Մայիսյան 11-րդ հավաքի իմ նախագծերը

1.Կայքում հրապարակվում են ուսանողների հոդվածները: Այդ աշխատանքներն սկսվել են ապրիլի 18-ից: Այստեղ:

2. «Գնդիկ Բոքոնիկ»նախագիծը ընթացքի մեջ է: Այն դառնալու է նախադպրոցական դաստիարակների ուսուցման խմբի դիպլոմային աշխատանք: Քանի որ նախագիծը աշխատանք է նաև կրտսեր խմբերի հետ, որոշեցինք Մայիսյան 11-րդ հավաքին ներկայանալ նախապատրաստական աշխատանքներով: Ուսանողներն աշխատանքներն սկսել են:
Վարդուհի Հախվերդյան
Հերմինե Գևորգյան
Սոնա Աբրահամյան

1-ին փուլ
Քոլեջի խմբի հետ ընտրել ենք հեքիաթը, միասին պատմել, դիտել կերպարները: Հեքիաթի սցենարը ինքներս ենք կազմել՝ փոքրիկների ցանկությամբ փոխելով վերջաբանը:

2-րդ փուլ

Քանի որ հեքիաթը «Թղթե թատրոն» ներկայացում է, սկսեցինք թղթերից, ստվարաթղթերից պատրաստել մեր կերպարները, մինչ այդ համակարգչի և պրոյեկտորի օգնությամբ ուրվագծեցինք, նկարեցինք: Թղթե կերպարներն ու դեկորներն ավարտված չեն: Երկու օր կաշխատենք Գեղարվեստ խմբի հետ, մի քանի օր էլ Քոլեջի խմբի հետ: Գեղարվեստի խմբի հետ լինելու են փոքրիկ կտորներով փորձեր, քանի որ նախատեսում ենք, որ ներկայացման դերակատարները փոքրիկներն են լինելու:

3-փուլ

Ներկայացման ցուցադրություն:
Արվում են լուսանկարներ, պատրաստում ենք տեսանյութ, ֆիլմ: Ամբողջ գործընթացի պատումը կներկայացնենք նաև էլեկտրոնային գրքի տարբերակով:

02.05

12:00 — «Գնդիկ Բոքոնիկը». Քոլեջի նախադպրոցական դաստիարակների ուսուցման խմբի, 2-4 տարեկանների խմբի համատետեղ ուսումնական նախագիծ. Գեղարվեստի դպրոց

03.05
12:00 — «Գնդիկ Բոքոնիկը». Քոլեջի նախադպրոցական դաստիարակների ուսուցման խմբի, 2-4 տարեկանների խմբի համատետեղ ուսումնական նախագիծ. Գեղարվեստի դպրոց