Рубрика: Ուսումնական ճամբար

Մուտք՝ ստեղծագործական հավաքով

Image-13

Գեղարվեստի ջոկատ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցը հայտարարում է մուտք կրթահամալիր ստեղծագործական  հավաք- բաց ճամբար:

Եռօրյա ճամբարի ընթացքում կրթահամալիրի Ավագ դպրոցում սովորել ցանկացող գեղարվեստի ջոկատն ընտրած սովորողները՝

  • ծանոթանում են գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեությանը
  • մասնակցում են երաժշտական, երգչախմբային նախագծերի
  • իրականացնում են նկարչական պլեներ-ցուցադրություն
  • ձեռք են բերում բլոգավարության հմտություններ
  • իրականացնում են ընթերցումներ, քննարկումներ

Հուլիսի 2-4

Հուլիսի 2

09.00 — 09.30   հանդիպում Մայր դպրոցում, ջոկատի աշխատանքների ներկայացում, քննարկում
09.30 — 10.30    «Սովորող սովորեցնող» նախագիծ. բլոգավարության պարապմունք կրթահամալիր դիմած սովորողների հետ
10.30 — 11.30    երաժշտական լսումներ, պարապմունք
11.45 — 13.00   նկարչական բաց արվեստանոց գեղարվեստի ուսումնական կենտրոնում
13.00 — 14.00   սցենարական աշխատանք.ռադիոթատրոն
14.00 — 14.30   օրվա ամփոփում մեդիայում՝բլոգ, ենթակայք
14.30-ից՝           ուսումնական պլանների կազմում, պայմանագրերի կնքում

Հուլիսի 3

09.00 — 09.30   հանդիպում Մայր դպրոցում, ջոկատի աշխատանքների ներկայացում, քննարկում
09.30 — 10.30    «Սովորող սովորեցնող» նախագիծ.բլոգավարության պարապմունք կրթահամալիր դիմած սովորողների հետ
10.30 — 11.30    երաժշտության պարապմունք
11.45 — 13.00   նկարչական բաց արվեստանոց գեղարվեստի ուսումնական կենտրոնում
13.00 — 14.00   սցենարական աշխատանք.ռադիոթատրոն
14.00 — 14.30   օրվա ամփոփում մեդիայում՝բլոգ, ենթակայք
14.30-ից՝           ուսումնական պլանների կազմում, պայմանագրերի կնքում

Հուլիսի 4

09.00 — 09.30   հանդիպում Հյուսիսային դպրոցում, ջոկատի աշխատանքների ներկայացում, քննարկում
09.30 — 10.00   երաժշտական ֆլեշմոբ ամառային ճամբարի մասնակիցների հետ
10.00 — 11.00   սցենարական աշխատանք.ռադիոթատրոն
11.00 — 13.00   նկարչական բաց արվեստանոց գեղարվեստի ուսումնական կենտրոնում
13.00 — 13.30   Ավագ դպրոցի ուսումնական պլանը
14.00 — 14.30   եռօրյա հավաքի ամփոփում
14.30-ից ՝         ուսումնական պլանների կազմում, պայմանագրերի կնքում

Ճամբարի ամփոփում

  • ճամբարային պատումներ, ռադիոնյութեր, տեսանյութեր
  • ուսումնական պլաններ, պայմանագրեր
  • Մասնակիցներ՝
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, այլ դպրոցների սովորողներ
  1. Մերի Ասլանյան -Վ. Զատիկյանի անվ. թիվ 90 դպրոց, 10-րդ դաս.

https://meriaslanyan.wordpress.com/2018/07/03/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%A8-%D5%B4%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80-%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1/

Առաջին օրս Մուտքի ճամբարում.
Ջոկատներից ընտրեցի գեղարվեստը…և այդ մի քանի ժամը վերածվեց հեքիաթի….ամբողջովին նոր շրջապատ, նոր մարդիկ, նոր հետաքրքրություններ….պարզապես հիանալի տպավորություններ….շատ հաճելի էր օրս անցկացնել ջոկատի ղեկավար Ս. Այվազյանի հետ…մեծ հաճույքով շարունակելու եմ հաճախել «Մուտքի Ճամբար»…..

2. Միքայել Մակարյան —-Ագրարային հալսարանի քոլեջ, 12-րդ դաս.

https://freemancorpblog.wordpress.com/

Տպավորություններս առաջին օրվա համար շատ մեծ էին ու տարբեր)).
Բոլոր ուսուցիչները տարբերվող էին իրենց տեսակով,  ազատ ու բարեհամբույր)):
Բայց չառանձնացնել ռեժիսուրայի ուսուցչուհուն՝ ընկեր Քնարիկին, ուղղակի անհնար է))….
Առաջին հայացքից անտարբեր ու կոպիտ երևացող կնոջ մեջ իրականում այնքան նրբություն ու գեղեցկություն կար,  զուտ մի քանի րոպե զրույցը նրա հետ, և նրա աչքերի մեջ նայելը….և կզգաք այն, ինչ զգացել եմ ես))):
Շատ յուրահատուկ էր տնօրեն պրն.  Բլեյանի մոտեցումը աշակերտներին))):
Ես նրան նմանեցրի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին…)))))
Կարծես մի մեծ ու անհասանելի գաղտնիք թաքնված լինի այդ տարածքում,  որն ամեն օր խորանալու ու բացահայտելու ցանկություն է ստեղծելու)):

 

3. Հայկ Սիմոնյան—Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց, 12-րդ դաս.

Ես սովորել եմ Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում:
Այնտեղ սովորել եմ 5 տարի, այնուհետև ինձ մոտ ցանկություն առաջացավ ուսումս շարունակել  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Փոխադրվել եմ 12-րդ դասարան: Ինչպես նշեցի, ես երաժիշտ եմ և իհարկե, ինչով կկարողանամ, կօգնեմ իմ ունակություններով:
Ինձ հրավիրեցին ճամբար, որտեղ ես ծանոթացա լիքը մարդկանց հետ: Մենք պետք է հաճախենք ճամբար 3 օր: Առաջին օրը ծանոթացանք, միաժամանակ հրաժեշտ տվեցինք  Թուրքիայի մեր ընկերներին, այնուհետև գնացինք հյուսիսային՝ գեղարվեստի դպրոց: Արվեստանոցում նկարեցինք, ստեղծագործեցինք:
Մի խոսքով, շատ լավ օր անցկացրինք:

4. Դիանա Հովհաննիսյան—թիվ 181 դպրոց, 10-րդ դաս.

Անչափ տպավորված եմ և՛ ուսուցչական անձնակազմով, և՛ դպրոցական ծրագրերով ու առհասարակ դպրոցով։ Չեմ համբերում, թե երբ է գալու սեպտեմբեր ամիսը, որպեսզի մասնակցեմ տարբեր ճամփորդությունների, սովորեմ այն լեզուները, որոնք ես հավանում եմ։
Միշտ հիացել եմ Սեբաստացիների «ազատությամբ, անկախությամբ»։ Վստահ եմ, որ 10-12 դասարաններն ինձ համար դառնալու են անմոռանալի։
Հարգանքներով՝ Դիանա Հովհաննիսյան

5. Ալլա Բարսեղյան —-թիվ 181 դպրոց, 10-րդ դաս.

Օր 1-ին

Ես Բարսեղյան Ալլան եմ: Եկել եմ թիվ 181դպրոցից: Ահա ժամը 8:50 է, քայլում եմ դեպի դպրոց: Հասա: Դուռը բացելով` հոգիս ներխուժեց ինչ-որ արտասովոր զգացում: Այդ ամենը ինձ հանդիպել էր 9 տարի առաջ: Մտա ներս, զգացի, որ արդեն մտնում եմ նոր կյանք, նոր սկիզբ, նոր ուղի: Թեև հուզմունքը պարուրել էր ինձ, սակայն տնօրենի, ուսուցչական անձնակազմի վերաբերմունքը վերացրեց այդ ամենը, կարծես ես այդտեղ նոր մարդ չէի, կարծես նրանք ինձ ճանաչում էին վաղուց: Եկան առաջին րոպեներից սովորեցինք՝ ինչպես վարել մեր բլոգը, երգեցինք, պարեցինք, սովորեցինք նկարել, ստեղծագործել: Ես, որ երբևիցե չեմ սիրել նկարել, ուզում էի, որ դասը չավարտվեր: Իսկ ստեղծագործելը անցկացրինք նուրբ երաժշտության ներքո: Սպասումներս մեծ էին, ամեն րոպեն կարծես նոր բացվող դուռ լիներ: Ոգևորությանս չափ չկար, անկեղծ՝ չէի ուզում օրն ավարտվեր: Անհամբեր սպասում եմ հաջորդ օրվան:

Օր 2-րդ

Ասում էի չէ, որ ոգևորված եմ…Նույնկերպ անցկացրինք հաջորդ օրը: Դպրոցը կարծես հրաշքների գիրք լինի, ամեն նոր էջի հետ բացվում է նոր պատմություն: Կրթօջախը ասես հրաշքներով լցված լինի: Ամեն օր ուզում ես նոր
բան սովորել, իմանալ ավելին, ավելացնել գիտելիքներիդ պաշարը: Արդեն հասցրել ենք ձեռք բերել նոր ընկերներ, աշխատել, ստեղծագործել միասին: Այսօր խոսեցինք տարբեր գրքերի, գրականության, ֆիլմերի մասին: Քննարկեցինք տարբեր գրքեր, լսեցինք բոլորի կարծիքըրյան

Օր 3-րդ

Ցավոք, եկավ վերջին օրը: Օրը բովանդակալից և արկածներով լի էր: Այսօր ամեն ինչ ընթացավ ուրիշկերպ: Նստեցինք կլոր սեղանի շուրջ, խոսեցինք միմյանց հետ, տվեցինք տիկին Սոֆիային հարցեր կրթօջախի վերաբերյալ և ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Սովորեցինք պարել, երգել, նկարեցինք տեսանյութ, ապա դիտեցինք ֆիլմ՝ «Մոնա Լիզայի գաղտնիքները» վերնագրով: Ֆիլմը դիտեցինք արդեն բարեկամական, ջերմ միջավայրում: Քննարկեցինք մեր գրած սցենարները, իսկ հետո մեր իսկ սյուժեի հիման վրա նկարեցինք փոքրիկ հոլովակ: Օրն անցավ շատ զվարճալի: Շնորհակալություն բոլորին, ովքեր կազմակերպեցին մեր ուրախ օրերը: Ոգեշնչող տպավորություններով անհամբեր սպասում եմ սեպտեմբերի մեկին, երբ ոտք կդնեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Փաստորեն, դպրոցը միայն դպրոց չէ, այլ տուն է, որտեղ բոլորը հավասար են…

 

6. Աննա Մանուչարյան

Հիացած եմ իմ նոր դպրոցով: Երբևէ չէի կարող պատկերացնել, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կարող է լինել այսքան անթերի: Անհամբերությամբ  և մեծ ակնկալիքներով սպասում եմ նոր ուսումնական տարվան:

7. Դիանա Աթանեսյան —Ն. Աղբալյանի անվ. դպրոց, 9-րդ դաս.

8. Տաթևիկ Հարությունյան —թիվ 102 հիմն. դպրոց, 10-րդ դաս.

9. Ալինա Բաբայան — թիվ 176, 9-րդ դաս.

10. Ալինա Ալախվերդյան-—«Մխ. Սեբաստացի» կ/հ, 10-րդ դաս.
11. Հասմիկ Պողոսյան —«Մխ. Սեբաստացի» կ/հ, 10-րդ դաս.

12.  Անի Դավիդյան —«Մխ. Սեբաստացի» կ/հ

https://anidavidian.wordpress.com/

13. Մանե Գյոզալյան—«Մխ. Սեբաստացի» կ/հ, 10-րդ դաս.

14. Քրիստինե Մինասյան—«Մխ. Սեբաստացի» կ/հ, 10-րդ դաս.

15. Կարինե Ոսկանյան—«Մխ. Սեբաստացի» կ/հ, 10-րդ դաս.

 

 

 

 

 

Реклама
Рубрика: Ուսումնական ճամբար

Տեղեկատվական թերթիկները հասան հասցեատերերին

 

Պատմում են ավագ դպրոցի սովորողներ Մերի Մարկոսյանը, Լիանա Վահանյանը:
Աջափնյակ համայնքի 8 դպրոցների իններորդցիներ մեր կրթահամալիրի ավագ դպրոցի, քոլեջի, ամառային մուտքի ճամբարների մասին կիմանան տեղեկատվական թերթիկների միջոցով, որոնք արդեն հասել են նրանց: Այցելեցինք քննություններից առաջ և այսօր՝ վերջին քննության օրը:

Այսօր տիկին Սոֆիայի հետ գնացել էինք Աջափնյակ համայնքի մի քանի հիմնական դպրոցներ՝ իններորդ դասարանցիներին կրթահամալիրի մասին տեղեկացնելու, թերթիկներ բաժանելու: Երեխաները քննության էին, ինչի պատճառով մեզ չհաջողվեց նրանց տեսնել: Առաջինը Ալ. Բլոկի անվ. թիվ 122 հիմնական դպրոցն էր: Մեզ շատ լավ ընդունեցին: Հանդիպեցինք օպերատորի հետ, ներկայացրեցինք դպրոցը, և տվեցինք նրան մեր տեեկատվական թերթիկները՝ հետագայում աշակերտներին հանձնելու պայմանով: Այցելեցինք Վ. Սարոյանի անվ. թիվ 138 հիմնական դպրոցը: Հանդիպեցինք տնօրենին, նույնպես փոխանցեցինք տեղեկատվական թերթիկները և հեռացանք: Այնուհետև ուղևորվեցինք դեպի Մորգենթաուի անվ. թիվ 126 հիմնական դպրոց: Հանդիպեցինք տնօրենին, ով շատ գովեց մեր կրթահամալիրը և Տիար Բլեյանին: Դպրոցում ընդամենը մեկ իններորդ դասարան կար: Բաժանեցինք թերթիկները, ծանոթացանք երեխաների հետ, ինչպես նաև նրանց հրավիրեցինք կրթահամալիր: Այսօրվա վերջին դպրոցը թիվ 153 հիմնական դպրոցն էր: Մեզ այնքան էլ բարեհամբույր չընդունեցին, թույլ չտվեցին նույնիսկ դպրոցը նկարել, սակայն վերցրեցին տեղեկատվական թերթիկները և խոստացան դրանք հանձնել երեխաներին: Այսքանով ավարտեցինք մեր կարճ ուղևորությունը: Հուսով ենք մեր թերթիկները տեղ կհասնեն, և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորել ցանկացողների թիվը կավելանա:
Լիանա Վահանյան

Рубрика: Ուսումնական ճամբար

Մանկավարժական ամառային ճամբար

 

18.06-22.06

25-10
Մանկավարժական ճամբարի ուղղությունները.
մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, քննարկումներ
մանկավարժական-մեթոդական-ծրագրային քննարկումներ
երգ-պար, մարզական ժամ

Աշխատակարգ
20.06

9:30 – 10:30 Ազգագրական երաժշտական պարապմունք մայր դպրոցում
10:30-11:20 միջավայրի խնամք
11:20-11:50 ընդմիջում
12:00-14:00 ուսումնական պարապմունք՝ մանկավարժական-մեթոդական-ծրագրային քննարկումներ
14:00—ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

19:06

9:30 – 10:30 Ազգագրական երաժշտական պարապմունք մայր դպրոցում
10:30-11:20 միջավայրի խնամք
11:20-11:50 ընդմիջում
12:00-14:00 ուսումնական պարապմունք՝ մանկավարժական-մեթոդական-ծրագրային քննարկումներ
14:00—ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

14:30 -Գրական ակումբ, քննարկում ենք Վ. Սարոյանի «Խեղճուկրակ արաբը» պատմվածքը: Մայր դպրոցի գրադարան:

18.06

9:30 – 10:30 Ազգագրական երաժշտական պարապմունք մայր դպրոցում
10:30-11:20 ուսումնական պարապմունք (մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, քննարկումներ)
11:20-11:50 ընդմիջում
12:00-14:00 ուսումնական պարապմունք՝ մանկավարժական-մեթոդական-ծրագրային քննարկումներ
14:00—ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

 

Читать далее «Մանկավարժական ամառային ճամբար»