փետրվարի 7՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը

Նախագիծ

                                               Իմ բառարանը

Համատեղ նախագիծ՝  ավագ և միջին դպրոցի սովորողների մասնակցությամբ

Ժամկետը՝ փետրվարի 1-7

Ամփոփումը՝ փետրվարի 8-ին

Նախագծի նպատակը

ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ

բառարանից օգտվելու հմտությունների մշակում

Նախագծի խնդիրները

ծանոթացնել սովորողին բառարանի հետ

ուսումնասիրել բառարանների տեսակները

սովորողի մոտ զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ

կարողանա գտնել իրեն հետաքրքրող լեզվական միավորի մասին տեղեկություններ

Նախագծի ընթացքը 

սովորողը համացանցից գտնում է բառարանների մասին տեղեկություններ

կարդում է, ուսումնասիրում բառարանների տեսակները

ընտրում է բառարան, ընթերցում

գրում է պարսկերենից փոխառված բառեր, բացատրում

գրում է պարսկերեն դարձվածքների հայերեն փոխարժեքները

դասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)

Ակնկալվող արդյունքներ (անհատական, խմբային)

բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում

բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից)

տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն)

Համակարգումը՝ Սոֆյա Այվազյանի և Դիանա Նազարյանի

Բառարանային աշխատանքները կատարեք բլոգներում։

Արդյունքներ

10-րդ դաս․

Ալեքս Ասոյան
Էլեն Սաֆարյան
Ալեքս Վահանյան
Լևոն Ծատուրյան
Քեթրին Եփրեմյան
Իռեն Խանզրադյան

11-րդ դաս․

Լաուրա Թորոսյան
Մարի Մարկոսյան
9-րդ դաս․
Անի Հարությունյան
Նարեկ Միրզոյան
Ռազմիկ Մկրտումյան
Աշոտ Խաչատրյան
Էրիկ Մելքոնյան
Գայանե Խաչատրյան
Գուրգեն Հայրապետյան
Վահան Հովհաննիսյան
Մոնիկա Մարտիրոսյան
Էրիկ Մելքոնյան

**************************

Կարդալ

Բառգիրք հայկազեան լեզուի

Հայ բառարանագրական բազմաթիվ ու բազմապիսի հուշարձանների մեջ իր բացառիկ տեղն ունի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» անվանումը կրող բառարանը, որ հայագիտության մեջ սովորաբար կոչվում է պարզապես «Հայկազյան բառարան»։ Հայ հին մատենագրության՝ իր ժամանակին հայտնի ձեռագիր ու տպագիր հուշարձանների լիակատար բառագանձն ամփոփող, իր դարաշրջանի համար գիտական ամենաբարձր մակարդակով կազմված բառարանն է դա, որ 140 տարի շարունակ եղել է հայագիտությամբ զբաղվողների ուղեցույցն ու ուսուցիչը՝ գրաբար լեզվի իմացության, հայոց լեզվի բառագիտական հետազոտությունների և, առհասարակ, հայագիտական ուսումնասիրություննում։ Ուղիղ կես դար է տևել «Հայկազյան բառարանի» կազմությունը, հիսուն տարիների ընթացքում բառարանի երեք հեղինակները՝ Գաբրիել Ավետիքյանը(1750-1827), Խաչատուր Սյուրմելյանը (1751-1827), Մկրտիչ Ավգերյանը(1762-1854) մեղվաջան աշխատանքով, միաբանության Մխիթարյան մատենադարանում եղած մոտ 1000 ձեոագիր հուշարձանների և հայ հին մատենագրության այն ժամանակ տպագրված մատյանների բառաքաղությամբ,  հնագույն աղբյուրներից մինչև նոր ժամանակների գրչագրական տարբերակների համեմատությամբ ու բառաքննական ուսումնասիրություններով, կազմել են մի ընդարձակ բառարան, որ ինչպես ներածության կամ «Նախադրանքի» մեջ է, բաղկացած Էր 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ)։ Բայց ինչ որ կարողացել էին անել հեղինակներն իրենց անդուլ աշխատանքով, չկարողացավ հրատարակել միաբանությունը, և ոչ էլ հայ հասարակայնությունը։ Ամբողջ ձեռագիր աշխատության հրատարակության ծախսերն այնքան մեծ էին, որ ստիպված եղան հիսուն տարվա ընթացքում հավաքած ու մշակած նյութը  համառոտել և ամփոփել միայն երկու հատորում (51 հազար բառ)։ Այդ երկհատորյակն է, ահա, որ հրատարակվեց 1836-1837 թվականներին և այսօր էլ մնում է որպես գրաբարի ընդարձակագույն և անփոխարինելի բառարան։ Բառարանի մեծ արժեքը ամենից առաջ պայմանավորված է բանասիրական, բառաքննական ու լեզվաքննական այն խորահմուտ աշխատանքով, որ կատարել են հեղինակները: Հայտնի է, որ հայ մատենագրության մեզ հասած ձեռագիր (որոնց հուշարձաններում շատ ու շատ բառեր ունեն զանազան գրային տարբերակներ), աղճատումներ, ճշգրտումները՝ տվյալների հիման վրա,  առաջնահերթ խնդիր էր։ Այդպիսի աշխատանք արդեն կատարել էր Մխիթար Սեբաստաացին իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատորյա բառարանի առաջին  հատորում (Վենետիկ, 1749) ։

Սակայն հենց ինքը՝ Մխիթար Սեբաստացին, առաջաբանում գտնում է, որ իր օգտագործած մատենագրական աղբյուրները բավական չեն գրաբարի լիակատար կազմեու համար, և հանձնարարում է իր հաջորդներին՝ հայտնաբերվող նոր աղբյուրների հիման վրա լրացնել իր գործը, նորանոր վկայություններով ճշգրտել այն ամենը, ինչ որ ինքը հնարավորություն չի ունեցել անելու, և դրանով իսկ ստեղծել գրաբարի ամբողջ բառապաշարը ճշգրտորեն արտացոլող բառարան։ Բայց լոկ նոր աղբյուրների օգտագործումը դեռևս բավական չէր այդպիսի բառարան կազմելու համար։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ  էր լեզվաքննական հետազոտությամբ պարզել գրաբարի իսկական պատկերը ներկայացնող մատենագրական հուշարձանները և դրանք տարբերել հետին, «ռամկաբանություններով» և օտարաբանություններով խճողված լեզվով մատենագրական աղբյուրներից։ Իսկ այդպիսի բնութագրության համար էլ անհրաժեշտ էր լեզվական բազմակողմանի հետազոտություն այն բոլոր աղբյուրների, որոնք օգտագործվում էին։ Եվ Ինչպես ցույց է տալիս այդ հետազոտությունների համառոտ ամփոփումը, որ զետեղված է «Նախադրանքի» մեջ, հեղինակներն իրոք կարողացել են լիովին կողմնորոշվել գրաբարալեզու մատենագրական աղբյուրների լեզվական բնութագրությունների մեջ, հիմնականում ճիշտ են գնահատել մեր հին մատենագրության հուշարձանների լեզուն, որ և բառարանի մեջ տեղ գտած բառերի ու նրանց տարբերակների (տարբեր գրչությունների, սխալագրությունների, հին և նոր ձևերի և այլնի) գնահատման հիմքն է հանդիսացել:

Աղբյուրը՝ ՄԱԳԱՂԱԹ.AM