Մարտի 19
Մեկօրյա ուսումնական ճամփորդություն՝ Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, գտնվում է Կոտայքի մարզ,  Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում։
Գառնիի ամրոց

9204358f-108a-4e85-9cf4-8dfa27b61206

Խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։

Նպատակը՝ հայրենագիտական-ընթերցողական։
Նախապատրաստական աշխատանքներ․
Տեղանքի և կամարի մասին տեղեկություններ։
Գառնու հեթանոսական տաճարը։
Չարենցյան նյութերի պատրաստում։
Ընթացքում՝ չարենցյան ընթերցումներ, ուղիղ եթերներ, լուսանկարներ։
Ճամփորդության պատասխանատուներ՝ Սոֆյա Այվազյան, Նունե Մովսիսյան
Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ (ցուցակը ճշտվում է)։

Մեկնում՝ մարտի 19-ին, ժամը՝ 12։00, Մայր դպրոցից
Վերադարձ՝ մինչև ժամը՝ 17։00
Տրանսպորտի և սննդի (բրդուճներ)  ծախսերը՝ մասնակիցների հաշվին։

Տեղեկություն․
Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել  է 1957թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար»

անվանումով։

Նունե Մովսիսյան (դասավանդող) — տեսանյութեր

Միլենա Դանիելյան

Մարգարիտ Պետրոսյանի պատումը․