաթուլ իշխանին
    բ) Թմկա տիրուհուն
    գ) Նադիր շահին։

Читать далее «27.02»