Рубрика: Ճանապարհորդի պատում

Բուժական, Թեղենյաց վանք

Это слайд-шоу требует JavaScript.

14.05.2016թ.

Գրանցում եմ հերթական արշավը: Դեռ իրենց տպավորությունները կներկայացնեն քոլեջի ուսանողները, իսկ ես կներկայացնեմ լուսանկարների տեսքով: Այստեղ էլ դիտեք Կարինե Պետրոսյանի նյութերը այդ օրվա մասին` 1. 2.

Մտերմության, ընկերության, իրար լավ ճանաչելու մեկ օր: Արշավական սովորողների մի մասին լավ չէի ճանաչում, քանի որ չեմ դասավանդում նրանց: Ահա, այս արշավը հիանալի առիթ էր նրանց հետ շփվելու և ճանաչելու: Ավելի սիրեցի նրանց, խենթ ու խելառ պատանեկությամբ ճանապարհի լավ ընկերներ տեսա նրանց մեջ:

 

Реклама
Рубрика: Ճանապարհորդի պատում

Դիլիջանյան երկու օր

Դիլիջանում ենք՝ չորրորդ դասարանցիների հետ: Տարիներ շարունակ ճամփորդել եմ ավագ դպրոցի սովորողների հետ, ովքեր շատ ավելի ինքնուրույն են: Իսկ ահա,  այս փոքրերի հետ ճամփորդելը իսկական զավեշտ էր. ամեն քայլափոխի նրանք ծիծաղաշարժ էին, համով-հոտով մռութիկներ: Երբ եղանք Աղավնավանքում, ետդարձին հոգատար ղեկավար Անահիտ Եղյանը նրանց առաջարկեց տուն հասնելուն պես պատում գրել: Մենք նրանց պատմել էինք վանքի մասին: Երեխաներից մեկը իր հեռախոսում սկսեց գրել: Քիչ անց Անահիտը բարձրաձայն կարդում էր այդ պատումը, որտեղ Աղավնավանքը դարձել էր…. Կաքավի վանք: Ծիծաղեցինք….Կացարանը, որտեղ մենք իջևանել էինք, երեկոյան հիշեցնում էր «Երալաշը», (երեխաներն ամեն խառնել էին իրար) իսկ ամբողջ ընթացքում նրանք ինձ հիշեցնում էին շատ ծանոթ մուլտֆիլմի կապիկներին՝ ամեն ինչ տակնուվրա անող, իրար հետ գզվռտվելով: Ընդհանուր առմամբ, սիրելի, իսկական երեխաներ…..

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Ճանապարհորդի պատում

Այս անգամ ծովափնյա քաղաքներում ենք

Ճանապարհորդի նոթեր
18.09.2015թ. Սլովենիա

OLYMPUS DIGITAL CAMERA

Պայմանավորվել ենք. այսօր Սլովենիայում բնակվող մեր բարեկամների հետ գնում ենք ծովափնյա քաղաքներ: Առաջին կանգառը Պորտորոժ ն է: Փոքրիկ, կոկիկ, խաղաղ ու արևոտ քաղաք, ծովն էլ փայլուն ու հեքիաթային գույներով:  Երկու-երեք ժամ շրջեցինք քաղաքում ու շարժվեցինք դեպի Պիրան ծովափնյա քաղաքը: Այն գտնվում է Սլովենիայի հարավում՝ Ադրիատիկ ծովի ափին: Քաղաքը մի կողմից սահմանակից է Խորվաթիային (յոթ կմ), մյուս կողմից՝ Իտալիային(23կմ): Տեղաշարժվելը բավականին հեշտ է, ավտոմայրուղիները այս երկրները կապում են միմյանց: Քաղաքը միջնադարում պատկանել է Վենետիկյան թագավորությանը, երևի այդ պատճառով էլ ամենուրեք զգացվում է Իտալիայի շունչը: Իշխում է իտալական միջնադարյան ճարտարապետությունը, փողոցների մեծ մասն ունի իտալական անվանում, բազմաթիվ սրճարաններն ու ռեստորանները նույնպես իտալակական անուններով են, փողոցների ցուցանակները և սլովեներեն են, և իտալերեն, իսկ բնակիչները խոսում են այդ երկու լեզվով, (իտալերենը պաշտոնապես ընդունված է այս քաղաքում): Իրենք՝ բնակիչները, Պիրանը անվանում են Փոքր Վենետիկ: Իրոք, շատ գեղեցիկ է քաղաքը. զբոսնում ենք նեղլիկ փողոցներով, ոչ մի նորաձև շենք, չհաշված մեկ-երկու հյուրանոց՝ կառուցված վերջին տարիներին: Համարյա իրար կպած փողոցները այնքան նեղ են, հիշեցնում են իտալական հին ֆիլմերը, երբ պատուհանը բացելով, կարող ես տեսնել ու լսել հարևան շենքի բնակիչներին, կարելի է նույնիսկ իրեր փոխանակել: Ժպտում եմ:
OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Ահա մի հրապարակ, որը կրում է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տորտինիի անունը, սա էլ նրա արձանն է:
Ուզում ենք լողալ ծովում, բայց հինավուրց ամրոց բարձրանալուց հետո: Պահպանված են ամրոցի պարիսպները, աշտարակը, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Այստեղ բարձրանալու համար պետք է տոմս գնել, ի դեպ, նկատել եմ, որ Սլովենիայում նման վայրերը վճարովի են: Ցանկացած զբոսաշրջիկ չի զլանա մի քանի եվրո վճարել դիտելու համար միջնադարյան ամրոցները, որոնք բավականին շատ են Սլովենիայում:
OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Մի լավ հոգնեցինք. աստիճանները շատ բարձր էին: Հետո լողափ իջանք, լողացինք Ադրիատիկի զմրուխտափիրուզագույն հստակ ջրում: Ջուրը շատ տաք էր ու աղի: Ապա երկար թափառում էինք նավահանգստում, քաղաքի նեղլիկ փողոցներում: : Նավահանգստի նավերը ծառայում են նաև որպես տրանսպորտի միջոց. այստեղից հարմար է նավով հասնել Իտալիա:
Զարմանալի սիրալիրություն է տիրում այս քաղաքներում. ժպտում են քեզ, բարևում:

DSC_0046 DSC_0056 DSC_0058 DSC_0064 DSC_0076 DSC_0094 DSC_0139 DSC_0168

Հոգնած ու քաղցած մտանք ռեստորան: Ողջ անձնակազմը կարողանում էր խոսել սլովեներեն, իտալերեն, անգլերեն: Պատվիրեցինք ծովային խորտիկներ, սառը ըմպելիքներ: Դարձյալ ժպիտներ, սիրալիրություն…..
Երեկո է, բոլորը քնած են, իսկ ես գրում եմ տպավորություններս, գուցե վաղը ինչ-որ բան մոռանամ…..

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Рубрика: Ճանապարհորդի պատում

Լյուբլյանայի ամրոցը կամ Ljubljanski grad

Ճանապարհորդի նոթեր
04.09.2015թ. Լյուբլյանա, Սլովենիա
Այս միջնադարյան ամրոցը գտնվում է քաղաքի ամենաբարձր բլրի վրա և հանդիսանում է Լյուբլյանայի խորհրդանիշներից մեկը: Ամրոց կարելի է բարձրանալ ավտոմեքենայով, ճոպանուղիով, քաղաքի կենտրոնից մեկնող մանկական թվացող գնացքով, ոտքով՝ անտառային մի քանի կածաններով: Ես միշտ գերադասել եմ այնտեղ բարձրանալ ոտքով, քանի որ անտառով քայլելն ուղղակի հաճույք է: 201301260015075510

Մի փոքր Լյուբլյանայի նշանավոր ամրոցի պատմությունից. այն կառուցվել է 12-րդ դարում, ապա տարբեր ժամանակաշրջաններում պատկանել է տարբեր իշխանությունների: 15-րդ դարում ամրոցը քանդվել է, ապա վերակառուցվել՝ դառնալով պաշտպանական բարիկադ, իսկ կառուցված աշտարակը՝ դիտակետ, որտեղից էլ հնարավոր էր հետևել թշնամուն, կանխել մոտեցող վտանգը: 18-րդ դարում ամրոցն արդեն ծառայում էր որպես հոսպիտալ և զինվորական կացարան, իսկ արդեն 1905թվականից այն դառնում է կալանավայր, մի փոքր մասում էլ բորոտներին էին պահում: Սակայն ամրոցը նորից փլվում է, վերակառուցման աշխատանքները սկսվում են միայն 1960-ականներին: Այդ աշխատանքները տևում են 30 տարի:

Ամրոցի տարածքը իրենից ներկայացնում է մի մեծ հրապարակ՝ շրջապատված բարձր պարիսպներով և աշտարակով: Ամրոցը մի քանի անգամ կործանվել է և նորից վերականգնվել, այդ պատճառով էլ ժամանակակից ոճը այս կառույցում ավելի շատ է: Այստեղ հաճախ են տեղի ունենում մշակութային միջոցառումներ՝ համերգներ, թատերական ներկայացումներ:201301260015075511 201301260015075514 201301260018345515Մտնենք ամրոց. այստեղ մուտքի տոմսը արժե 6 եվրո: Կան նաև անվճար դահլիճներ, ցուցահանդեսներ, սակայն ամբողջը դիտելու համար պետք է տոմս գնել: Պետք է ասեմ, որ ժամանակակից տեխնիկայի շնորհիվ կարող ես սեփական պատկերդ տեղադրել շաբլոններում՝ հռոմեական աստվածների, կռվող զինվորի: Այստեղ ցուցադրվում են նաև հնէաբանական գտածոներ, արձաններ, զենքեր, կենցաղային իրեր և տարբեր դարաշրջանների գրքեր: Համարձակվելով համեմատել հայկական թանգարանների ցուցադրության հետ՝ նշեմ, որ էքսպոզիցիան աղքատիկ է:
Սարսռազդու են բանտախցերն ու այն խցիկները, որտեղ ապրել են տաժանապարտները. տարբեր հնարքներով դռներ, փականներ ու ճաղավանդակներ: Վերջին խցիկի դռան վրա կա փոքրիկ պատուհան, որտեղից կարելի է տեսնել թշվառ կերպարանքով քայլող բանտարկյալին, նա մերթընդմերթ քեզ է նետում դաժան մի հայացք, որն այնքան կենդանի է, որ ակամայից դողում ես ու ետ քաշվում: : Այդ խցիկի առջև ես ընդամենը մեկ անգամ կանգնեցի և բնավ չեմ ուզում երկրորդ անգամ տեսնել:
Տեխնիկան իր հնարներով ինչեր ասես, որ չի ստեղծի: Այլ խցիկներից լսվում են աղեկեզ ձայներ:

dsc04849_big

Այդ դաժան հատվածից հետո բարձրացանք աշտարակ և…..հիասքանչ տեսարան. առջևդ փռված են Ալպյան լեռները, Լյուբլյանան կարծես ափիդ մեջ է, քանի որ բլուրը, որի վրա կառուցված է ամրոցը, քաղաքի ամենաբարձր կետն է: Գեղեցիկ էր: Ֆոտոխցիկս լավ չնկարեց, այդ նկարները չեմ ներկայացնում, բայց շարունակում եմ լուսանկարել:
Երկար դիտեցինք, հետո իջանք գետնափոր սրահները, որոնք ժամանակակից էին, մաքուր զուգարաններով, հանգստանալու անկյուններով. չէիր զգում, որ գետնի տակ ես: Նայեցինք, թափառեցինք ու դուրս եկանք: Ի դեպ, ում հարմար չէ աստիճաններով բարձրանալ, գործում է վերելակ:
Ընդարձակ բակում գործող սրճարանում սուրճ խմեցինք, որը շատ համեղ էր ու անտառային կածանով վերադարձանք:

Рубрика: Без рубрики, Ճանապարհորդի պատում

Շնորհավոր նոր ուսումնական տարի

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA
01 սեպտեմբերի 2015թ. Սլովենիա, Լյուբլյանա

Առավոտյան դուրս եկա տնից, պետք է այցելեի թոռնիկիս. ամեն առավոտ զբոսնում ենք: Քաղաքն անսովոր աղմկոտ էր. սեպտեմբերի մեկն է: Ագահությամբ, մի քիչ էլ հուզված նայում էի դպրոց գնացողներին: Մտքերով եկա կրթահամալիր, տեսա բոլորին աշխատանքային առօրյայում: Սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսումնական նոր տարին: Մաղթում եմ բեղմնավոր, նորարարություններով լի ուսումնական տարի:
Մի փոքր պատմեմ Լյուբլյանայի ավագ դպրոցների սովորողների մասին: Հիմնական դպրոցն ավարտողները (9-րդ դասարանը) իրենց հետագա ուսուցումը շարունակում են տարբեր քոլեջներում. ուսուցումը չորս տարի է: Ավագ դպրոցներ չկան: Նրանց ուսուցման կազմակերպումը հիշեցնում է մեր կրթահամալիրը՝ մասնագիտական դասարաններ, նախընտրած դասընթացներ, շատ արշավներ, նաև՝ վրանային, ազատ հագուստ, սպորտ: Արձակուրդների ընթացքում կազմակերպվում են արշավներ, ցուցադրություններ: Լավ, այսօրվա մասին. քայլում էի ու դիտում պատանի դպրոցականներին: Պատանի քոլեջականներին սլովեներեն ասում են դիակ: Առաջին անգամ լսելով՝ ծիծաղեցի, և երբ բացատրեցի մեր ուկրաինացի բարեկամներին, թե հայերենում ինչ է նշանակում, նրանք էլ ծիծաղեցին: Մեր բնակարանն էլ գտնվում է մի շենքի դիմաց, որը նրանց հանրակացարանն է: Եվ այսպես, ես կարողանում եմ կարդալ շենքի վրա մեծ-մեծ տառերով գրված (սլովեներեն)՝ դիակների տուն, որը թարգմանաբար նշանակում է պատանի ուսանողների կացարան: Ի դեպ. այդ հանրակացարանում բնակվում են Սլովենիայի տարբեր քաղաքներից և գյուղերից եկած պատանիները: Քանի որ տրանսպորտը բավականին թանկ է այստեղ, նրանց ծնողները գերադասում են վճարել ամիսը 120 եվրո, և իրենց երեխաները ամեն օր տուն չեն գնում, ունենում են հսկող մանկավարժներ, սնունդ և կացարան, տուն են գնում միայն ուրբաթ օրերը: Սեպտեմբերի մեկին դասեր առանձնապես չեն լինում, քանի որ մեկ-երկու ժամից արդեն բոլորը թափառում էիմ քաղաքում և միմյանց վրա ձվեր ջարդում, կամ նկարում դեմքերին: Դա ընդունված սովորույթ է պատանիների շրջանում. բարձր դասարանների սովորողները նկարելով, ես կասեի մնդռելով առաջին կուրսեցիների դեմքերը, ընդունում են իրենց շարքերը: Այսօր քաղաքում ամեն քայլափոխի հանդիպում էի այդպես ներկված տղաների ու աղջիկների, նույնիսկ մեկի հետ նկարվել եմ: Ահա այսպիսի սեպտեմբերի մեկ:

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA