Рубрика: Ուսումնական պարապմունք

21.05-24.05

1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարված մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

2. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:

Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)

3. Սկզբից 7-10 նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ: Փրկված ենք:

4. Ձեր թաղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեն) և պատմությունդ վերնագի՛ր:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական, պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

6Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
Վաղուցվանից հայտնի է մի փաստ: Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :

Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

7. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա:
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2. Մի քանի քարափոր մարագներ կանորոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:

8. Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

9.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Читать далее «21.05-24.05»

Реклама