Մայիսյան հավաքի մայրենիի ներկայացման կլոր սեղան

Մայիսի 6-ին, ժամը՝ 14։00

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

  • Թատրոնը մայրենիի բաղկացուցիչ  — պատասխանատուներ՝ Իլոնա Սահակյան, Անի Ապրոյան
  • Գրական թատրոնի ակումբը, գործունեությունը, ձեռքբերումները — պատասխանատու՝    Քրիստինե Թորոսյան, Արթուր Պետրոսյան

    Հեղինակայինը՝ սովորողների ինքնավարություն, ուսումնական այլընտրանքային թատրոն 

Պատմում, ներկայանում են ակումբի սովորողները։

Գրական թատրոնը ստեղծագործ, ինքնարտահայտման ձգող, ակտիվ սովորողների հավաքանի է:

Թատերական գորունեության նպատակը.

Գրական, նաև սեփական  ստեղծագործությունների քննարկման, վերլուծության միջոցով, գործածելով ազատ միտքը, խոսքը, ստեղծագործական երևակայությունը, հնարավորություն տալ սովորողին ինքնաարտահայտվելու. ինքնադրսևորվելու, ազատվել բարդույթներից:

Խնդիրները.

Կարդալ, քննարկել ստեղծագործությունները,

ստեղծագործել, իրենց երևակայության, ստեղծականության արդյունքները վերածել սցենարների,

խմբային կամ անհատական աշխատանքի արդյունքում ստանալ ներկայացնելի տարբերակ,

կարողանալ հաղթահարել բարդույթները, հանդիսատեսին ներկայացնել իրենց ներկայացումը,

սցենարի կազմման ժամանակ գործածել առավելագույն ինքնուրույնություն, ստեղծականություն, երևակայություն,

խմբային աշխատանքի ընթացքում գալ փոխզիջման, համաձայնության։

Աշխատանքը նպաստում է սովորողի բառապաշարի հարստացմանը, մտածողության ձևավորմանը, ստեղծագործական երևակայության, ինքնուրույն և խմբով աշխատելու (համախմբում, մոտիվացնում է խմբին), ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը,  հնարավորություն է տալիս գնահատելու և յուրացնելու ազգային, մշակութային արժեքները: Թատրոնի միջոցով բավարարվում է սովորողի ինքնահաստատման-ինքնադրսևորման պահանջը, զարգանում է գեղարվեստական ճաշակը, շփվում է արվեստի այլ ձևերի հետ (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն), ծանոթանում գրական-թատերական ժանրերին, բարձրանում է ընդհանուր կրթական մակարդակը:

Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, որը կարող է լինել հայ և համաշխարհային գրականությունից, կամ սովորողների ստեղծագործություններից, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Գրական նյութի յուրացումը շատ կարևոր է․ պետք է հասկանալ գաղափարը, սյուժեն, բոլոր բառերն ու արտահայտությունները, որից հետո փորձում ենք բեմադրել:

Արդյունք

Սովորողները հանրային ներկայացման հրավեր են պատրաստում՝ հայտարարություն, անոնս, ապա ներկայացնում բեմադրածը։
Սովորողը բլոգում ունենում է
ուսումնական փաթեթ՝ իր ստեղծած ուսումնական նյութերը (տեսանյութ, պրեզենտացիա),
կերպարների վերլուծությունները, գրական նյութի վերլուծությունները, լուսաբանումները։
Ուսումնական ճամփորդություններ

Ծրագրվում են ուսումնական ճամփորդություններ քաղաքի թատրոններ, կինոթատրոններ, օպերային  թատրոն, այգիներ, թատերական փառատոներ:
Ուսումնական ճամփորդություն կարող է լինել  հյուրախաղը (շրջիկ թատրոնը):

2021-2021ուսումնական տարում գրական ստեղծագործությունների բեմականացումներ․

Վ․ Սարոյան «Իմ սիրտը լեռներում է»

«Թումանյանի Թիֆլիսը»

Հայ-իրանական նախագիծ՝

 «Արշակ և Շապուհ» ներկայացում

«Լեյլի և Մեջնուն»

Արևմտահայերենը իմ նախագծում

Գր․ Զոհրապ՝ «Ռեհան» նովելի բեմականացում

«Զահրատ և ուրիշներ»

Ռադիոպիես-Հ․ Պարոնյան «Քաղաքավարության վնասները»

«Մենք՝ Բրեմենյան երաժիշտներս»