Рубрика: Без рубрики

Պատում երկօրյա ճամփորդության մասին

Հայաստանում գնացքով ճամփորդել էի երեխա ժամանակս, ուստի սպասում էի այս ճամփորդությանը: Թեթև, ուրախ, երգով ու ծիծաղով տեղ հասանք, երեքժամյա ճանապարհն աննկատ անցանք: Ահա Շիրակի մարզի Ջրափի գյուղի կայարանում ենք, ուր մեզ դիմավորում են: Սովորողներն իրենց պատումներում անդրադարձել են, թե ինչպես հասանք, ով դիմավորեց, ապա ուր գնացինք: Ես մի քանի խոսքով պատմեմ իմ տպավորությունները: Մեզ սպասում էին, ու դա ակներև էր. յուրաքանչյուրը փորձում էր ցույց տալ իր սիրած քարը, թուփը, պատմել գյուղի մասին, ամեն ինչի մասին:

Գնացինք….
Գտնվում էինք մի հովտում, ուր տարիներ առաջ եղել է Ջրափի գյուղը: Հիմա
մեր առջև Ախուրյանի ջրամբարն է ու ահռելի չափերով ձագարը:
Առաջին զարմանքը՝ մի ամբողջ գյուղ ինչպե՞ս են կարողացել տեղափոխել: Պատմությունն սկսեցին այսպես.

Ջրափիի_եկեղեցին Մինչև 1970 թվականը հովտում է եղել Ջրափի գյուղը: Որոշում է կայացվել այդ հովտում կառուցել Ախուրյանի  ջրամբարը, որը պետք է համատեղ օգտագործեին երկու կողմերը՝ Թուրքիան և Հայաստանը, ուստի գյուղը պետք է տեղափոխվեր այլ՝ ավելի բարձր տեղ: Այդպես էլ արվում է: Այո, գյուղը տեղափոխվեց, հին տները փոխվեցին նորերով, իսկ եկեղեցին…… 1867 թվականին կառուցված միջնադարյան այդ կառույցը քար առ քար համարակալվում է ու տեղափոխվում բարձրադիր մի վայր և նույնությամբ վերակառուցվում:

Նույն կերպ տեղափոխվում է 10-11-րդ դդ. կառույց քարավանատունը՝ կառուցված սև սրբատաշ տուֆաքարերից, որն այժմ ավերակ է, սակայն շարունակում է հիացնել իր ճարտարապետությամբ: Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամուրջի հետ միասին սպասարկում էր հին առևտրական ճանապարհը: Կամուրջը մնաում է ջրի տակ, ասում են՝ երաշտ տարիներին կարելի է տեսնել:

Մեր խումբը մոտենում էր հայ-թուրքական սահմանին:
Անին մոտիկից տեսնելու համար սահմանային անցակետի հետ դպրոցի տնօրեն տ. Մարիամը իր անձնական կապերն էր գործի դրել և ստացել թույլտվություն: Ափսոսանքով նշեմ, որ գյուղի դպրոցի սովորողները մեր խմբի ցուցակում չկային: Մեզ ուղեկցող դասավանդողները խոստովանեցին, որ պայմանավորվածությունը դժվարությամբ են ձեռք բերել, սահմանափակ թիվ պետք է լիներ, ուստի սովորողները չէին կարող միանալ, իրենք էլ այսքան տարի ապրում են այստեղ և առաջին անգամ են մոտիկից տեսնում Անին:
Այնքան մոտ էինք, որ անզեն աչքով տեսնում էինք տաճարի վերանորոգման աշխատանքները: Մոտ երկու ժամ անցկացրինք այդ վայրում՝ քայլեցինք, նկարեցինք, երկար, շատ երկար նայում էինք. մի պահ հայացքս գլորվեց, անցավ պատմության վրայով, հետո կանգ առավ մեր սովորողների վրա, ուշադիր նայում էին, իսկ օդում ուրցի բուրմունքն էր:
Ժամանակն էր գնալու, հաջորդը Անիպեմզան էր:
Ջրափիում արդեն նկատել էի գյուղի պատանիների ու ավելի փոքրահասակների հարգանքն ու կապավածությունը միմյանց հետ, իսկ երբ գտնվում էինք Երերույքի տաճարի մոտ, նորից ինձ հիացրեց նրանց վերաբերմունք միմյանց նկատմամբ:9518d143d686b87a6eb233c674a499a0_XL Անիպեմզա գյուղը բավականին հեռու է Ջրափի գյուղից, սակայն դա չի խանգարում երկու գյուղերին հարևանություն, բարեկամություն անել: Անիպեմզա գյուղի մի պատանի վերջերս Թուրքիայում մասնակցել էր երաժշտական փառատոնի և դրանով պարծանք դարձել ոչ միայն իր գյուղում, այլև հարևան գյուղերում: Հենց այդ պատանուն առաջարկել էին գալ տաճարի մոտ, հանդիպել, նվագել ու երգել մեզ համար: Տեսնել էր պետք, թե ինչ հպարտությամբ էին ներկայացնում նրան, որն էլ համեստորեն ժպտում էր:
Մի այլ դրվագ.
Երեկոյան բոլորս քայլում էինք Ջրափիի եկեղեցու ուղղությամբ, որը բավականին բարձր վայրում է գտնվում, հարևանությամբ մի հին իջևանատան:
Մութ էր, երկինքն՝ աստղալից:
Լսում էի պատանիներին, պատմում էին տարբեր պատմություններ, կատակում: Հետ նայեցի, հուզվեցի.  երեխաների մեծ խումբ էր գալիս: Հուզվեցի, որովհետև պատանիներից մեկն ասաց, որ այսօրվա եկեղեցի գնալը ուխտի է նման, իսկ խարույկ վառելը տոնական է, ուրեմն այսօր տոն է գյուղում: Հուզմունքս ավելի մեծացավ, երբ նկատեցի, որ ավելի փոքրերն իրենց ձեռքերում ունեն ճյուղեր, թեթև փայտեր, ով որքան կարողացել էր, վերցրել էր: Երբ ասացի, որ նախօրոք այնտեղ վառելափայտ է տարվել, մի ութ տարեկան տղա ասաց՝ կավելացնենք, երկար կվառվի, երկար կմնանք, այնքան շիտակություն կար….

Ամբողջ երկու օրվա ընթացքում որոշ չափով հասցրի հասկանալ գյուղի, դպրոցի դժվարություններն ու ապրելակերպը, չնայած նրանք չբարձրաձայնեցին:
Միայն դպրոցում շրջելիս դպրոցի տնօրենն ասաց՝ այ, մի դաշնամուր էլ չունենք, դաշնակահար էլ, իսկ երեխաներից շատերն ուզում են սովորել:
Ես հաճախ էի հարցերով դիմում ու նկատեցի, որ մեզ ընկերակցող պատանիները սիրում են իրենց գյուղը, համարում աշխարհի ամենալավ գյուղը:
Լեցուն երկու օր, բարեհամբույր մարդիկ, հյուրասեր և հյուրընկալ գյուղ և տպավորություններ, որոնք բերեցինք մեզ հետ:
Շնորհակալ եմ կրթահամալիրին, ճամփորդող մեր խմբին ու Ջրափիի մեր գործընկերներին ու սովորողներին:

Реклама
Рубрика: Без рубрики

Մայիսի 22

download-22-300x225
Նախագիծ

Երեքշաբթի, 09.30-ից
Ք. Երևանի Աջափնյակ վարչական շրջան

Քայլում ենք, դիտում, նկարում
հին ու նոր շինություներ, կառույցներ
Կանաչապատման տարածքների ուսումնասիրություն

Այցելում ենք հետևյալ դպրոցները, տեղեկատվական թերթիկներ փոխանցում սովորողներին.

 

Ալ. Բլոկի անվ. թիվ 122  հմ/դ Արզումանյան 5 391080
Հ. Մորգենթաուի անվ. թիվ 126  հմ/դ Էստոնական  8 392402
Վ.Սարոյանի անվ. թիվ 138 հմ/դ Մարգարյան ,  30ա 344800
Ռ. Իշխանյանի անվ.153  հմ/դ Առաքելյան 47 349037
թիվ 108  մ/դ Սիլիկյան թաղամաս 10 396100
թիվ 102  հմ/դ Ֆուչիկի 2 նրբ.11 344333
թիվ 100 հմ/դ Մարգարյան 9 342800
թիվ 22  հմ/դ Գ-3 թաղամաս 391113

Սովորողներ՝ 11-րդ դաս.
Մերի Մարկոսյան
Թամարա Աճեմյան
Անի Ջանոյան
Պատասխանատու՝ Սոֆյա Այվազյան
Արդյունքները՝ բլոգներում, ենթակայքում

 

Рубрика: Նախագծեր

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք

r_style2018թ. մայիսի 14-18

Մայիսի 14— ժամը՝ 11:10-11:55  9-1 դասարանի այցը քոլեջ

Նախագիծ  11-րդ դասարան
Հրանտ Մաթևոսյան- մեդիափաթեթ
Ինքնանկար
Գնալու և հասնելու ճանապարհը
Ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս
Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ
Իմ Ծմակուտը մեծ աշխարհի մի մասն է
Գիտակցության հոսքը և Հրանտ Մաթևոսյանի գրականությունը
Հոդվածները, ստեղծագործությունները՝ Մաթևոսյանի պաշտոնական կայքէջում։
Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  6.
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես
Մեկ հատված անգիր «Ծառերը» պատմվածքից
Այդ հատվածի գաղափարը:
Վեպեր, պատմվածքներ
«Աշնան արև» վիպակը
Վիպակի գաղափարը
Վերլուծություն
Կերպարները
Աղունի կերպարը
Քաղաքի և գյուղի և հակադրությունը վիպակում և այսօր
«Աշնան արև» Ֆիլմի դիտում
 17.05 ժամը՝ 09:20- 09:55—-Կլոր սեղան, քննարկում
Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ
Սովորողների աշխատանքները.

Սվետլանա Խաչատրյան
Վանուհի Ազատյան
Դայանա Ադամյան
Արեգ Սահակյան
Սաբինա դավթյան
Օֆելյա Սարգսյան
Մերի Մարկոսյան

Արդյունքներ
«Սուրհանդակի» թղթակից՝  Անուշ Նիկողոսյան

Քոլեջ —«Նախադպրոցական կրթություն» բաժնի ուսանողները ներկայացնում են իրենց հոդվածները.
Լիլիթ Գրիգորյան
Էմմա Տերտերյան
Լիլիթ Ավագյան
Մարինե Հակոբյան
Նելլի Ազիզյան

Читать далее «Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք»

Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը

Յուրաքանչյուր պատանու հատուկ են մտածողության, ընկալման և իմաստավորման բազմապիսի ձևեր, որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում ունեն միմյանց լրացնելու հակում:

Պատանի սովորողների հետազոտական ազատությունը ուսուցման մեթոդիկայի կարևոր տարր է: Գործունյա ուղեղները առանց հետազոտական ազատության չեն կարող զարգանալ: Հասարակական-մշակութային ոլորտներում ստեղծականությունն ու նորարարությունը  խթան պետք է դառնան անընդհատ ընտրության և կրթության բովանդակության փոփոխության համար ու այն փորձի համար, որին ցանկանում ենք հաղորդակից դարձնել երիտասարդ սերնդին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը հաստատվում է տարբեր մեթոդների կիրառությամբ և հետազոտության արդյունքներով: Կրթահամալիրի սովորողները գիտակցում են իրենց մտավոր և ստեղծագործական ունակությունների, ինչպես նաև լավ վարքագծի դրսևորումները:

Читать далее «Հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը»