Ընկերներ, հարազատներ, ում հետ արժի աշխարհի ծայրն էլ գնալ:

Երբ կողքիդ հարազատ, սրտացավ մարդիկ են, ոչ մի վերելք դժվար չէ, նույնիսկ սայթաքել չեն թողնի: Տարիներ շարունակ ճամփորդել ենք միասին, և յուրաքանչյուր արշավ ինձ համար նոր է. զարմանում եմ, հիանում, էլ ավելի սիրում ընկերներիս ու սովորողներին:

Բարձունքը, որը հաղթահարեցինք, դեպի Մայրավանք տանող ուղին էր: Ուխտագնացություն էր: Գործընկերներս արդեն գրել ու նկարագրել են ընթացքի մասին: Ավելացնեմ միայն, որ կրթահամալիրիս շնորհիվ թե՛ մենք՝ դասավանդողներս, թե՛ սովորողները ճանաչում, ուսումնասիրում, տեսնում ենք Հայաստանը՝ ինչպես որ կա, ոչ թե գրքերով, այլ մեր աչքերով, մեր սրտով:  Իսկ ունենալ տիար Բլեյան տնօրեն, նշանակում է ունենալ խելացի, ուշիմ, հանճարեղ, երբեմն էլ անմիջական՝ երեխայի պես, հարազատ Մարդ:

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA  OLYMPUS DIGITAL CAMERA