Рубрика: Անձնական էջ

Դեկտեմբերն իր ջերմությամբ

Ի՞նչ խոսքերով գովեմ ձեզ…….

Շարունակ զարմանում-հիանում ու ավելի եմ սիրում հին ու նոր,  կրթահամալիրս՝ ազնիվ ընկերներով, ջերմ մթնոլորտով, ազատ, ստեղծագործող միջավայրով:

Ինչ լավ է, որ կարող եմ գրել բանավոր խոսքի փոխարեն:
Երախտագիտության խոսքերը, որոնք ուզում եմ հիմա գրել, ուղղված են բոլորիդ: Սիրելի Տիարից սկսած, հատիկ-հատիկ բոլորին շնորհակալությունս եմ հայտնում: Ծննդյան օր, որն ինձ երջանիկ զգալու պահեր պարգևեց, հուզեց, այսպիսի ծննդյան օր առաջին անգամ էի ունենում: Սիրելի՛ մարդիկ, դուք կարողանում եք գեղեցկացնել, իմաստավորել կյանքը: Առավոտվանից մեդիակենտրոնի հարազատ-գործընկերներից ստացած դրական լիցքերը, հետո մյուս գործընկերներիս շնորհավորանքները, երաժշտական համերգասրահն իր նորամուտով, մեծարգո մաեստրոն՝ երգչախմբով, կատարումներն ու ջերմությունը այնքան շատ էին…. Իսկ դարի մեծագույն մարդուն՝ տիար Բլեյանին, հայտնում եմ խորին հարգանքս ու երախտագիտությունս: Իմ ընտանիքը միանում է իմ շնորհակալությանը:
Ես սիրում եմ բոլորիդ, պարտավորված եմ:
Իսկ Կրթահամալիրը իր ապրելակերպով, արարող ու ստեղծական, նորամուտներով ու դրական փոփոխություններով նվեր է բոլորիս, հայ երեխաներին, Հայաստան աշխարհին: Ես դա զգացի, երբ հեռու էի, կարոտում էի և հույս չունեի, թե նորից կհայտնվեմ ինձ սիրելի միջավայրում, իմ մեծ ընտանիքում……

Реклама
Рубрика: Անձնական էջ

Մի էջ՝ չգրված օրագրից

img_1949_0Չէի կարող սուսուփուս հեռանալ… շրջանավարտները գրում են իրենց ընդամենը մի քանի տարվա մասին: Ես ունեմ իմ պատմությունը կրթահահամալիրում՝ գրեթե երկու տասնամյակ: Читать далее «Մի էջ՝ չգրված օրագրից»