Մարտի 25-28՝ ճամփորդության հաշվետվություն

431898902_271250026036422_2131614309732188780_n

  • Ուսումնական գարունը Թբիլիսիում. համագործակցային նախագիծ
  • Հայկական Թիֆլիս 2. Ներսիսյան դպրոց 200
  • Ընթերցողական նախագիծ Թիֆլիսում

    Թբիլիսյան խճանկար

    Հերթական այցով Թբիլիսիում ենք։

    Թե ինչպես տեղավորվեցինք, որտեղ, կամ օրվա ծրագիրը քայլ առ քայլ իրագործելու մասին կպատմեն սովորողները։

    Հենց սկզբից ասեմ, որ գեղեցիկ, հետաքրքիր, լեցուն օրերով ճամփորդություն էր, տպավորություններն՝ անմոռաց։

    Ամաղլեբա փողոցի թիվ 18 տուն

    Ամենայն հայոց բանաստեղծն ընտանիքի հետ 1909 թ. տեղափոխվել է Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ:

    Մենք գտնվում ենք այդ մշակութային կենտրոնում։ Գործընկերներս անցյալ տարի եղել էին Թումանյանի տանը, ես առաջին անգամ էի լինում։ Պահպանված են սենյակները, ձեռք բերած կահավորանքն այնպիսին է, ինչպես եղել է բանաստեղծի օրոք։ Պատշգամբից երևում է ամբողջ բակը, հաստաբուն մի ծառ, որի ստվերում հաճախ են կանգնել ու զրույցով տարվել մեր անվանիները։ Զավեշտական մի քանի պատմություններ մեզ պատմեց կենտրոնի աշխատակիցը Թումանյանի և մյուս մեծերի մասին։

    431955874_349443764763209_1217395866168573302_n

Ներսիսյան հայտնի դպրոցը 200 տարեկան է

Կովկասում հայկական առաջին դպրոցն է, որը գործել է մի ամբողջ դար:
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը եղել է ամենանշանավոր հայկական միջնակարգ դպրոցը, որը բացառիկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Հիմա էլ հայտնի է որպես Կովկասյան համալսարան, ունի 5000 ուսանող։
1824-ին հիմնադրված Ներսիսյան դպրոցի վերջին շենքը կառուցվել է 1909-ին (ունի երեք շենք): Կրթօջախի կառուցման ծախսն իր վրա է վերցրել գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը՝ գրելով կաթողիկոսին, որ երջանիկ է այդ հնարավորության համար:
Հրաշալի այս կառույցի հեղինակը Ն․ Աշտարակեցին է։ Խնամված, պահպանված են և՛ շենքերը, և՛ բակը։ Ուրախալի է նաև, որ դարեր անց շենքը շարունակում է մնալ որպես կրթական հաստատություն։
Շրջեցինք, դիտեցինք, ծանոթացանք համալսարանական առօրյայի և գիտակրթական գործունեության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, 10 ֆակուլտետներին՝ բիզնես, կառավարում, միջազգային հարաբերություններ ու բարձր տեխնոլոգիաներ։ Համալսարանում սովորում են ինչպես վրացի, այնպես էլ երիտասարդներ հարևան երկրներից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից։
Սիրալիր, ջերմ ընդունելություն էր։ Շնորհակալությամբ դուրս եկանք շենքից։

432240906_1160292835330551_3581969554552450586_n

Հաջորդ օրը պիտի այցելենք Թբիլիսիի թիվ 98 դպրոց։ Խնամքով պատրաստվում ենք։ Վաղեմի բարեկամին ենք այցելելու․ դեռևս 15տարի առաջ հանրակրթական կամուրջների հիմքն են դրել երկու դպրոցների ղեկավարները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը և Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն։ Դպրոցի սաներն ու դասավանդողները դիմավորում են մեզ։ Նշեմ, որ Գ․ Մոմցելիձեն արդեն այլ դպրոց է ղեկավարում, սակայն նա ևս այստեղ է, սպասում է մեզ։

 Դպրոցի սովորողները հայերեն ներկայացնում են Թումանյան, Սայաթ-Նովա, ապա միանում են մեր սովորողների երգին, իսկ վերջում բոլորս միասնական պարով ամփոփում ենք։ Այնուհետև սովորողներն առանձնանում են՝ միասին խաղալու, միմյանց ճանաչելու, զրուցելու։ Մենք՝ մեծերս, սուրճի սեղանի շուրջ հաճելի  զրուցում ենք, հիշում նախորդ հանդիպումները, գալիք հանիպման ծրագրեր ենք կազմում։

431856671_7473681156051852_2692064378492944048_n

 Ահա, այսպիսի հայ-վրացական բարեկամություն։

Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում նք։

Ներսիսյան ճեմարանի 200 ամյակի առթիվ լուսանկարների ցուցահանդես է։ Զրուցում ենք կենտրոնի տնօրեն տ․ Եվգենյայի հետ։ Պատմում է խմբերի, սաների գործունեության մասին, հյուրերի ու միջոցառումների մասին, պատմում է սիրով, հպարտությամբ, հիշում է մեր նախորդ այցերը։
«Հայարտանը» գործում են Վիրահայոց թեմի կրթության բաժնի իրավասության ներքո գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցը և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը, ինչպես նաև մշակութային մի շարք խմբակներ՝ երգի, պարի, ազգային նվագարանների, վոկալ-գործիքային և այլն:

Հայկական երաժշտություն է հնչում, մեր սովորող աղջիկները շուրջպար են բռնում, միանում է «Հայարտան» պարուսույց Սուրենը, նա հայկական պարեր է սովորեցնում հայ, վրացի, երբեմն էլ այլազգի երեխաների։

 Սուրենը մասնագիտությամբ երկրաբան-ինժեներ է, բայց կենտրոնում ղեկավարում է «Տարոն» ազգագրական պարերի համույթը: 

Խոջիվանքում ենք։ Մեկիկ-մեկիկ կարդում ենք տապանաքարերի արձանագրությունները։ Հենց այդտեղ էլ հանդիպեցինք Պ․ Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի տնօրենին, ծանոթացանք։ Պատմեց թատրոնի, դերասանների, խաղացանկի ու թատրոնի շենքի մասին, ապա տխրությամբ շարունակեց, որ հայ պատանիների ու երիտասարդների մեծ մասը գերադասում է դիտել վրացերեն և ռուսերեն ներկայացումներ հայերեն լավ չիմանալու պատճառով։ Այո՛, մտահոգիչ է․․․․․

431831678_1201287214615159_1304692400668617128_n

Մեր ազատ ժամանակն անցկացնում էինք քայլելով Թբիլիսիի փողոցներով։

Տեսանյութերը՝ Նունե Մովսիսյանի և Ռինա Շագինյանի բլոգներում։

Գրում են սովորողները․

Գուրգեն Հայրապետյան-9-րդ դաս․

Լիլիթ Ղազարյան -10-րդ դաս.

Էլեն Լալազարյան 9-րդ դաս․