IMG_20190409_094114-299x190

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորորողի ուսումնական գործունեության ձևերից է քննարկումը։
Կրթությունը և հաղորդակցությունը սերտորեն կապված են միմյանց հետ, ուստի հաղորդակցության խնդիրը շատ կարևոր է այսօրվա գործունեության տարբեր ոլորտներում։
Հաղորդակցության իրավիճակի տեսանկյունից, մեծ մասամբ, սովորողները ներառվում են որպես «կատարող» դասընթացի գործունեության մեջ. նրանք պետք է դասի գնան, պատրաստ լինեն, կատարեն ուսուցչի կողմից սահմանված ուսուցման պահանջները։

Պատահական չէ, որ սովորողները չեն ցանկանում ընդգրկվել քննարկման մեջ, երբ այն նախատեսված է ուսուցչի կողմից, և սովորողը մասնակցում է միայն հանձնարարություններ կատարելով։ Իմ կարծիքով, ուսուցողական գործունեության բոլոր թեմաները պետք է ուղղված լինեն հաղորդակցվելու, միասին ապրելու, աշխատելու, միմյանց օգնելու գործընթացին: «Մխ․ Սեբաստացի» կրթահամալիրում սովորողը ամբողջովին ներգրավված է գիտելիքների ձեռքբերման և մշակման ակտիվ գործընթացում՝ խմբային աշխատանք, քննարկումներ, ինտեգրված դասընթացներ, կրթական երկխոսություն, «կլոր սեղան», «փորձագիտական ​​խմբի հանդիպում», «բանավեճ», «քննարկում-մրցութ» և այլն: Վստահ եմ, որ կրթահամալիրը միակ կրթական միջավայրն է, որտեղ պատանին ազատ, անկաշկանդ կարող է առաջ բերել թե՛ դպրոցում, թե՛ կյանքում իրեն հուզող խնդիրները, բանավիճել, առաջարկել, ընկերների ու դասավանդողների հետ փորձել լուծումներ գտնել։
Քննարկումները սովորողներին հնարավորություն են տալիս ստեղծել կյանքի մոդել՝ կյանքի դժվարին իրավիճակի լուծման համար, նրանք դուրս են գալիս դիտորդի կարգավիճակից։ Ակտիվացնում են սովորողներին ուսումնական գործընթացում, բացի այդ, քննարկումները հոգեբանորեն առավել գրավիչ են նրանց համար:

Խմբային քննարկումները հատկապես օգտակար են ամաչկոտ, ինքնամփոփ սովորողների համար, ովքեր նախընտրում են դասարանում լռել կամ աշխատել փոքր խմբերում։
Քննարկումները բաց են, մասնակցել կարող են բոլոր սովորողները։ Լինում են քննարկումներ մի դասարանի հետ, երբ կարդում են մեկ ստեղծագործություն և պլանավորված դասն անցկացնում ենք քննարկումով։
Քննարկման թեմաները պետք է հետաքրքիր և կարևոր լինեն սովորողների համար, այդ պատճառով, մեծ մասամբ, թեման ընտրում, առաջարկում է սովորողը, դասավանդողն էլ ուղղորդում է, նախապատրաստում։
Ներկայացնեմ իմ փորձից․
Ինչպես սկսեցի․
Առաջին քննարկումն սկսելուց առաջ սովորողներին ներկայացրի ստորև ներկայացրած դրույթները, որոնք խմբերով կարդացինք, յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնեց։
Պլանավորեցինք այսպես․

  • Նախապատրաստում խմբային առաջադրանքին։
  • խնդրահարույց, քննարկման առաջադրանքի ձևակերպում։
  • Աշխատանքիհերթականության մասին ճեպազրույց:
  • Խմբայինաշխատանքների պլանավորում։
  • Անհատական​​արդյունքների քննարկում, խմբի՝ ընդհանուր խնդրի քննարկում։
  • Քննարկումը վարողի գործառույթը։
  • Արդյունք՝ ինքնագնահատական, փոխադարձգնահատում, դասվանդողների գնահատում:

1 Քննարկման նպատակը
Հաղորդակցման հմտությունների զարգացում:
Պարզ արտահայտվելու, վիճաբանելու և տեսակետը պաշտպանելու, հարցեր ձևակերպելու ունակություն։
Ինտելեկտուալ և ստեղծագործական ունակությունների զարգացում:

2Խոսքի ազատություն
Յուրաքանչյուր մասնակից պետք է կարողանա արտահայտել իր կարծիքը, նույնիսկ, եթե դա տարբերվում է խմբի կարծիքից:

3Օժանդակության կանոններ
Յուրաքանչյուր հայտարարություն, լրացում և հստակեցում պետք է հաշվի առնել և ուշադիր դիտարկել:
Քննարկվում են գաղափարները, ոչ թե անհատները:
Քննարկման ընթացքում անընդունելի է անհատականացնել, պիտակավորել որևէ տեսակետ, հերքել մեկնաբանություններ և այլն:
Կարևոր է ուշադիր լինել մյուսների հայտարարություններին։
Փորձել հասկանալ այլ կարծիքի իմաստը։
Աջակցել նրանց, ովքեր դժվարանում են խոսել հրապարակային:

4 Քննարկման կանոններ
Նպատակն է սովորողներին ծանոթացնել քննարկման կանոններին, հաղորդակցման հմտություններին, խմբի մեջ աշխատելու ունակությանը՝ «ուղեղի լարման» տեխնոլոգիայով:
Ծանոթացում կանոններին․
Խոսեք համառոտ, հասկանալի, հստակ։
Խոսեք թեմայի շուրջ, փորձեք արտացոլել վերլուծվող խնդրի էությունը։
Քննադատելիս նաև առաջարկեք:
Քննարկման ընթացքում ձգտեք խոսել հստակ և հակիրճ:
Օգտագործեք հետևյալ ձևակերպումները․
Կարծիք՝  կարծում եմ, որ … (ի՞նչ է ձեր տեսակետը)։
Հիմնավորում՝  (որի վրա հիմնված եք, ձեր կարծիքը սատարող փաստարկը) — … քանի որ …։ Օրինակ-   (փաստերը ներկայացնող փաստեր) — … օրինակ։
Հետևանք՝   (եզրակացություն, որը ներկայացնում եք ձեր դիրքորոշման ընդունման համար), … հետևաբար։
Լսեք բոլորի մտքերը, նույնիսկ եթե նրանց հետ համաձայն չեք:
Մի վախեցեք փաստերի և համոզիչ հիմնավորումների ազդեցության տակ ձեր տեսակետը փոխել:
5Հարգալից վերաբերմունք
Մենք լսում ենք միմյանց հարգանքով:
Բարձրացնում ենք ձեռքը խոսելու համար:
Մեր կարծիքը հիմնված է փաստերի վրա. կյանքի, գրականության, ֆիլմերի օրինակներ:
Մենք հարգում ենք յուրաքանչյուրի իրավունքն ու սեփական տեսակետը:
Մենք քննարկում ենք ոչ թե անհատի տեսակետը, այլ ընդհանուր տեսակետներ։
Յուրաքանչյուրիս նպատակը ոչ թե «հաղթելն է», այլ լավագույն լուծումը:

Սովորողները պետք է հասկանան, որ իրական հաղորդակցությունը հարստացնում է, զարգացնում, կրթում, սովորեցնում է լսել, հասկանալ, զգալ:
Ավագ դպրոցում քննարկումների նախագծեր են իրականացնում տարբեր դասընթացների դասավանդողներ։ Նրանք ընտրում են քննարկման իրենց տարբերակը։ Ներկայացնեմ քննարկման մի քանի ձևեր․
Բաց քննարկում
Մասնակցում են բոլոր ցանկացողները։ Առաջարկվում է քննարկվող թեման, հարցադրումներ։
Այստեղ կողմ և դեմ խմբեր չկան։ Բոլորն իրար լսում են, իրենց կարծիքներն արտահայտում։
Կազմակերպող՝ Էրիկ Թելունց-12-րդ դաս․
Քննարկում-մրցույթ
Մասնակիցները բաժանվում են խմբերի: Ընտրված ժյուրին, որը որոշում է առաջարկվող լուծումների գնահատման չափանիշները` խոսքի հստակ շարադրանք, տրամաբանություն, հարցի համարժեքություն։ Մրցույթն ընթանում է փուլերով, յուրաքանչյուր փուլի վերջում ժյուրին ամփոփում է արդյունքները։ Այսպիսի քննարկումն ունենում է հանդիսատես-սովորողներ, որոնք կարող են մասնակցել հարցերով։ Նրանք հարցերը պատրաստում են նախօրոք, պատասխանը ստանալուց հետո իրենք են ներկայացնում իրենց հարցի պատասխանը։
 «Կլոր սեղան»
Քննարկման նպատակն է քննարկել ցանկացած արդի թեմա, որը պահանջում է բազմակողմանի վերլուծություն: Սովորողների առջև չի դրվում խնդրի ամբողջական լուծման տարբերակ, նրանք կենտրոնանում են խնդիրը տարբեր կողմերից քննելու հնարավորության վրա, հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելու, հասկանալու լուծումների հիմնական ուղղությունները, սովորելու երկխոսություն։
Քանի որ քննարկումն անցկացվում է կլոր սեղանի շուրջ՝ բառացի իմաստով, կարող է մասնակցել 15-25 սովորող։
Նման «կլոր սեղան»-քննարկում 12-րդ դասարանի սովորողների հետ կազմակերպեցինք։
Խաղ-քննարկում
Այդպիսի օրինակ է «Չինական փիլիսոփայություն» թեմայով քննարկումը։
Դաս-քննարկում
   Նախագիծը՝ հասարակագիտության դասավանդող Վարդան Կարապետյանի։

 Քննարկումների վերլուծություն
Քննարկման կարևոր բաղադրիչը նրա վերլուծությունն է: Դասընթացի արդյունքները ամփոփվում են հաշվի առնելով մասնակիցների եզրակացությունները, հիմնավորումները, տրամաբանությունը, , քննարկվող թեմաների վերաբերյալ անհատական ​​մեկնաբանությունների անհամապատասխանությունը և այլն: Ուշադրություն է դարձվում ասելիքի բովանդակությանը, փաստարկների ​​բնույթին, մտքերի արտահայտության ճշգրտությանը, հասկացությունների օգտագործման ճշգրտությանը։
Նպատակահարմար եմ համարում քննարկումից հետո սովորողների հետ կարծիքներ փոխանակել, հարցեր ուղղել, որոնք մտորելու տեղիք են տալիս`
ի՞նչ զգացի քննարկման ժամանակ,
ի՞նչ նոր բան սովորեցի,
արդյո՞ք քննարկումն ինձ ոգևորեց,
ինչո՞ւ անտարբեր մնացի,
ինչպե՞ս կարող եմ օգտագործել քննարկման ընթացքում ձեռք բերված փորձը (դրական և բացասական) հետագա աշխատանքում և առօրյա կյանքում:
Եղել են այսպիսի պատասխաններ․
«Այս դասերը ինձնից լավ տրամադրություն են պահանջում»:
«Ես ավելի լավ ճանաչեցի իմ դասընկերներին»:
«Ստացվում է, որ այնքան էլ հեշտ չէ վիճել»:
«Քննարկումները նաև պետք է սովորել»:

Քննարկման թեմաները պետք է հետաքրքիր և կարևոր լինեն սովորողների համար, այդ պատճառով, մեծ մասամբ, թեման ընտրում, առաջարկում է սովորողը, խումբը համաձայնում է կամ ոչ, հիմնավորում են թեմայի ընտրությունը, դասավանդողն էլ ուղղորդում է, նախապատրաստում։
Սովորողների արձագանքները․
Շուշան Ադամյան
Գլէա Ապուանթար
Գևորգ Հովհաննիսյան
Սոնա Փափազյան
Արամային Գրիգորյան
Մարիա Պախուցկայա
Էլեն Սարատիկյան
Արսեն Խաչատրյան
Տիգրան Արամյան -ֆոտոշար
Աուդիոնյութ
Ռադիոլուր

Քննարկման սխալները
Փորձը ցույց տվեց, որ քննարկման ընթացքում սխալներ կարող են լինել օր՝․ թեմայից շեղումը, մեկ կամ մի քանի սովորողի ակտիվ մասնակցության հետևանքով մյուսները չեն կարողանում արտահայտվել, վարողը  ակամա գովում է մեկի խոսքը՝ դրանով վիրավորելով մյուսներին։

Ինչպե՞ս եմ ուղղորդում
Առաջարկում եմ ամաչկոտ երեխաներին մասնակցելու:
Մեղմորեն հարցնում եմ, օրինակ՝ «Ի՞նչ ես կարծում», «Ի՞նչ կանեիր դու նման իրավիճակում», «Սա հետաքրքիր միտք է, ի՞նչ ես մտածում այդ մասին», «Սա կարևոր հարց է, դու ինչպե՞ս կպատասխանեիր»:
Խոր լռություն տիրելիս նույնիսկ ինքնավստահ սովորողը կարող է իրեն կորցնել, այդ պատճառով հարցերն ուղղում եմ մեկ այս, մեկ այն սովորողին, խրախուսում եմ, որ կարծիքները միմյանց հայտնեն, ոչ թե ապասեն իմ կարծիքին։
Որոշ սովորողներ հեշտ են արտահայտվում, եթե նախօրոք գրառումներ են անում։ Այդ դեպքում կարելի է առաջարկել գրել մտքերը։ Օր․՝  «Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե չլիներ մեդիան: Գրեք ձեր մտքերը, և երեք րոպե հետո մենք կքննարկենք դրանք»: Վստահ եմ, որ նման մեթոդը դրական արդյունք է ունենում։
Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության մեծ առավելություններից է դասի կազմակերպման ազատ ընտրությունը, եթե այն սովորեցնող է և կօգնի կյանքում օգտագործելու։ Քննարկումները կարող են ընթանալ կրթահամալիրի բաց պարտեզներում, խնամված բակերում, ուսումնական այլ միջավայրում՝ նկուղ, տանիք, ընթերցասրահներ։
Վերջում ավելացնեմ, որ կրթահամալիրում գործում է Գրական ակումբ։ Ակումբի անդամները մանկավարժներն են, երբեմն էլ մասնակցում են սովորողները։ Հետաքրքիր, խաղաղ, սիրով են ընթանում գրական քննարկումները, որին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները։ Ակումբն իր քննարկումներով հասցրել է լինել Հայաստանի տարբեր մարզերում, որտեղ այլ դպրոցների դասավանդողների հետ անցկացրել ենք մեր քննարկումները։ Սովորում, սովորեցնում, ապրում ենք միասին՝ քննարկելով, իրար լսելով, այլոց փոխանցելով մեր փորձը։

Քննարկումներ, որոնք անցկացվել են ավագ դպրոցում (ամբողջական ցանկը չէ)։

Կարդում ենք դասական արձակ
Սերունդների բախում
Ուսուցման լեզու․ իրավական կարգավորում
Չինական փիլիսոփայություն
 Քննություններ և գնահատում
Սովորողների պատիժ
Հեռախոսը դպրոցում: Անհրաժեշտությո՞ւն, թե՞….
Լուսանկարչական օբյեկտիվի դրականն ու բացասականը դպրոցում:
Ճամփորդությունից առաջ
Կռիվ ինքդ քեզ հետ
Սուտ և ստախոսություն
«Քյառթուներ» և «գլամուրներ»
Ինչի՞ համար է դպրոցը
Գրքի քննարկում
Բարոյականության նորմերն ու սահմանները
Ճամփորդությունները՝ ուսումնական գործունեություն
Կարծրատիպեր
Գրքի քննարկում և թեյախմություն
Մշակույթ
Մարդու իրավունքների միջազգային օր
Գրքի քննարկում
Ինչպես չխանգարել մյուսներին