Ուսումնական ճամբար
Քաղաքային ճամփորդություն՝ Գրատպության թանգարան
Մեկնում՝ մայիսի 31-ին, ժամը՝ 10։00, Մայր դպրոցից,
վերադարձ՝ մինչև ժամը՝
Տեղափոխումը՝ քաղաքային ավտոբուսով։
Նպատակը՝
Գրատպության թանգարանում ծանոթանալու հայ տպագրության պատմությանը։
Հոլոգրաֆիկ սարքի միջոցով սովորողները կծանոթանան տպագրության եղանակներին։
Հայ տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի Գրի ակունքները, Հայոց այբուբենը, Հայ գրատպության առաջնեկները, Հայկական գրատպության սփյուռքը, Գրահրատարակչություն, Գրի հավերժությունը սրահներում:
Արդյունքներ՝
- տեսանյութերի պատրաստում մեկդարյա պատմություն ունեցող տպագրական մեքենաների, Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշների, Հայ գրքի 500-ամյակի առիթով տիեզերք ուղարկված և վերադարձված հայկական մագաղաթի` Հակոբ Մեղապարտի տպանշանով նմուշների վերաբերյալ
- պատումներ, ֆոտոպատումներ
- յուրաքանչյուր սովորող օրը լուսաբանում է իր բլոգում
Քայլք՝ Տերյան փողոցով, Կարապի լճով, Հյուսիսային պողոտայով։
Ճամփորդության պատասխանատուներ՝ Սոֆյա Այվազյան, Անահիտ Ամիրխանյան։
Հասցե՝ Տերյան փ. 72
Մուտքի գումարը՝ 400դրամ (մեկ հոգի), թանգարանում ուղեկից-ներկայացնող՝ 2500 դրամ (ընդհանուր), քաղաքային ավտոբուսի գումար։
Մասնակիցներ՝ Անահիտ Ամիրխանյանի ջոկատի սովորողներ (ցուցակը ճշտվում է)։