Рубрика: Նախագծեր

Քառօրյա ճամփորդությունն ավարտվեց

image (13)

Առաջին տեսանյութ

Երկրորդ տեսանյութ

Սովորողների տպավորությունները

Արեգ Գևորգյան՝ ֆոտոշար

Դիլիջանյան առաջին օրն ամփոփեցինք

Քայլարշավ

Ֆոտոշար

Դեպի Գոշավանք

Գրում է Նվարդ Բաղդասարյանը

Պատմում է Թամարա Հակոբյանը

Չորս օր արշավեցինք Տավուշի մարզում, հիացանք աշնան գույներով, ապրեցինք միասին: Յուրաքանչյուր անգամ, երբ ճամփորդում եմ սովորողների հետ, ինձ համար նորանոր բացահայտումներ եմ անում, նորովի եմ ճանաչում սովորողներին: Այս անգամ էլ էր այդպես: Դպրոցում իր լռությամբ հայտնի 10-րդ դասարանցի Նվարդը զարմացրեց իր զրույցով, մեկնաբանություններով, Թամարան՝ աստղագիտության վերաբերյալ գիտելիքներով: Մյուսներին ճանաչեցինք տնարարությամբ, ընտանեկան ջերմությամբ, կոկիկությամբ: Նրանք էլ մեզ՝ ինձ ու Գայանեին էին ուսումնասիրում, երբ խոհանոցում իրար անցած, կերակուրներ էինք պատրաստում: Այդ չորս օրում հասցրինք մի շարք նախագծեր իրականացնել, ինչպես որ նախատեսել էինք, հասցրինք լինել մի քանի եկեղեցիներում, քայլել ու քայլել՝ վայելելով աշնան գեղեցկությունը: Ինչպես սովորողներն են ասել այդ օրերին, շնորհակալ եմ, որ կրթահամալիրը ընձեռում է, օգնում ճամփորդությունները կազմակերպելուն, իսկ տնօրենի օրագրում անընդհատ հայտնվում են տողեր, որոնցից երևում է, որ տիար Բլեյանը հետևում է, քաջալերում յուրաքանչյուր նախագծի ու ճամփորդության ընթացքին:

Реклама
Рубрика: Նախագծեր

«Չնաշխարհիկ» նախագիծ Դիլիջանում

Գեղարվեստի օրեր կրթահամալիրում 13.10-13.11

Այս օրերի շրջանակում իրականացվում են մի քանի նախագծեր, որոնցից մեկը հետևյալ նախագիծն է.

Վերնագրել ենք այսպես.

Խելոքը սիրում է սար, իսկ իմաստունը՝  ծով

Էնվայրոնմենթ` բնապահպանական արվեստ— Ավանգարդ արվեստի ուղղություն

Սովորողները ստեղծագործական ճանապարհով պետք է բացահայտեն աշնանային բնության, խոնավ անտառի գեղեցկությունը: Ընտրել ենք չինական տրադիցոն գրական-նկարչական մոտեցումը, քանի որ չինական արվեստում գերակշռող է ակվարելայնությունը, ինչպես  նաև նկարչության և պոեզիայի համատեղությունը:

Արվեստիայս մոտեցումը ենթադրում է ոչ կոմերցիոն մոտեցում կյանքին և արվեստին, ինչպես նաև հանդիսատեսի ներգրավվածություն ստեղծագործական պրոցեսին: Այդ աշխատանքները չեն կարող ցուցադրվել այլ վայրում, դրանք միայն լուսանկարվում են:

Էնվայրոնմենթ (անգ.՝ Environmental art, շրջակա միջավայրի արվեստ) Ավանգարդ ժամանակակից արվեստի մի ձեւ, որ առաջացել է 1960-1970 թթ. Միացյալ Նահանգներում եւ Արեւմտյան Եվրոպայում: Էնվայրոնմենթի գաղափարը կայանում է նրանում, որ հանդիսատեսը ներգրավվում է արվեստի տարածության մեջ և շրջակա միջավայրը միաձուլվում է արվեստի օբյեկտի հետ: Այս ուղղությունը ձգտում էր կոտրել այն ավանդույթը, ըստ որի արվեստը կյանքից տարբերվող մի բան է և ստեղծել նատուրալիստական ​​արվեստի օբյեկտների, որոնք նմանակում են շրջակա միջավայրը: Էնվայրոնմենթի հանդիսատեսը դառնում է նրա «համախոհը»: Այն հաճախ օգտագործվում է Փոփ արտում:

Նախագիծը իրականացնելու համար նախատեսված է քառօրյա ճամփորդություն՝ 20.10-24.10. 2014թ.

Աշխատանքային գործունեություն.

  1. Պլեներ՝ չինական ակվարել
  2. Ընթերցումներ՝ չինական պոեզիա
  3. Աշխատանքներ բնության մեջ (էկոլոգիական)
  4. Լուսանկարչական պլեներ

20.10.-24.10 ժամանակացույց

20.10. երթուղի՝  Երևան-Սևան-Դիլիջան

  • Ժամը 09:00 մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
  • Կանգառ Սևանում, թեթև նախաճաշ
  • Տեղավորում Դիլիջանում՝ «Պատանի տուրիստների հանգրվան» տուրբազայում
  • 14:00 – ճաշ
  • Զբոսանք Դիլիջան քաղաքում, լուսանկարչական և նկարչական պլեներ
  • 19:00- ընթրիք
  • Ընթերցումներ, քննարկումներ խարույկի շուրջ

21.10

  • 09:00-մարմնամարզություն
  • 10:00-նախաճաշ
  • 10:00-արշավ դեպի Բլդանչայ, Մաթոսավանք, Ջուխտակ վանք, համալսարանի ճամբար
  • 14:00-ճաշ, հանգիստ
  • 15:00- 1-ին խումբ-պլեներ՝ չինական ակվարել, 2-րդ խումբ-էկոլոգիական աշխատանքներ բնության մեջ, 3-րդ խումբ-լուսանկարչություն
  • 19:00-ընթրիք
  • 20:00-22:00-չինական պոեզիա, քննարկումներ

22.10

  • 09:00-մարմնամարզություն
  • 10:00-նախաճաշ
  • 11:00-արշավ դեպի Գոշավանք, քայլարշավ, ճաշը՝ Գոշավանքում
  • 16:00-վերադարձ
  • 17:00-19:00-պլեներ՝ չինական ակվարել, տեսանկարահանումներ
  • 19:00-ընթրիք
  • 20:00-22:00-մեդիաաշխատանքներ

 

23.10

  • 09:00-մարմնամարզություն
  • 10:00-նախաճաշ
  • 11:00-13:00-զբոսանք Դիլիջան քաղաքում
  • 14:00-ճաշ
  • 15:00-18:00 15:00- 1-ին խումբ-պլեներ՝ չինական ակվարել, 2-րդ խումբ-էկոլոգիական աշխատանքներ բնության մեջ, 3-րդ խումբ-լուսանկարչություն
  • 19:00-ընթրիք
  • 20:00-22:00-օրվա ամփոփում, զրույցներ, քննարկումներ

24.10

 

  • 09:00-մարմնամարզություն
  • 10:00-նախաճաշ
  • 11:00-13:00-աշխատանքների ավարտում
  • 14:00-ճաշ
  • 16:00- վերադարձ
  • Վերադարձը՝ Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Աշտարակ-Երևան

Սննդի և գիշերակացի ծախսերը հոգում են ծնողները:

Մտահղացումը՝ Արման Գրիգորյանի

Ղեկավարներ՝ ՍոֆյաԱյվազյան, Գայանե Առաքելյան, Արա Թարզյան

Մասնակից սովորողներն են Գեղարվեստի ավագ դպրոցի 10-11-րդ դասարանցիները:

??????????????????????

Рубрика: Без рубрики

Միքելանջելոյի պոեզիան

Молчи, прошу, не смей меня будить.
О, в этот век преступный и постыдный
Не жить, не чувствовать – удел завидный…
Отрадно спать, отрадней камнем быть.

Լռիր, խնդրում եմ, ինձ մի արթնացրու:

Այս ամոթալի ու հանցավոր դարում,

Նախանձելի է չապրելն ու չզգալը…

Երանելի է քունը, երանի թե քար լինեի:

Я отлучен, изгнанник, от огня;

Я никну там, где все произрастает;

Мне пищей — то, что жжет и отравляет;

И что других мертвит, — живит меня.

Աքսորյալիս հեռացրել են կրակից.

Ես թառամում եմ այնտեղ, որտեղ ամեն ինչ ծաղկում է.

Ոտում եմ այն, ինչ վառում և թունավորում է.

Եվ այն ինչ սպանում է այլոց, ինձ կենդանացնում է:

Ջովանիդա Պիստոյային ուղղված բանաստեղծություն՝ Սիքստինյան կապելան նկարելու մասին.

Այս տանջանքից մոտս խպիպ է առաջացել,

Փաթաթվել վզիս ինչպես կատուները Լոմբարդիայում (մարզ Իտալիայի հյուսիսում)

կամ այլուր, որտեղ լճացած ջուրը թույն է:

Ստամոքսս ճզմվել է կզակիս տակ, մորուքս

մատնացույց է անում երկինք, ուղեղս մասնատվել է գանգատուփիս մեջ,

կուրծքս գալարվում է, ինչպիս հարպիանը (հունական դիցաբանությունում՝ կնոջ մարմնով թռչուն): Գլխավերևում պահած վրձնիցս անդադար ներկ է կաթում, և դեմքս կարծես կաթիլների համար նախատեսված հատակ լինի:

Ազդրերս սրվել և մտել են փորս,

Խեղճ հետույքս ճգնում է հակակշիռ լինել,

ամեն արածս շարժումը կույր և աննպատակ է:

Մաշկս վրայիցս կախ է գալիս,

Շարժումներիցս ողնաշարս կապվել է:
Ես կոր եմ կարծես սիրիական աղեղ:

Քանզի ես այսպես տարված եմ գործով, իմ մտքերը

խենթ ուխտադրուժ թափոն են.

Ծուռ շվիի վրա լավ չես կարող նվագել:

Իմ նկարչությունը մեռած է.

Պաշտպանիր այն, Ջովանի, պաշտպանիր պատիվս:

Ես ճիշտ տեղում չեմ՝ ես նկարիչ չեմ:

Ռուսերենից թարգմանեց Սոֆյա Ավազյանը

Рубрика: Без рубрики

Փարաջանովի հետադարձ լույսը

OLYMPUS DIGITAL CAMERA

10.10.2014թ.

Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ցուցադրվում էին հանրապետության տարբեր դպրոցների սովորողների աշխատանքները՝ նկարներ, լուսանկարներ:

Ծրագիրը կրում էր «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը և նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսոր, մշակութային և հասարակական գործիչ Սերգեյ Փարաջանովի հոբելյանական 90 ամյակին:

Ծրագրի հեղինակ և պատասխանատու հանդիսանում էր ՀՀ Ազգային ժողովի ԳԿՄ հանձնաժողովը:

Պատասխանատու կառույցներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, մշակույթի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը:

Սովորողներին տրված էր ազատ ստեղծագործելու առաջադրանք:

Մի քանի օր առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի 12 սովորողի աշխատանքները ևս ներկայացրինք:

Այսօր գրադարանի դահլիճը լեցուն էր: Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքներն էլ հետաքրքիր էին, խնամքով արված: Հանձնաժողովի անդամները դիտեցին բոլոր աշխատանքները, ապա առանձնացան՝ քննարկելու: Մեր սովորողները ծանոթանում էին մյուս դպրոցների սովորողների հետ, դիտում նրանց աշխատանքները: Քիչ անց հանձնաժողովը վերադարձավ և հրապարակեց մրցանակակիրների անունները: Լավագույն ճանաչված աշխատանքները 11-ն էին, որոնցից 3-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների աշխատանքներն էին: Ահա մեր սովորողների անունները.

Աննա Սմբատյան –     քոլեջի 2-րդ կուրս

Մերի Աբրահամյան – գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարան

Լինա Գրիգորյան –     գեղարվեստի ավագ դպրոցի  11-րդ դասարան    

Մրցութային այս փուլն ավարտվեց, որից հետո բոլոր աշխատանքները վերադարձրին, իսկ 11 լավագույնները խնդրեցին թողնել, որպեսզի դրանք ցուցադրվեն ԱԺ-ում:

Լավագույն աշխատանքը կարող է դառնալ ԱԺ- ի կողմից մշակութային գործիչներին շնորհվող պարգևների տարբերանշան կամ հուշանվերի մակետ:

Մրցույթի արդյունքում կշնորհվեն պատվոգրեր, մրցանակներ և դրամական պարգև՝ սովորողին և դպրոցին:

 

Рубрика: Без рубрики

Վերելք ընկերներիս հետ

Ընկերներ, հարազատներ, ում հետ արժի աշխարհի ծայրն էլ գնալ:

Երբ կողքիդ հարազատ, սրտացավ մարդիկ են, ոչ մի վերելք դժվար չէ, նույնիսկ սայթաքել չեն թողնի: Տարիներ շարունակ ճամփորդել ենք միասին, և յուրաքանչյուր արշավ ինձ համար նոր է. զարմանում եմ, հիանում, էլ ավելի սիրում ընկերներիս ու սովորողներին:

Բարձունքը, որը հաղթահարեցինք, դեպի Մայրավանք տանող ուղին էր: Ուխտագնացություն էր: Գործընկերներս արդեն գրել ու նկարագրել են ընթացքի մասին: Ավելացնեմ միայն, որ կրթահամալիրիս շնորհիվ թե՛ մենք՝ դասավանդողներս, թե՛ սովորողները ճանաչում, ուսումնասիրում, տեսնում ենք Հայաստանը՝ ինչպես որ կա, ոչ թե գրքերով, այլ մեր աչքերով, մեր սրտով:  Իսկ ունենալ տիար Բլեյան տնօրեն, նշանակում է ունենալ խելացի, ուշիմ, հանճարեղ, երբեմն էլ անմիջական՝ երեխայի պես, հարազատ Մարդ:

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA  OLYMPUS DIGITAL CAMERA