Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Պատանեկան ստեղծագործական հավաք

Image-15 (2)

Մուտք կրթահամալիր, ստեղծագործական եռօրյա ճամբար

Հաշվետվություն

Հուլիսի 2-4-ը կրթահամալիրի ավագ դպրոցում սովորել ցանկացողների եռօրյա ճամբարի գործունեության ընթացքի, արդյունքի մասին:

Խումբը, որի ջոկատավարն էի, ընտրել էր հյուսիսային դպրոցը՝ գեղարվեստը: Նրանց հետքրքրությունները կերպավեստի, թատրոնի շուրջ էին:

Խմբում 9 սովորող Երևան քաղաքի այլ դպրոցներից էին, 6-ը մեր կրթահամալիրից:

Մեր սովորողներից մի քանիսը խմբում էին միայն առաջին օրը, ենթադրում եմ, որ նրանք այնուհետև եղել են մյուս խմբերում:
Հենց առաջին օրվանից նորեկներին հետաքրքրեց, զարմացրեց կրթահամալիրը: Սովորող Նազելի Տեր-Պետրոսյանի բլոգուսուցումը, կամ տիար Բլեյանի անմիջական հանդիպումը նրանց հետ, դասավանդողների հարգալիր-սիրալիր-ժպտուն ընդունելությունը արդեն երրորդ զրույցի թեմա էր: Արտահայտվում էին դրական, ուրախ, որ այսպիսի միջավայրում են:


Գեղարվեստի դպրոցը, արվեստանոցներն ու արվեստագետները, թատրոնն ու հմայիչ ղեկավարը գրավեցին, իրենց մեջ առան, և անգամ 40 և ավելի բարձր ջերմաստիճանը չխոչընդոտեց նրանց ամենօրյա կանոնավոր հաճախումները:

Երրորդ օրը աշխատանքների շարունակության, ամփոփման օրն էր: Առավոտյան ներկայացրի ուսումնական պլանները, ծրագրերը, պատասխանեցի իրենց հետաքրքրող հարցերին: Մեզ միացան երաժիշտներ, վոկալիստներ Նելլի Փիլոյանն ու Անի Նավասարդյանը: Մեկ էլ ներխուժեց գեղեցկուհի Ջուլին՝ ԿԱԶԱ հայ-վրացական նախագծային խմբով: Միասնական երգեր երգեցինք, կատակեցինք, ծիծաղեցինք: Արվեստագետներ Կարեն Մկրտչյանը, Գագիկ Չարչյանը և Քնարիկ Ներսիսյանը խնամքով, սիրալիր երեք օր աշխատեցին պատանիների հետ: Քնարիկ Ներսիսյանը ներկայացրել է տեսահոլովակ:

Սովորողներն իրենց նոր աշխարհում էին զգում (իրենց խոսքերն են), գրել են տպավորություններ, լուսանկարել են, ասում էին, որ ամեն օրվա մասին պատմում են տանը, ընկերներին:
Հաճելի էր աշխատել նման խմբի հետ, իսկ, այ, գործընկերներս ամենաիսկական սեբաստացիներ են ու լավ մարդիկ:

Արդյունքները դեռևս ամբողջական չեն, մասնակիցները ամբողջացնում են, ուղարկում:

Տեսանյութ 1.

Տեսանյութ 2.

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s