(Համատեղ աշխատանք պատմության, գրականության, մաթեմատիկայի, արվեստի դասավանդողների և 11–րդ դասարանցիների)

Նախագծի ղեկավարներ՝ Հայկազ Մարգարյան, Սոֆյա Այվազյան, Մանիկ Պողոսյան, Արման Գրիգորյան, Իրինա Պապոյան:

Պատմություն

Նպատակը – սովորողներին ծանոթացնել Վերածնունդ հասկացությանը, դարաշրջանին, հումանիզի գաղափարներին: Միքելանջելոյի սխրանքը: Համեմատել եվրոպական և հայկական Վերածնունդը:

Խնդիրները – նպաստել սովորողների մեջ գեղեցիկի ընկալմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը և պատմական ու արվեստի հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը:

Ակնկալվող արդյունքներ – սովորողների ստեղծագործունեության ակտիվացում, նախագծային կրթության նկատմամբ հետաքրքրության աճ: ինքնուրույն մտածելու և գործելու կարողության ու հմտության զարգացում:

Գրականություն

  • Կենսագրական տեղեկություններ,
  • Միքելանջելոն պոետ
  • Ընթերցումներ, քննարկումներ
  • Թարգմանություններ
  • Ֆիլմի դիտում

Մաթեմատիկա

Նպատակը- նախագծի ընթացքում սովորողները ցույց կտան, որ ոսկե հատումը,որը մաթեմատիկան հասկացողություն է ,Միքելանջելոյի, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետների ստեղծագործությունների հիմքն է: Նրա ուսումնասիրությունը, առաջին հերթին գիտության խնդիրն է, բայց նա հանդիսանում է հարմոնիայի և գեղեցկության չափանիշը, իսկ դա արդեն արվեստի կատեգորիա է: Կներկայացնեն, որ թվերը չեն ղեկավարում աշխարհը, բայց նրանք ցույց են տալիս՝ ինչպես ղեկավարել աշխարհը:

Խնդիրները -նախագիծը կնպաստի սովորողներին ուսումնասիրելու մաթեմատիկան ճարտարապետության, քանդակագործության և գեղանկարչության մեջ:
Ակնկալվող արդյունքներ-«Մաթեմատիկա» առարկայի նկատմամբ հետաքրքրության, կարևորության և նշանակալի դերի  աճ:

Արվեստ

Ժամկետը՝ սեպտեմբեր – հոկտեմբեր: Ամփոփումը՝ բաց դասով:
Սովորողների աշխատանքները.
Դավիթ Խալաթյան
Անահիտ Հարությունյան