Рубрика: Ծրագրեր

Հայոց լեզու, գրականություն

2018-2019 ուսումնական տարի, Ավագ դպրոց

Հայոց լեզու և հայ գրականություն ընդհանուր հանրակրթական դասընթացի բաղկացուցիչ մոդուլներ

Ուսումնական երկրորդ շրջանում՝
9-րդ դասարանում՝ 1ժամ ավելացումով՝ լրացուցիչ կրթություն։
Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում։
Ծանոթացում քննությունների ուղեցույցին։
Տեքստային առաջադրանքներ։
Տեքստի բովանդակություն  (կարծիքի հայտնում, կերպարի բնութագրում, իրավիճակի վերլուծություն)
Շարադրանք
Ուղղագրություն
Կետադություն
Բառագործածություն
Քերականություն (խնդրառություն, համաձայնություն, շարադասություն)
Հարցերի և առաջադրանքների շտեմարան –Հ․ Օշական


Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով. 9-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում՝ տարեկան ժամաքանակի 1/8-ի չափով

  • Հայոց լեզվի պատմություն. հնչյունական օրենք. գրապայքար, դրա ժամանակակից դրսևորումը. 9-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
  • Հայ գրականության պատմություն. 9-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/4-ի չափով
  • Ժամանակակից հայերենում բառօգտագործման, ձևաբանական, շարահյուսական տարածված սխալները. 9-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
  • Խոսքի հատվածներ` նկարագրություն, դիմանկար, համեմատություն, վերլուծություն, եզրակացություն (հետևություն), զրույց (գրավոր, բանավոր) 9-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
  • Տեղեկատվական խոսք. 9-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
  • Վերլուծություն-քննարկում-բանավեճ. 9-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
  • Ռեֆերատ. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագիծ
  • Հարցազրույց (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 9-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
  • Լրատվություն-լուսաբանում (տեքստ, աուդիո-, տեսանյութ, ֆոտոպատում). 9-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/8-ի չափով
  • Թարգմանություն (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 9-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
  • Խմբագրում-սրբագրում. 9-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
  • Պետական ավարտական քննության շտեմարաններ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի ½-ի չափով
  • Ուսումնական ճամբարի նախագծեր. 9-12-րդ դասարանում՝ հունվարին և հունիսին, 12-րդ դասարանում՝ հունվարին
  • Ուսումնական ստուգատեսային նախագծեր. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր

Ծրագրի իրականացում: Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլների հերթականությունը պայմանական է, ուսուցման ժամկետները՝ մոտավոր։ Դրանց  հերթականությունը՝ իրենց ժամաքանակով, ուսումնական նախագծերով, ուսումնական ճամփորդություններով, որոշում է դասընթացը վարող ուսուցիչը՝ նախապես հրապարակելով իր (դասարանի) ծրագիրը: Պարտադիր չէ, որ դասարանի բոլոր սովորողները միասին նույն ուսումնական նույն մոդուլը կամ նույն նախագիծն իրականացնեն. ուսումնական կիսամյակի սկզբին մշակվում (ճշգրտվում) է սովորողի անհատական ուսումնական ծրագիրը՝ անհատական ուսումնական աշխատանքի բովանդակությունը։ Մոդուլի աշխատանքային ուսումնական նյութը և արդյունքում ստացվող նյութը դասավանդողի առաջարկությամբ կամ համաձայնությամբ կարող է լինել նաև այլ դասընթացի ծրագրով որոշված նյութ։ Կարևորն այն է, որ աշխատանքը ինքնանպատակ չլինի:

Ուսումնական պարապմունք։ Ծրագրի իրականացման համար ուսումնական տարվա ընթացքում սահմանված կարգով կազմակերպվում են տարբեր տեսակի ուսումնական պարապմունքներ՝ կաբինետային (որ կարող է կազմակերպվել կաբինետում կամ դպրոցի, կրթահամալիրի տարածքում), բացօթյա-բակային, ճամբարային, պարապմունք քաղաքի, հանրապետության կրթական-մշակութային, արտադրական և այլ հաստատությունում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություն-պարապմունք, ստեղծագործական հավաք-պարապմունք, դաշտային աշխատանք-պարապմունք (ուսումնական նյութերի հավաքում, հետազոտություն և այլն)։

Ուսումնական պարապմունքը ծրագրվում է այնպես, որ ոչ միայն դասընթացի ծրագրով որոշված բովանդակությունը յուրացվի ուսումնական պարապմունքների միջոցով, այլև գործեն հեղինակային կրթական ծրագրի սկզբունքները` ուսուցման անհատականացումը, մոբիլությունը, օգտագործվեն ուսուցման անհատական թվային միջոցները, համակարգչային ծրագրերը, սովորողը զբաղվի ուսումնական գործունեության տարբեր տեսակներով` ուղղված ուսումնական տարբեր հմտությունների յուրացմանը: Ըստ իրականացվող ուսումնական մոդուլի, նախագծի՝ պարապմունքի մասնակիցները կարող են աշխատել միասին մեկ տարածքում կամ տարբեր տեղերում:

Սովորողի աշխատանքի բովանդակությունը։

Տեքստային աշխատանք, այդ թվում՝

  • գրական ընթերցանություն (հայ գրականություն, արտասահմանյան գրականություն)[6]
  • մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում՝ գրական ստեղծագործության (հանրակրթական դասընթացի ծրագրով պարտադիր, սովորողի ընտրությամբ ակումբի կամ այլ ակումբների ուսումնական բաց նախագծի ծրագրով որոշված, այլ դասընթացի ծրագրով որոշված նյութի).
  • աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.
  • սեփական տեքստի ստեղծում
  • ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք
  • բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր
  • գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
  • թարգմանություն
  • հարցազրույց
  • խմբագրում, սրբագրում

Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։

Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում

Գնահատումը: Սովորողի կատարած աշխատանքը գնահատվում է երկու մասով՝ կատարած աշխատանքի քանակով և որակով։ Սովորողը ընդհանուր հանրակրթական առարկաների, իր ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացների, ընտրած ակումբի աշխատանքների և ուսումնական արդյունքների համար գնահատվում է առանձին-առանձին։ Ընդհանուր հանրակրթական առարկայից  գնահատականի բաղկացուցիչ է նաև այլ առարկաներից կատարած որակյալ գրավոր հետազոտական կամ նախագծային աշխատանքը, եթե հրապարակվածը սովորողի խոսքն է, ոչ թե համացանցից արտագրած էջ։ Գնահատվում են սովորողի բլոգում հրապարակված աշխատանքները, դրանց քանակը (մինիմալ դրական) և պահանջված որակը՝ ըստ ամեն աշխատանքի համար նախօրոք ներկայացվող չափանիշի։ Սովորողն է որոշում, թե իր կատարած որ աշխատանքներով իրեն գնահատեն: Եթե դասավանդողը սովորողի բլոգում հանդիպում է աշխատանքի, որի հիման վրա կարող է ավելի բարձր գնահատել, գնահատում է այդ աշխատանքով՝ սովորողին բացատրելով առավելությունները:

Գնահատումը` 10 միավորանոց համակարգով: Հայոց լեզվի ընդհանուր հանրակրթական դասընթացից սովորողի գնահատականը 8-ից բարձր կարող է լինել սովորողի առանձնահատուկ ջանքերի, այլ դասընթացների, ակումբների ծրագրերով խոսքային աշխատանքի որակի համար։ Ուսումնական նույն աշխատանքի համար սովորողը կարող է երկու և ավելի գնահատականներ ունենալ՝  խոսքի որակի և դրա գրավոր դրսևորման կանոնավորության համար, գրականությանն առնչվող խնդրի կատարման որակի համար, գնահատում այլ դասընթացից։

Այսպիսով՝ գնահատվում են.

Գրականությունից`

  • կարդացած գրականության ծավալը
  • քննարկումների, բանավեճերի ժամանակ մասնակցության ակտիվությունը-արդյունավետությունը
  • կարդացած ստեղծագործության մասին ստեղծած տեղեկությունը (վերլուծություն, ասույթների բառարան, վերացարկում՝ ըստ ընթերցած նյութի)
  • ստեղծած աուդիո- կամ տեսանյութը՝ ըստ կարդացած ստեղծագործությունների, դրանց ձևավորումը իր արած նկարներով
  • մասնակցությունը գրական առցանց քննարկումների։

Լեզվից`

  • ստեղծած տեքստերի քանակը
  • գնահատված (բլոգmskh, «Լուսաստղ»,  «Դպիր», հանրապետական ԶԼՄ-ներ տարված) տեքստերի քանակը
  • խոսք կառուցելու վարպետությունը (արագություն, պատում, խոսքի կանոնավորություն, արտահայտչականություն)
  • անսխալությունը քերականական, ուղղագրական և իմաստային տեսակետներից։

Սովորողի աշխատանքը գնահատելու համար լրացվում են սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.

  • սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով (բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին).
  • ընթերցանության ցուցանիշներ.
  • խոսքային աշխատանքի ցուցանիշներ.
  • ուսումնական նախագծերի մասնակցության ցուցանիշներ:

Ուսումնական աշխատանքների ցուցանիշների գրանցման ամփոփաթերթը ծրագրի հավելվածն է:

Մեթոդական մշակումներ

 

10-րդ դասարան

  1. Տեղեկություններ լեզվի մասին։ Հնդեվրոպական մայր լեզու, հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների տոհմածառում։
  2. Ուղղագրական և ուղղախոսական կանոններ, համեմատություն գրաբարի կանոնների հետ։ Արտասանական միտումների ուսումնասիրում, վերաբերմունք դրանց նկատմամբ։ Գրաբարի գրության մնացուկները ժամանակակից հայերենի ուղղագրությունում։
  3. Տեքստ, կառուցվածքը։ Տեքստի բաղադրիչների նշանակությունը դրա ընկալման համար։ Միտումնավոր և տեղեկատվական տեքստեր։ Գեղարվեստական տեքստ։ Տեղեկատվական տեքստերի ժանրային առանձնահատկությունները (ակնարկ, դիմանկար, հարցազրույց, լուր)։ Հրապարակախոսություն և գիտական աշխատանք։ Գեղարվեստական և ոչ գեղարվեստական տեքստերի ոճական առանձնահատկությունները։
  4. Բառագիտություն. իմաստաբանություն և բառակազմություն։ Բառապաշար, փոխառյալ և բուն հայերեն բառեր։ Բառապաշարի շերտերն ըսստ կիրառելիության, հնաբանություններ և նորաբանություններ։ Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի փոխհարաբերության. բազմիմաստ և համանուն բառեր, հարանուններ, հոմանիշներ, հականիշներ։ Դարձվածքներ, դրանց բառային, ոճական և նրբիմաստային արժեքը։ Բառակազմություն։ Բառակազմական միավորներ՝ ածանց, արմատ։ Բառաբարդում և ածանցում։ Արմատի կրկնությամբ կազմված բառեր։ Բարդ բառերի տեսակները, դրանց ուղղագրությունը։
  5. Բառարանագրություն։ Բառարանների տեսակները, դրանց պարունակած տեղեկությունները։ Հանրագիտարաններ, տեղեկատուներ։ Ամենակիրառական բառարաններն ու բառարանագիրները։

 

12-րդ դասարան (մինչև դեկտեմբեր)

  1. Խոսքի ընդհանուր հատկանիշները։ Շարադրանք։ Շարադրանքի ոճական ընտրություն։ Գործառնական ոճեր. գիտական, վարչական, հրապարակախոսական և գեղարվեստական ոճեր։ Առօրյա խոսակցական ոճ։
  2. Քերականության բաժինները. ուղղագրություն, ուղղախոսություն, բառագիտություն։
  3. Ձևաբանություն։ Խոսքի մասերի դասակարգում ըստ նյութական, քերաանական և վերաբերմունքային իմաստների։ Գոյականի, դերանվան, բայի հիմնական հատկանիշները։
  4. Շարահյուսություն։ Նախադասություն, տեսակները։ Բարդ նախադասության բաղադրիչներն ու դրանց հարաբերությունը։ Բազմաբարդ նախադասություն։ Հիմնական կանոնները և շեղումները։ Զուգաձևություններ։Հայ գրականություն10-րդ դասարան
    Բանահյուսություն. բանահյուսության ռաանձնահատկությունները, բանահյուսական նմուշներ։ «Սասնա ծռեր» էպոսը (ընթերցումներ էպոսից)

    1. Հին և միջնադարյան գրականություն. պատմագրություն, պոեզիա։ Առակագրություն. առակների կիրառական նշանակությունը միջնադարում։ Համեմատություն ժամանակակից առակների հետ։
    2. Նոր գրականություն. Նալբանդյան, Դուրյան, Պարոնյան, Րաֆֆի, Մուրացան, Շիրվանզադե
    3. «Կարդում ենք» նախագծով՝
      Թումանյան. (Հրապարակախոսությունը, փիլիսոփայական բանաստեղծությունները, լեգենդները)։
      Տերյան. «Հայ գրականության գալիք օրը», «Հոգևոր Հայաստան» հոդվածները, Տերյանի բանաստեղծական շարքերն ու դրանց տարբերությունները)։
      Չարենց. (Քաղաքական մոտիվները.  «Երկիր Նաիրի», «Դանթեական առասպել»։ Չարենց-մարդը՝ իր ստեղծագործություններում (քնարական բանաստեղծությունները)։
  5. Համաշխարհային գրականություն.

    Համաշխարհային գրականության թարգմանական և բնագրային նմուշներ ((«Գրանիշ», «Գրական կամուրջ», «Գրեթերթ», «Մշակութային» և այլ կայքեր)։ Սովորողների ընտրությամբ կամ դասավանդողի առաջարկով ընթերցվելիք նյութերը որոշվում են տեղում։

    12-րդ դասարան (մինչև դեկտեմբեր)

    1. Հին գրականություն՝ Գրերի գյուտ, Մաշտոց, պատմագրություն, Խորենացու «Հայոց պատմութունը»։
    2. Բանահյուսություն՝ Առասպելաբանություն, «Սասնա ծռեր»
    3. Նոր գրականություն՝ ռոմանտիկներ՝ Րաֆֆի, Մուրացան,
      ռեալիստներ՝ Շիրվանզադե, Պարոնյան,
      ժամանակակիցներ՝ Պարույր Սևակ, Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան, Շահան Շահնուր,
    4. օտարագիրներից՝ Վիլյամ Սարոյան:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s