Рубрика: Օրագիր

Հունիսի աշխատաժամանակ

Մայիսի 29-հունիսի 8

Ամառային ուսումնական ճամբար
Ամենօրյա ընդհանուր պարապմունք
Երեքշաբթի՝   Գրական ակումբ  14:30-15:30
Չորեքշաբթի ՝ մանկավարժական սեմինար
մեդիաուրբաթ
Պարապմունքներ քոլեջի հեռավար ուսանողների հետ՝ շաբաթ  օրեր
Աշխատանք բլոգում, ենթակայքում

Ավագ դպրոց

1. Ընթերցումներ՝ Պատմվածքներ
քննարկումներ -մեկական ժամ

2.  Հունիսի 3-ին. ժամը՝ 10:00- 14:00 —-Երևանյան ճամփորդություն՝
Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ, քայլք, ֆոտոպլեներ, հարակից տարածքում անտառային հատված է, ավելի ցածր՝ Զանգվի ձորն է  (Աջափնյակ):
Հարցազրույցներ աշխատողների, բնակիչների հետ, տեղեկատվական թերթիկների փոխանցում (ունեմ պայմանավորվածություն՝ ինստիտուտի տարածք մտնելու):

3. ֆիլմերի դիտում (ընտրում ենք սովորողների հետ):
Քննարկումներ:
Ամեն օր ջոկատը կազմում է հաջորդ օրվա ժամանակցույցը:
Օրվա լուսաբանումներ կայքերում, բլոգներում:

Ընդունելությանն ուղղված նախագծեր.

4.«Երևան 2800»-քաղաքային թափառումներ, զրույցներ անցորդների հետ, տեղեկատվական թերթիկների տարածում:

5. Այցելություն Ագարակ և կրտսեր դպրոցներ:

Ժամը 13:30 -ից 9-րդդասարանների խորհրդատվություն

Հունիսի 11-ից
Պետական ավարտական քննություններ

Տեղեկատվական թերթիկներ հասցեատերերին՝ այց Աջափնյակի չորս դպրոց (քննությունների օրերին, 11-րդ դասարանի սովորողների հետ:

Читать далее «Հունիսի աշխատաժամանակ»

Реклама
Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Հաշվետվություն

Դեկտեմբեր 2017-մայիս 2018

 

  1. Մարտ ամսվա հաշվետվություն
  2. Հունվարյան հաշվետվություն
  3. «Կարդում ենք»

https://sofiayvazyan.wordpress.com/2018/03/06/%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8/

4. Ուսումնահայրենագիտական ճամփորդություն

5. Գարնանային ուսումնական ճամբարի նախագծեր

6.Դիպլոմային նախագծերի բլոգ — https://naxadprocakan.wordpress.com/

7.Հանդիպում-քննարկում -http://college.mskh.am/archives/6801

8.Հանդիպում-քննարկում- http://highschool.mskh.am/archives/13490

9.https://wordpress.com/post/sofiayvazyan.wordpress.com/2965
10. http://highschool.mskh.am/archives/13141
11. Սովորողը նախագծերում
https://wordpress.com/post/sofiayvazyan.wordpress.com/2848

 


Ուսումնական հունիս
1f3bbbf6b5eed028cd6aec633e32b490
Ահնիձոր գյուղը
 «Ուսումնական Լոռի», «Կրթական փոխանակումներ» նախագծերով եռօրյա ուսումնական ճամփորդություն Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան, գ. Ահնիձորի հիմնական դպրոց Եռօրյա ճամփորդություն «Ուսումնական Լոռի» , Ահնիձոր

 Նախապատրաստական աշխատանքներ

«Մայիսյան հավաքի» օրերին սովորողներն աշխատում են «Հրանտ Մաթևոսյան» նախագծի շուրջ, որը կներկայացնեն հավաքի կլոր սեղանին:
Դայանա Ադամյան- 9-րդ դաս.

 Սովորողները համացանցի միջոցով, ծանոթանում են Լոռու մարզի պատմամշակութային  կոթողներին,  հուշարձաններին, գյուղերի  մասին առցանց տեղեկություններ հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում, ավագ դպրոցի ենթակայքում:

Կրթական փոխանակումների շրջանակում  այցելություն Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան, գ. Ահնիձորի հիմնական դպրոց
Հանդիպում սովորողների և դասավանդողների հետ,  պայմանավորվածության ձեռքբերում փոխադարձ այցելության մասին

«Հրանտ Մաթևոսյան» նախագիծը
1. Քայլում, ծանոթանում ենք գրողի ծննդավայրին, լսում գյուղի բնակչությանը, հարցազրույցներ վերցնում, ծանոթանում գյուղատնտեսությանը:

  1. Ահնիձորի հիմնական դպրոցում պատմում ենք, լսում Հրանտ Մաթևոսյանի մասին, կարդում հատվածներ ստեղծագործություններից:
  2. «Կարդում ենք» նախագիծը — կարդում ենք նախապես ընտրված ստեղծագործություններ  Ե. Չարենցից,  Հ. Թումանյանից, ինչպես նաև  պատմում ենք կրթահամալիրում իրականացվող նախագծերի, բլոգային ուսուցման  մասին, հնարավորության դեպքում սովորողները ներկայացնում են իրենց բլոգները, ազգագրական միջազգային հունիսյան ճամբարը, փոխանցում կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ:
    4. Միասնական երգերի ու պարերի կատարում:

Արդյունքների ամփոփում

Սովորողները ձեռք կբերեն ուսումնասիրելու, պատմելու հմտություններ, հայրենաճանաչություն, հնարավորություն կունենան շփվելու իրենց հասակակիցների, գյուղի մարդկանց  հետ:  Արդյունքում սովորողների կողմից կստեղծվեն  ուսումնական փաթեթներ, տեսաշարեր, պատումներ և տեսանյութեր:
Ուսումնական ճամփորդությունը նախատեսվում է հունիսի առաջին կեսին:

 

 

 

 

Рубрика: Նախագծեր

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն

Նախագիծ
downloadՄուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին

«Ուսումնական Արագածոտն» նախագծի շրջանակում մայիսյան հավաքին ընդառաջ՝ ուսումնահայրենագիտական ճամփորդություն Արագածոտնի մարզ, գյուղ Կարբի, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, գյուղ Ուշի, Սուրբ Սարգիս եկեղեցի, Օհանավան գյուղ, Օհանավանք  վանական համալիր,  կրթական փոխանակումներ Կարբիի միջնակարգ դպրոցի հետ:

Նախապատրաստական աշխատանքներ

 Սովորողները համացանցի միջոցով, ծանոթանում են Արագածոտնի մարզի Կարբի, Ուշի, Օհանավան գյուղերին, տարածքում գտնվող պատմամշակութային  կոթողներին,  հուշարձանների, Քասախի ձորի, գյուղերի  մասին առցանց տեղեկություններ հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում և Քոլեջի ենթակայքում:
Читать далее «Ուսումնահայրենագիտական ճամփորդություն»

Рубрика: Без рубрики

Հ. Մաթևոսյանի տողերից

Քո ազատության սահմանները մինչև իմ ազատության սահմաններն են…:

«…Մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ… Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին…շատ անպատասխանատու ենք…»:

«…Մենք անընդհատ ասում ենք՝ չենք արել, չենք արել… Ո՞վ էր անելու, ինչո՞ւ չի արել: 1988 թվականից հետո բոլոր հաջորդ իշխանությունները կրկնել են նախորդների սխալները և ավելացրել են սեփականը: Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորանգնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում…»:

«…Մթնոլորտը, ոչ, չի պարպվել. դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու, Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու…»:

«…Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»:

«…Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։ Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը…»:

 

 

Рубрика: Без рубрики

Չարենցյան…..

Նախագիծ՝ «Կարդում ենք Չարենց»

Արեգ Սահակյան -Չարենցը ընտանիքում 
Արեգ Սահակյան—Չարենցի հետքերով 
Արեգ Սահակյան -Հարդագողի ճամփորդները
Արեգ Սահակյան  —Հայրենիքում

Քրիստինե Մինասյան

11-րդ դաս. —«Նավզիկե»

Рубрика: Без рубрики

Ինչպե՞ս Նյու-Յորքի Բրոդվեյ փողոցը հայտնի դարձավ 

Մի անգամ միլիոնատեր Ֆինեաս Թեյլոր Բառնումին է մոտենում մի հաղթանդամ մարդ ու փող խնդրում: Միլիոնատերն ուշադիր նայում է նրան և առաջարկում հետևյալը.

_Եթե ցանկանում ես փող աշխատել, ես քեզ հնարավորություն կտամ: Դու կաշխատես երկու դոլար օրվա մեջ, բայց պետք է անես իմ ասած քայլերը: Վերցնում ես այս աղյուսը և դնում այն խաչմերուկի եզրին, որտեղ խաչվում են Բրոդվեյ և Էնն սթրիթները, մյուսը դնում ես Բառնումի թանգարանի մոտ, երրորդը Բրոդվեյ և Վիսսի սթրիթի անկյունում, իսկ վերջինը Սուրբ Պավելի դարպասների մոտ: Այնուհետև վերցնում ես հինգերորդ աղյուսը և հերթով մոտենում ես քո դրած աղյուսներին և ձեռքինդ դնում ես գետնին, իսկ գետնինը վերցնում ձեռքդ: Այդպես պտտվում ես այս չորս տարածքներով, որտեղ դու դրել ես աղյուսները և փոխում ես մեկը մյուսով: Ամեն անգամ պտույտը վերջացնելուց հետո մտնում ես Բառնումի թանգարան ամբողջությամբ շրջում ես թանգարանով և դուրս ես գալիս ու նորից շարունակում   պտույտը:

Հաղթանդամ մարդը վերցնում է աղյուսն ու անցնում գործի: Չի անցնում կես ժամ, երբ Բրոդվեյ փողոցի տարբեր անկյուններում մոտ 500 անցորդներ սկսում են հետաքրքրվել, թե ինչու՞ է այս անծանոթ, հաղթանդամ մարդը աղյուսը ձեռքին պտտվում: Ի՞նչ է այստեղ կատարվում, որտեղի՞ց են այս աղյուսները, ինչու՞ համար է նա անընդհատ պտտվում, հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չգիտեր և հետևաբար հետաքրքրասերների շրջանակը մեծանում էր: Մեկ ժամից Բրոդվեյ փողոցի և Բառնումի թանգարանի խաչմերուկում մարդկանց մի ամբողջ զանգված էր հայտնվել և փակել մոտակա բոլոր փողոցները:

Ամեն անգամ պտույտը վերջացնելիս այս հաղթանդամ մարդը մտնում էր Բառնումի թանգարան և վերադառնում նորից իր պտույտին: Մի ժամից հետո նրա հետևից արդեն մարդիկ մտնում էին թանգարան, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում թանգարանի ներսում: Բայց միտքը կայանում էր նրանում, որ մուտքը տոմսով էր և հետաքրքրասերները տոմս էին առնում ու նոր մտնում թանգարան: Նրանց շատ էր հետաքրքրում այս մարդու քայլերի իմաստը: Քիչ հետո այնքան մարդիկ էին հավաքվել, որ գործը հասնում է ոստիկանություն, քանի որ հետաքրքրասերների բանակին հնարավոր չէր կառավարել: Պարզվում է, որ այս աղյուսի տեղափոխման պահը հիանալի գովազդ էր հենց Բառնումի համար, ով իր թանգարանի այցելությունը բարձրացնելու նպատակով որոշել էր հիանալի գովազդ կազմակերպել: Այսինքն մարդկանց մոտ առաջացներ հետաքրքրություն, որից հետո նրանք իրենց կամքով կայցելեին թանգարան: Այս օրվանից հետո Նյու-Յորքի ամենահայտնի և մարդաշատ փողոցներից մեկը դարձավ Բրոդվեյը:

Рубрика: Գրականություն

  ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՕՐԵՐԻՑ ՄԻՆԸ

Aivazovsky_-_Catholicos_Khrimyan_Airik_near_Echmiadzin(Հովհ. Այվազովսկի 1885 թ.)

Խրիմյան Հայրիկը Թիֆլիս գտնված ժամանակ մի օր կանչել էր սովորականի նման զրույց անելու, թե իր գրած ոտանավորները կարդալու։ Պետք է ասեմ, որ շատ էր սիրում ոտ «անավոր» գրելը և իրեն նշանավոր բանաստեղծ էր համարում։

— Գիշերները քունս չի տաներ, — ասում էր, — սենյակում կշրջեմ, կծխեմ ու կգրեմ։

Մի պայծառ, գեղեցիկ առավոտ էր։ Մտա Թիֆլիսի առաջնորդարանը։ Նախասենյակում մի խումբ խնդրատուներ էին կանգնած։ Նրանց միջից մի ծերունի տիրացու, որ ճանաչում էր ինձ, առաջս կտրեց, խնդրեց, որ միջնորդեմ կաթողիկոսին իրեն օգնելու։ Խոստացա․ ներս գնացի։ Արևը լցվել էր սենյակը, ու Հայրիկը Աստվածաշունչի նահապետներից մեկի նման գահավորակին թիկնած ծխում էր։ Քեֆը լավ էր, ու դեմքն էլ պայծառ՝ օրվա նման։ Չգիտեմ ինչու քեֆի լավ ժամանակները նա սիրում էր ետ դառնալ, խոսել իր երիտասարդ ժամանակից, անցած օրերից, Վարագա կյանքից։ Սիրուն, սրտաշարժ պատմություններ էր անում զանազան մարդկանցից, որոնցից ոչ մեկից ես ոչ մի տեղեկություն չունեի։ Ես ինչքան ձանձրույթով էի լսում նրա ոտանավորները, այնքան և ավելի հետաքրքրությամբ լսում էի նրա տաղանդավոր զրույցները։

Պատմում էր, պատմում ու վերջը տխրությամբ ավելացնում․ «Ո՜վ գիտի, հիմա մեռեր են ամենքը…» ։ Բայց ավելի շատ ծիծաղաշարժ բաներ էր պատմում ու այնպես դուրեկան, այնպես սրտալի ծիծաղում, որ միայն Հայրիկին էր հատուկ։

Այն օրը, որ ասում եմ, շատ զվարթ տրամադրություն ուներ։ Նա առհասարակ շատ էր բաց պահում իր դուռը։ Քիչ կպատահեր, որ մարդու մերժեր՝ ներս չթողներ։ Պատվիրել էր, որ խնդրատուներին ներս թողնեին առանց արգելքի։ Խոսելու ժամանակ մին էլ տեսանք՝ մի փոքրիկ, այսպես 10-11 տարեկան գիմնազիստ ներս մտավ, գլուխն արագ տմբացրեց, չարաճճի գլուխ տվեց ու դիք կանգնեց դռան տակին։

Հայրիկի քեֆն ավելի բացվեց։
— Օ՜հ, բարով եկար, — ասավ, — ի՞նչ կուզես։
— Հայրի՛կ, ինձ ուսումնարանից դուրս են անում։
— Քեզի, ուսումնարանեն դուրս կանե՞ն։
— Այո՛, Հայրի՛կ։
— Ինչպե՞ս կարելի է, որ քեզի դուրս անեն։
— Դուրս են անում, Հայրի՛կ։
— Ո՞վ է դուրս անում։
— Դիրեկտորը։
— Ինչու՞։
— Ասում է՝ փողը բեր։
— Է՛հ, դու ալ չունի՞ս։
— Չէ՛, Հայրիկ, իմ հայրը մեռած է, մայրս․․․— երեխան սկսեց իր պատմությունը։
— Մոտ եկ, տեսնեմ։
Երեխան մոտեցավ։
— ՛Էհ, հետո լավ կսովորի՞ս դասերդ։
— Լավ եմ սովորում, Հայրիկ, — և երեխան նորից սկսեց մի պատմություն, թե ինքն ինչ առարկայից ինչ է ստացել և այլն։
— Լա՛վ, լա՛վ, դու ալ Հայրիկի պես շատախոս եղեր ես։ Հապա չըսի՞ր, որ կերթամ Հայրիկին կըսեմ։
— Ասեցի, Հայրիկ։
— Լավ ըրեր ես։ Ինչքա՞ն կուզեն։
Չեմ հիշում ինչքան ասավ երեխան, Հայրիկը ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, փողը հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Ներս մտավ վարդապետը։
— Ծո՛, տարեք նշանակեցեք, որ ասոր ուսման վճարը Հայրիկը պիտի տա, որ դիրեկտոր ալ չարձակի ուսումնարանեն․․․ Սրան տարան։ Ներս մտավ մի գաղթական կին, սևերում փաթաթված։
— Հայրի՛կ, ամուսինս սպանվեց կոտորածին, հինգ երեխալով մնացեր եմ դռները․․․
— Հա՛, խեղճ կին, այնպես ժամանակներ են, որ տղամարդիկ ալ հազիվ իրենց տունը կպահեն, դու մի խեղճ կնիկ, ինչպե՞ս պիտի պահես ատքան երեխաները։
Կրկին ձեռքը տարավ «կողքին դրած» բանի տակը, հանեց սրան էլ փող տվեց․ ճամփա դրավ։
Ներս մտավ իմ ծանոթ ծերունի տիրացուն։
— Հայրիկ, 40 տարի Ս․ Մինասի եկեղեցում, սուրբ տաճարում ծառայել եմ աստծուն, այժմ քաղցած եմ․․․
— Անխելք մարդ, — ընդհատեց Հայրիկը, — քեզի ո՞վ ըսավ 40 տ «արի» աստծուն ծառայես, որ այսօր քաղցած մնաս, 40 տ «արի» եթե մի վաճ «առականի» ծառայեիր, այսօր կուշտ պիտի ըլլայիր․․․— ու սկսեց ծիծաղել։— Է՛հ, աղեկ, կհոգանք։
Կրկին ձեռքը տարավ կողքի բանի տակից փող հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Եկան։
— Ծո՛, տարեք, ըսեք ասոր թոշակ կապեն։
Եվ այսպես ամբողջ օրը։

Աղբյուրը