Հունվարյան ճամբար

Նախագիծ -1

Գրիգոր Զոհրապ- «Ռեհան» նովելը
Նիզամի Գյանջևի – Լեյլի և Մեջնուն

Իրանական գրականությունը հայերեն

Երկարաժամկետ համատեղ նախագիծ այլ լեզուներ դասավանդողների և Ավագ դպրոցի 10-11-րդ դաս․ սովորողների հետ (ցուցակը հստակեցվում է)

Նախագծի նպատակը

Կարդալ, ծանոթանալ իրանական գրականությանը, հարստացնել հայկական համացանցը թեմային առնչվող տարատեսակ հրապարակումներով։

Խնդիրները

Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, սեփական մտքերը շարադրելու հմտություններ, եզրակացության ձևակերպում։
Բանավոր խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության ձևավորում, զարգացում։
Կարդացած տեքստերի համադրում, դրանց ընդհանրությունների և տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու փորձի ձեռքբերման ձևավորում, խթանում։
Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում, հմտությունների ձեռքբերում։

Իրագործման քայլերը

  • Նախապատրաստական աշխատանք
  • Նախագծի ձևակերպում սովորողների բլոգներում
  • Աշխատանքի բաժանում աշխատանքային խմբերում
  • Քայլերի հստակեցում
  • Սովորողների անելիքների քննարկում
  • Սցենարի կազմում
  • Փորձեր

Նախագծի արդյունքների ներկայացում

  • Սովորողների տեսանյութ-ձայնագրություններն իրենց բլոգներում
  • Հավաքված նյութի մշակում-հրապարակում
  • Հրապարակում Ավագ դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում
  • Ֆեյսբուքյան հրապարակումներ

Նախագծի մասնակցի գնահատումը

Մասնակիցը գնահատվում է.

ըստ իր նախնական փուլում  կատարած ուսումնասիրությունների,

նախագծի արդյունքների ներկայացման,

բլոգում կատարված հրապարակումների,

Վերջնական արդյունք

Ներկայացում-բեմականացում։

Առաջարկվող աշխատանքներ

Ծանոթացում իրանական գրականությանը (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ, Նիզամի)

Հայկական և իրանական ասույթներ, թևավոր խոսքեր (նմանություն)

Թարգմանություններ պարսկերենից

Ներկայացվում են

Գրիգոր Զոհրապ- «Ռեհան» նովելը  (ներկայացում)
Նիզամի Գյանջևի – Լեյլի և Մեջնուն  (ներկայացում)

Բեմականացման փորձեր

Նախագծի համակարգողներ՝ Սոֆյա Այվազյան,Դիանա Նազարյան
Երաժշտական ձևավորում՝ սովորողների

Նախագծի սկիզբ՝ 10.01.22թ.

Նախագծի ամփոփումը՝ 27.01. ժ․ 12։00- Մայր դպրոցի դահլիճում

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ

Սովորողները սկսել են կարդալ, ուսումնասիրել․

«Լեյլի և Մեջնուն» պոեմը

Ամալյա Զաքարյան – 1․ Իրանական գրականություն,  2․ Հ․ Ջասեմի՝ «Վերելակ»

Լուիզա Արտենյան — Իրանական գրականություն— Օմար Խայամ

Յուրի Հյուսյան — Իրանական պատվածքներ