Սովորողին առաջարկվող նախագծեր՝

Սեպտեմբերի 1

Գիտելիքի օրը թանգարանում

9-րդ դաս․

10-րդ դաս․

11-րդ դաս․

12-րդ դաս․

Հին ու նոր սեբաստացիներ

Նախագծերի ներկայացում, մեկնաբանություններ։

Ամառային ֆլեշմոբների կատարում

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Կազմում ենք անհատական և խմբային նախագծեր։
Սովորողներն ընտրում են իրենց նախագիծը (նախագծերը), ինքնուրույն կազմում։
Առաջարկվող նախագծերից բացի, սովորողը կարող է ունենալ իր նախաձեռնած ուսումնական նախագիծը։

10-12-դաս․

Հետազոտական աշխատանքների ներկայացում, մեկնաբանություններ

Երկարաժամկետ նախագծեր՝

  • Ընթերցողական
  • Ինքնակրթության
  • Թարգմանական
  • Ստեղծագործական
  • Նախասիրությամբ-անհատական
  • Հետազոտական
  • Քննարկումներ

Ընթերցողական նախագիծ

Նպատակը.
ձևավորել ընթերցասեր անհատ, ում համար ընթերցանությունը հոգևոր պահանջմունք է և կենսաձև
դասական գեղարվեստական բարձրարվեստ ստեղծագործությունների միջոցով հնարավորություն տալ հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը:
Խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման ձևավորմանն ու զարգացմանը:
Զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը:
Օգտագործել ՏՀՏ-ն` որպես գրական-գեղարվեստական  բազմաբնույթ շտեմարանի   հետ շփման ամենամատչելի  և  արդյունավետ միջոց։

Խնդիրները.

Գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք։
Ստեղծագործությունների ընտրությունը կատարել հիմնականում դասական գրականությունից` ապահովելով գրական բարձր արժեքների փոխանցումը։
Սովորողի հետ քննարկման միջոցով  հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը։
Գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով։
Որպես ընթերցանության նյութ՝ օգտագործել նաև համացանցային համապատասխան կայքերը և այն ամենը, ինչը համապատասխանում է վերոնշյալ չափորոշիչներին:

Իրականացման քայլերը.

Գեղարվեստական նյութի ընտրություն,
գեղարվեստական ստեղծագործության ընթերցում
անհատական կամ խմբային քննարկում
վերլուծության հրապարակում բլոգում
Ակնկալվող արդյունքը՝ մեդիաընթերցումներ, դրանց հանրայնացումը:

Սեպտեմբերի առաջին շաբաթվա համար առաջարկում եմ ընթերցել և քննարկել արտասահմանյան արձակ՝

Ալբերտո Մորավիա- «Arrivederci» (Կտեսնվենք) 
Պոլ Վալերի-«Հրեշտակը» պատմվածքը
Էռնեստ Հեմինգուեյ «Մարդու հավատամքը»  էսսե

Բաց քննարկումները որպես հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերում

Հեղինակայինը՝ խոսքի մշակման՝ ստեղծագործական, վերլուծական կարողությունների գործնական կիրառություն։ Քննարկման նպատակը․
Հաղորդակցման հմտությունների զարգացում:
Պարզ արտահայտվելու, վիճաբանելու և տեսակետը պաշտպանելու, հարցեր ձևակերպելու ունակություն։
Ինտելեկտուալ և ստեղծագործական ունակությունների զարգացում:

Քննարկման համար առաջարկում եմ հետևյալ թեմաները․

1․ Ժամանակակից դեռահասների արժեքները

2․ Եղանակի և մարդու տրամադրության կապը

3․ Թատրոնի անկրկնելի ոգին

4․ Ի՞նչ  չեն սովորեցնում մեզ դպրոցում

5․ Խտրականությունը դպրոցում, բուհում, աշխատավայրում

6․ Ապագայում ուսուցիչների կարիք կլինի՞

7․ Խոսքի ազդեցությունը

Շարունակական նախագծեր՝ 

«Թատրոնը՝ ուսումնական գործընթաց»

«Ստեղծագործ պատանի»