Рубрика: Նախագծեր

Թումանյան 150

imagesՇուրջտարյա բաց նախագիծ

Բովանդակությունը
Ներկայացվում են նախակրթարանից մինչև ավագ դպրոցի, քոլեջի սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:

Նախագծի սկիզբ՝ փետրվարի 1
Նախագիծը՝ տեղեկատվական-ճանաչողական-ստեղծագործական
Նախագծի նպատակը՝ կարդալ, ուսումնասիրել Թումանյանի ստեղծագործությունները, հոդվածները, ստեղծագործությունների միջոցով բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին, ներկայացնել մեր Թումանյանին։
Կարդում են 12-րդ դասարանի սովորողները։
Վանուհի Ազատյան
Մարիամ Մարտիրոսյան


Նախագծի ուղղություններ՝

  • Անհատական, դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծեր
  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու

Աշխատակարգ

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի).
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
  • Ավագ դասարանների սովորողները կարդում կամ բեմադրում են կրտսեր ընկերների համար
  • Կրտսերները՝ պատմում, խաղում են ավագների համար:
  • Կազմակերպվում են միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ, հանդիպում- քննարկումներ, վարպետւթյան դասեր,
  • Կարդում են դասավանդողները.
  • Կարդում, խաղում են ծնողներն ու սովորողները (ամենատարբեր, կենդանի թատերական ներկայացումներ) Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
  • Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում
  • Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկում
  • Անհատական կամ խմբային վերլուծություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ
  • Թումանյանի հոդվածների ընթերցումներ․ որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Թումանյանական ուսումնական ճամփորդություններ՝ Թումանյանի երևանյան տուն, Լոռի, Դսեղ

Քայլք Թումանյանի հետ, Թումանյանի հետքերով

Փետրվարի 19 — «Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան»։ Առաջարկում եմ ֆլեշմոբ Երևանի կենտրոնում.

Թումանյանի թանգարանի մոտ կարդում ենք, կարդալով քայլում դեպի Սարյանի այգին, (այգում կա դաշնամուր, երգում ենք նվագակցությամբ) այնտեղ կարդալ Թումանյան, երգել Կոմիտաս, քայլել Կոմիտասի արձանի մոտ (կոնսերվատորիա), ապա՝ Ազատության հրապարակում ընթերցել, երգել, պարել:

Աշխատանքների ամփոփում

Թումանյանը՝ բերանացի (ոտանավորները, բանաստեղծությունները, քառյակները, պոեմները)՝ Միջին, Ավագ դպրոցներ
Կրտսեր դպրոց

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s