Սոֆյա Այվազյան

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» կրթահամալիր

Ճամփորդություն և ճանապարհորդի պատում

Այց գրատպության թանգարան

images

Ուսումնական ճամբար

Քաղաքային ճամփորդություն՝ Գրատպության թանգարան

Մեկնում՝ մայիսի 31-ին, ժամը՝ 10։00, Մայր դպրոցից, 

վերադարձ՝ մինչև ժամը՝

Տեղափոխումը՝ քաղաքային ավտոբուսով։
Նպատակը՝
Գրատպության թանգարանում ծանոթանալու հայ տպագրության պատմությանը։
Հոլոգրաֆիկ սարքի միջոցով սովորողները կծանոթանան տպագրության եղանակներին։

Հայ տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի Գրի ակունքները,  Հայոց այբուբենը, Հայ գրատպության առաջնեկները, Հայկական գրատպության սփյուռքը, Գրահրատարակչություն, Գրի հավերժությունը սրահներում:

Արդյունքներ՝

  • տեսանյութերի պատրաստում մեկդարյա պատմություն ունեցող տպագրական մեքենաների, Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշների,   Հայ գրքի 500-ամյակի առիթով տիեզերք ուղարկված և վերադարձված հայկական մագաղաթի` Հակոբ Մեղապարտի տպանշանով նմուշների վերաբերյալ
  • պատումներ, ֆոտոպատումներ
  • յուրաքանչյուր սովորող օրը լուսաբանում է իր բլոգում

Քայլք՝ Տերյան փողոցով, Կարապի լճով, Հյուսիսային պողոտայով։
Ճամփորդության պատասխանատուներ՝ Սոֆյա Այվազյան, Անահիտ Ամիրխանյան։
Հասցե՝ Տերյան փ. 72

Մուտքի գումարը՝ 400դրամ (մեկ հոգի), թանգարանում ուղեկից-ներկայացնող՝  2500 դրամ (ընդհանուր), քաղաքային ավտոբուսի գումար։
Մասնակիցներ՝  Անահիտ Ամիրխանյանի ջոկատի սովորողներ (ցուցակը ճշտվում է)։

Оставьте комментарий