Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Գնահատման այլընտրանք։ Թողնենք ընտրությունը սովորողին։

IMG_8424Թողնենք ընտրությունը սովորողին։

Գնահատումն ու գնահատման գործունեության խնդիրը մանկավարժական պրակտիկայում այսօր ամենահրատապ խնդիրներից են։ Դպրոցականների կրթության և  դաստիարակության որակի չափումը, այդ չափումների արդյունքների արտահայտումը միշտ առաջացրել են ուսուցիչների հետաքրքրությունը:
Մանկավարժության մեջ գնահատումը վերաբերում է անձի կողմից իրականացվող գնահատման գործընթացին, գործունեությանը (կամ գործողությանը)։ Թվանշանը այս գործընթացի արդյունքն է:
Читать далее «Գնահատման այլընտրանք։ Թողնենք ընտրությունը սովորողին։»

Реклама
Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Պատանեկան ստեղծագործական հավաք

Image-15 (2)

Մուտք կրթահամալիր, ստեղծագործական եռօրյա ճամբար

Հաշվետվություն

Հուլիսի 2-4-ը կրթահամալիրի ավագ դպրոցում սովորել ցանկացողների եռօրյա ճամբարի գործունեության ընթացքի, արդյունքի մասին:

Խումբը, որի ջոկատավարն էի, ընտրել էր հյուսիսային դպրոցը՝ գեղարվեստը: Նրանց հետքրքրությունները կերպավեստի, թատրոնի շուրջ էին:

Խմբում 9 սովորող Երևան քաղաքի այլ դպրոցներից էին, 6-ը մեր կրթահամալիրից:

Մեր սովորողներից մի քանիսը խմբում էին միայն առաջին օրը, ենթադրում եմ, որ նրանք այնուհետև եղել են մյուս խմբերում:
Հենց առաջին օրվանից նորեկներին հետաքրքրեց, զարմացրեց կրթահամալիրը: Սովորող Նազելի Տեր-Պետրոսյանի բլոգուսուցումը, կամ տիար Բլեյանի անմիջական հանդիպումը նրանց հետ, դասավանդողների հարգալիր-սիրալիր-ժպտուն ընդունելությունը արդեն երրորդ զրույցի թեմա էր: Արտահայտվում էին դրական, ուրախ, որ այսպիսի միջավայրում են:


Գեղարվեստի դպրոցը, արվեստանոցներն ու արվեստագետները, թատրոնն ու հմայիչ ղեկավարը գրավեցին, իրենց մեջ առան, և անգամ 40 և ավելի բարձր ջերմաստիճանը չխոչընդոտեց նրանց ամենօրյա կանոնավոր հաճախումները:

Երրորդ օրը աշխատանքների շարունակության, ամփոփման օրն էր: Առավոտյան ներկայացրի ուսումնական պլանները, ծրագրերը, պատասխանեցի իրենց հետաքրքրող հարցերին: Մեզ միացան երաժիշտներ, վոկալիստներ Նելլի Փիլոյանն ու Անի Նավասարդյանը: Մեկ էլ ներխուժեց գեղեցկուհի Ջուլին՝ ԿԱԶԱ հայ-վրացական նախագծային խմբով: Միասնական երգեր երգեցինք, կատակեցինք, ծիծաղեցինք: Արվեստագետներ Կարեն Մկրտչյանը, Գագիկ Չարչյանը և Քնարիկ Ներսիսյանը խնամքով, սիրալիր երեք օր աշխատեցին պատանիների հետ: Քնարիկ Ներսիսյանը ներկայացրել է տեսահոլովակ:

Սովորողներն իրենց նոր աշխարհում էին զգում (իրենց խոսքերն են), գրել են տպավորություններ, լուսանկարել են, ասում էին, որ ամեն օրվա մասին պատմում են տանը, ընկերներին:
Հաճելի էր աշխատել նման խմբի հետ, իսկ, այ, գործընկերներս ամենաիսկական սեբաստացիներ են ու լավ մարդիկ:

Արդյունքները դեռևս ամբողջական չեն, մասնակիցները ամբողջացնում են, ուղարկում:

Տեսանյութ 1.

Տեսանյութ 2.

 

 

 

 

Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը

Յուրաքանչյուր պատանու հատուկ են մտածողության, ընկալման և իմաստավորման բազմապիսի ձևեր, որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում ունեն միմյանց լրացնելու հակում:

Պատանի սովորողների հետազոտական ազատությունը ուսուցման մեթոդիկայի կարևոր տարր է: Գործունյա ուղեղները առանց հետազոտական ազատության չեն կարող զարգանալ: Հասարակական-մշակութային ոլորտներում ստեղծականությունն ու նորարարությունը  խթան պետք է դառնան անընդհատ ընտրության և կրթության բովանդակության փոփոխության համար ու այն փորձի համար, որին ցանկանում ենք հաղորդակից դարձնել երիտասարդ սերնդին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը հաստատվում է տարբեր մեթոդների կիրառությամբ և հետազոտության արդյունքներով: Կրթահամալիրի սովորողները գիտակցում են իրենց մտավոր և ստեղծագործական ունակությունների, ինչպես նաև լավ վարքագծի դրսևորումները:

Читать далее «Հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը»

Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Հաշվետվություն

Դեկտեմբեր 2017-մայիս 2018

 

  1. Մարտ ամսվա հաշվետվություն
  2. Հունվարյան հաշվետվություն
  3. «Կարդում ենք»

https://sofiayvazyan.wordpress.com/2018/03/06/%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8/

4. Ուսումնահայրենագիտական ճամփորդություն

5. Գարնանային ուսումնական ճամբարի նախագծեր

6.Դիպլոմային նախագծերի բլոգ — https://naxadprocakan.wordpress.com/

7.Հանդիպում-քննարկում -http://college.mskh.am/archives/6801

8.Հանդիպում-քննարկում- http://highschool.mskh.am/archives/13490

9.https://wordpress.com/post/sofiayvazyan.wordpress.com/2965
10. http://highschool.mskh.am/archives/13141
11. Սովորողը նախագծերում
https://wordpress.com/post/sofiayvazyan.wordpress.com/2848

 


Ուսումնական հունիս
1f3bbbf6b5eed028cd6aec633e32b490
Ահնիձոր գյուղը
 «Ուսումնական Լոռի», «Կրթական փոխանակումներ» նախագծերով եռօրյա ուսումնական ճամփորդություն Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան, գ. Ահնիձորի հիմնական դպրոց Եռօրյա ճամփորդություն «Ուսումնական Լոռի» , Ահնիձոր

 Նախապատրաստական աշխատանքներ

«Մայիսյան հավաքի» օրերին սովորողներն աշխատում են «Հրանտ Մաթևոսյան» նախագծի շուրջ, որը կներկայացնեն հավաքի կլոր սեղանին:
Դայանա Ադամյան- 9-րդ դաս.

 Սովորողները համացանցի միջոցով, ծանոթանում են Լոռու մարզի պատմամշակութային  կոթողներին,  հուշարձաններին, գյուղերի  մասին առցանց տեղեկություններ հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում, ավագ դպրոցի ենթակայքում:

Կրթական փոխանակումների շրջանակում  այցելություն Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան, գ. Ահնիձորի հիմնական դպրոց
Հանդիպում սովորողների և դասավանդողների հետ,  պայմանավորվածության ձեռքբերում փոխադարձ այցելության մասին

«Հրանտ Մաթևոսյան» նախագիծը
1. Քայլում, ծանոթանում ենք գրողի ծննդավայրին, լսում գյուղի բնակչությանը, հարցազրույցներ վերցնում, ծանոթանում գյուղատնտեսությանը:

  1. Ահնիձորի հիմնական դպրոցում պատմում ենք, լսում Հրանտ Մաթևոսյանի մասին, կարդում հատվածներ ստեղծագործություններից:
  2. «Կարդում ենք» նախագիծը — կարդում ենք նախապես ընտրված ստեղծագործություններ  Ե. Չարենցից,  Հ. Թումանյանից, ինչպես նաև  պատմում ենք կրթահամալիրում իրականացվող նախագծերի, բլոգային ուսուցման  մասին, հնարավորության դեպքում սովորողները ներկայացնում են իրենց բլոգները, ազգագրական միջազգային հունիսյան ճամբարը, փոխանցում կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ:
    4. Միասնական երգերի ու պարերի կատարում:

Արդյունքների ամփոփում

Սովորողները ձեռք կբերեն ուսումնասիրելու, պատմելու հմտություններ, հայրենաճանաչություն, հնարավորություն կունենան շփվելու իրենց հասակակիցների, գյուղի մարդկանց  հետ:  Արդյունքում սովորողների կողմից կստեղծվեն  ուսումնական փաթեթներ, տեսաշարեր, պատումներ և տեսանյութեր:
Ուսումնական ճամփորդությունը նախատեսվում է հունիսի առաջին կեսին:

 

 

 

 

Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Մարտ ամսվա հաշվետվություն

  • 29681267_1705189266227233_456818334_oԱվագ դպրոց- «Ուսումնական Արագածոտն»
    Այց Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեվազ գյուղերի միջնակարգ դպրոցներ
    Փոխադարձ այց կրաթահամալիր:
    Արդյունքներ, ուղիղ եթերներ

Ամբերտ գետի ափին
Ոսկեվազի դպրոցում
Ագարակի դպրոցում
«Ոսկեվազ» գինու գործարան
Սերոբյան Տիգրան -տեսանյութ «Ուսումնական Արագածոտն»

Читать далее «Մարտ ամսվա հաշվետվություն»

Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Հունվարյան հաշվետվություն

 

Նախադպրոցական հաստատության աշխատողների վերապատրաստում-  հունվարի 22-26 

«Իմացումի հրճվանք» ծրագրով «Հունվարիկներն ու ճնճուղները»

Շաբաթօրյա դասապրոցես նախադպրոցական հեռավար խմբի ուսանողների հետ

Մասնակցություն մեդիաուրբաթներին

Անհատական զրույցներ սովորողների հետ

Մանկապարտեզային խմբերի և նախադպրոցական 1-ին կուրսի ուսանողների հետ հունվարիկների փորձեր

Կրթահամալիրում բացակա դաստիարակների փոխարինման կազմակերպում ուսանողների միջոցով

Քննարկումներ դասավանդողների և սովորողների հետ (նախագծեր, կարգուկանոն)

«Իսկական հարսանիք Ագարակում» նախագծի քոլեջի մասով կազմակերպական աշխատանքներ

Մասնակցություն կրթահամալիրի վարչական նիստերին և մասնաժողովին

Մասնակցություն մանկավարժական հավաքներին

Աշխատանք սովորողների հետ՝ նյութերի սրբագրում, խմբագրում

Համակարգչային շահագործում մասնագիտություն խմբի սովորող Սամվել Թորոսյանին առաջարկել եմ շաբաթ օրերը քոլեջի նախադպրոցական խմբի սովորողների հետ սեմինար անցկացնել՝ բլոգուսուցում , էլ հասցեների գործածում:

Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

January School of Online-Distant Education in “Mkhitar Sebastatsi” Educomplex

Author: Sofia Aivazyan
Translator: Yura Ganjalyan

Introduction

Students get online or distant education without attending schools or without taking part in classes organized in physical environment. They take part in the educational process and get educational services through systems of modern Information and Communications Technology. Schools usually organize distant education for the children who for some reason are unable to attend school. This type of education has been practiced at “Mkhitar Sebastatsi” Educomplex for several years. Moreover, the process of distant and online education is controlled over as learners can work with their individual schedule using electronic literature, blogs and email keeping in touch with teachers. Читать далее «January School of Online-Distant Education in “Mkhitar Sebastatsi” Educomplex»