Рубрика: Без рубрики

Ուսումնական աշուն

Հոկտեմբերի 29-նոյեմբերի 2
29․ 10
09։00-09։30՝ ընդհանուր պարապմունք
10։00-11։00՝ անհատական աշխատանք՝ նախագծերի մշակում
11։00-12։30՝  
նախագծի քննարկում, ձայնագրություն սովորողների հետ
12:30-13։00՝ ընդմիջում
13։00-14։00՝ Աշխատանք՝ «Կրթական պարտեզ» նախագծով
14։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք, Մարմարյա սրահ

30․10
09։00-09։30՝ ընդհանուր պարապմունք
10։00-11։00՝ անհատական աշխատանք՝ սովորողների բլոգներ
11։00՝ Քաղաքային ուսումնական ճամփորդություն՝ «Երևանյան զբոսայգիներ» երկարաժամկետ նախագծով
«Կարդում ենք»՝ Թումանյանի 150 ամյակին ընդառաջ
Հարցազրույցներ անցորդների հետ։

31․10
09։00-09։30՝ ընդհանուր պարապմունք
10։00-11։00՝ անհատական աշխատանք՝ նախագծերի մշակում
11։00-14։00՝  ձայնագրություն, տեսագրություն սովորողների հետ
12:30-13։00՝ ընդմիջում
14։00-15։00՝ սպորտային պարապմունք՝ թենիս

01․11
Գրական ակումբը Զանգակատանը

02․11
09։00-09։30՝ ընդհանուր պարապմունք
Շաբաթվա ամփոփում, նոր նախագծերի հրապարակում

Реклама
Рубрика: Նախագծեր

Երևանյան զբոսայգիներ

45187087_327873078005210_4134870474486185984_n
Ուսումնական աշունը զբոսայգիներում
Հոկտեմբերի 30
«Երևանյան զբոսայգիներ» երկարաժամկետ նախագիծ +«Կարդում ենք»
Նպատակը՝
միասին քայլում ենք Երևանում, կարդում ենք ստեղծագործություններ, մասնակից ենք դարձնում այլոց։
Կարդում ենք, սովորում հայտնի մեծերի ստեղծագործությունները։
Մասնակից ենք դարձնում երևանցուն, հայաստանցուն, օտարերկրացուն, հարցազրույցներ ենք վերցնում։
Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ։
Լուսաբանումը՝ բլոգներում, կայքերում։
Պատմում են սովորողները․
Ալեքս Գրիգորյան
Մերի Պետրոսյան
Դավիթ Պողոսյան

 

Рубрика: Շտեմարաններ

Առաջադրանքների շտեմարաններ

Hayoc-Lezu-6
mayreni-bolori-hamar
ՄԿՈՒ
Արտ․ միջոցներ
Բայի կազմությունը
բարդ-բառեր (1)
Դերբայական_դարձված
Խոսքի մասեր
1_4_2018
1_2018
2_2018 (1)
3_2018 (1)
4_2018 (1)
Hayoc lezu 1
HAYOC LEZU SHTEM_22017-18
HAYOC LEZU SHTEM_3 2017-18
HAYOC LEZU SHTEM_4 2017-18
hayoc_1_2013
shtemaran1-1
shtemaran-2

Рубрика: Без рубрики

Նախագծային ուսուցման ստուգատես

1․ Հոկտեմբերի 25-ին, 2-7 լսարանում (1-ին դասաժամ)։
Քննարկում, թեմա՝  «Սերունդների բախում»։
03-12

Քննարկման մասին
Նախապատրաստական աշխատանքները կհրապարակվեն բլոգներում, ավագ դպրոցի կայքում։
Թեման ընտրել են ավագ դպրոցի սովորողները
Մասնակիցներ՝ 10-րդ դաս․սովորողներ, մայրենիի դասավանդողներ, այլ դասավանդողներ, հյուրեր։
Նախաձեռնությունը՝  Շուշան Ադամյանի և Նարե Մամիկոնյանի։ Լուսանկարիչ՝ Տիգրան Արամյան։
Քննարկման նպատակը և մի քանի կանոններ սովորողներ համար․
Հաղորդակցման հմտությունների զարգացում
Պարզ արտահայտվելու, վիճաբանելու և տեսակետը պաշտպանելու, հարցեր ձևակերպելու ունակություն։
Ինտելեկտուալ և ստեղծագործական ունակությունների զարգացում:

  • «Խոսքի ազատություն»
    Յուրաքանչյուր մասնակից պետք է կարողանա արտահայտել իր կարծիքը, նույնիսկ, եթե դա տարբերվում է խմբի կարծիքից:
  • «Առանց կորստի»
    Յուրաքանչյուր հայտարարություն, լրացում և հստակեցում պետք է հաշվի առնել և ուշադիր դիտարկել:
  • Քննարկվում են գաղափարները, ոչ թե անհատները:
  • Քննարկման ընթացքում անընդունելի է «անհատականացնել», պիտակավորել որևէ տեսակետ, հերքել մեկնաբանություններ և այլն:
    Օժանդակության կանոն․
     Կարևոր է ուշադիր լինել մյուսների հայտարարություններին,
    փորձել հասկանալ այլ կարծիքի իմաստը,
    աջակցել նրանց, ովքեր դժվարանում են խոսել հրապարակային:

Նպատակային կանոն
  Խոսեք համառոտ, հասկանալի, հստակ։
Խոսեք թեմայի շուրջ, փորձեք արտացոլել վերլուծվող խնդրի էությունը։
Քննադատելիս նաև առաջարկեք:
Քննարկման ընթացքում ձգտեք խոսել հստակ և հակիրճ:
Օգտագործեք հետևյալ ձևակերպումները․
Կարծիք —             կարծում եմ, որ … (ի՞նչ է ձեր տեսակետը)։
Հիմնավորում  —   (որի վրա հիմնված եք, ձեր կարծիքը սատարող փաստարկը) — … քանի որ …։ Օրինակ-              (փաստերը ներկայացնող փաստեր) — … օրինակ։
Հետևանք —          (եզրակացություն, որը պետք է կատարվի, կոչ է արվում ձեր դիրքորոշման ընդունման համար), … հետևաբար։

Քննադատել գաղափարները, ոչ թե մարդկանց։
Յուրաքանչյուրիս նպատակը ոչ թե «հաղթելն է», այլ լավագույն լուծումը:
Խրախուսեք յուրաքանչյուր մասնակցին քննարկումներին մասնակցելու համար:
Լսեք բոլորի մտքերը, նույնիսկ եթե նրանց հետ համաձայն չեք:
Մի վախեցեք փաստերի և համոզիչ հիմնավորումների ազդեցության տակ ձեր տեսակետը փոխել:
Գրում են սովորողները․

Էլեն Սարատիկյան
Արսեն Խաչատրյան
Տիգրան Արամյան -ֆոտոշար
 Սովորողների տեսակետներից

2․ Նոյեմբերի 9-ին
«Ներկայանում ենք արևմտահայ գրականությամբ» նախագծի ներկայացում։
3․ Հոկտեմբերի 29-31
«Ուսումնական աշուն, ուսումնական Լոռի»

 

 

Рубрика: Без рубрики

Դեպի Լոռի

Եռօրյա ճամփորդության նախագիծ

f546d026b6d4c6_546d026b6d8daԴսեղի Ծովեր լիճը
29․10-31․10
Նպատակը՝

  • Միասնական ուսումնական, հետազոտական
  • Ընթերցողական (կարդում, երգում ենք Թումանյան)
  • Ծանոթացում պատմամշակութային վայրերին
  •  Կրթական կապերի ամրապնդումԵրթուղի
    Մեկնում՝ Երևան-Աշտարակ-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Ալավերդի
    Արշավ, քայլարշավ՝ Դսեղի ծովեր, Ախթալայի վանական համալիր, Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր
    Գիշերակացը՝ Ալավերդիում
    Վերադարձ՝ Մաթոսավանք-Սևան-Երևան
    Մասնակիցներ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներ, համակարգող՝ Սոֆյա Այվազյան, կազմակերպիչ Լիլիթ Յախինյան, պարի դասավանդող՝ Հասմիկ Գևորգյան

Հանդիպում Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի սովորողների և դասավանդողների հետ։
2016 թվական հոկտեմբեր ամսին այդ դպրոցի սովորողների և դասավանդողների մի խումբ հյուրընկալվել է կրթահամալիրում։
Ծրագիր
29․10
08: 30 մեկնում Մայր դպրոցից
11:00 1-ին կանգառ՝ Սպիտակի եկեղեցի
12:00 2-րդ կանգառ՝ Վանաձորի բնության գրկում (հանգիստ, ճաշ)
14:00  Դսեղ, Թումանյանի տուն-թանգարան (կարդում, երգում ենք Թումանյան), Բարձրաքաշ՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի, Գիքորի աղբյուր, Դսեղի Ծովեր
17:00 ժամանում Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց,  հանդիպում, ծանոթություն դպրոցի դասավանդողների և սովորողների հետ, ծրագրերի քննարկում, միասնական երգուպար
18:30 ընթրիք
19:30 Քննարկում, օրվա ամփոփում
22:00 քուն (Սայաթ-Նովայի անվան դպրոցի սովորողների տներում)

30.10.

08:30 վերկաց, հիգիենայի ժամ
09:30 առավոտյան պարապմունք Սայաթ-Նովայի դպրոցի սովորողների հետ
10:00   նախաճաշ
10:30 այց Սանահինի վանք, Հաղպատ, Ախթալայի վանք, Միկոյան եղբայրների թանգարան, Օձուն
14։00 Ճաշ
15։00 քայլք Ալավերդիում, հարցազրույցներ տեղաբնակների հետ
19:00 ընթրիք
20:00 օրվա ամփոփում, քննարկում
22:00 քուն (սովորողների տներում)

31․10
08:30 վերկաց, հիգիենայի ժամ
09:30 առավոտյան պարապմունք Սայաթ-Նովայի դպրոցի սովորողների հետ
10:00 նախաճաշ
10։30 կլոր սեղան․ թիվ 8 միջն․ դպրոցի և կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ
12։00 վերադարձ
Վերադարձի երթուղին՝  Դիլիջան, Ջուխտակ վանք, Սևան

Անհրաժեշտ իրեր՝
բրդուճներ, ջուր
Ամուր կոշիկներ, գլխարկ, տաք բաճկոն
Ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, օճառ, սանր, անձեռոցիկ
Անհատական ճամփորդական ափսե, բաժակ, պատառաքաղ
Թվային տեխնիկա՝ ֆոտոխցիկ, նեթբուք, պլանշետ:
Սնունդը և տրանսպորտը՝ ծնողական միջոցներ։

Նախապատրաստական աշխատանքներ․
Սովորողները կազմում են քարտեզ-երթուղին, համացանցից օգտվելով՝ պատմում են այդ վայրերի պատմական նշանակությունը, կարդում, սովորում են Թումանյանի մասին, ստեղծագործությունները, հրապարակում են բլոգներում։
Աշխատանքների ուղղությունները այս փաթեթում․ Նախապատրաստական աշխատանքներ

Արդյունքը՝ պատումներ, ֆոտոշարեր, տեսա-աուդիոնյութեր։
Սովորողների ուսումնասիրությունները․
Սամվել Հովհաննիսյան

 

Рубрика: Без рубрики

«Սասնա ծռեր» էպոսը

Նախագիծ
Նպատակը՝

  • Էպոսի ընթերցում, հատվածների քննարկում
  • Կերպարների վերլուծություն
    Ընթացքը՝

1․Ընթերցումներ, առաջադրանքներ, ձայնագրություններ
2․ Հարցաշարեր էպոսի վերաբերյալ
3․ Հետազոտական աշխատանք՝ էպոսը աշխարհի լեզուներում,
Սասունցի Դավթի արձանի հեղինակը, այլ․․․
4․ Արդյունքը՝ մեդիափաթեթ։
Սովորողների աշխատանքները․

Սամվել Հովհաննիսյան
Միքայել հարությունյան
Ալեքս Գրիգորյան
Նարեկ Ավանեսյան

 

 

Рубрика: Без рубрики

Գրաբարի օրեր, Թարգմանչաց տոն

Նախագիծ

Նարեկացի  —տեսանյութ

Առաջադրանք

  • Տեքստերը փոխադրի՛ր աշխարհաբարի:
  • Ցու՛յց տուր՝ գրաբարյան  բառերն աշխարհաբարում ի՞նչ փոփոխություններ են կրել։   գրի՛ր անծանոթ  բառերի բացատրությունները՝ օգտվելով բառարանից:
  • Պատրաստի՛ր աուդիոնյութ և թարգմանությանը կից  տեղադրի՛ր բլոգում:
  • Գրաբարի ձեռնարկից ընտրիր 3առակ, կարդա և փոխադրիր։ grabar-1
    Նպատակը՝
  • Տեքստի միջոցով ծանոթացում գրաբարին:
  • Թարգմանչական, տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
    1.      Զամենայն զոր միանգամ կամիջիք՝ թէ արասցեն ձեզ մարդիկ՝ ա՛յնպէս եւ դո՛ւք արարէ՛ք նոցա:

    Սովորողների աշխատանքները․

  • Էլեն Սարատիկյան
  • Գոռ Առաքելյան
  • Մարիամ Տեր-Դավթյան
  • Տաթև Աբազյան
  • Արեգ Սերոբյան

Читать далее «Գրաբարի օրեր, Թարգմանչաց տոն»