Рубрика: Ուսումնական պարապմունք

2018-2019

Ուսումնական դեկտեմբեր
Քննարկում՝ «Երիտասարդություն»

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դուք ուզո՞ւմ եք պատկերացում կազմել այսօրվա երիտասարդության վիճակի և այն սարսափի ճիչերի մասին, որ բարձրացնում են նրանց ավագները: Այս հարցում իմ տեսակետը արդարացնում է երիտասարդներին, որովհետև ես ունեմ մի հին սկզբունք, ջահել խենթուկների հետ են նվաճում ծեր բլուրները: Եվ ես կարծում եմ, որ մարդկանց բաժանումը ծերերի և երիտասարդների նույնքան լուրջ է, որքան, ասենք, թուխերի և շեկերի բաժանումը: Բայց պետք է ընդունել, որ տղամարդկանց և կանանց մեծամասնությունը տարիքի առաջանալու հետ մեկտեղ մոռանում է, թե ինչպիսին է եղել իր երիտասարդությունը, և հետևաբար չի կարողանում հասկանալ իրենից հետո եկող երիտասարդությանը: Դա երիտասարդության մեջ առաջացնում է բազմաթիվ տարաձայնություններ և նրան մղում է երբեմն նույնիսկ չտրամաբանված ըմբոստության: Սակայն ո՞վ կարող է նրանցից պահանջել կյանքում քայլել մեկի կամ մյուսի գծած պլանով:
/Լուի Արագոն/

Լրացրու թեստը————Շտեմարան 2_2018 (1

Չարենց. (Քաղաքական մոտիվները.  «Երկիր Նաիրի», «Դանթեական առասպել»։ Չարենց-մարդը՝ իր ստեղծագործություններում (քնարական բանաստեղծությունները)։  http://lraber.asj-oa.am/3537/1/1990-4(3).pdf
Դանթեական առասպել

Զահրատ

Համաշխարհային գրականություն.

Համաշխարհային գրականության թարգմանական և բնագրային նմուշներ («Գրանիշ», «Գրական կամուրջ», «Գրեթերթ», «Մշակութային» և այլ կայքեր)։ Սովորողների ընտրությամբ կամ դասավանդողի առաջարկով ընթերցվելիք նյութերը որոշվում են տեղում։
Շտեմարան 2_2018 (1)

2_2018 (1)

Ուսումնական նոյեմբեր
Նախագիծ — «Ես Սեբաստացի եմ»-մտորումներ, պատումներ, այլ․․․
Ընթերցում եմ․․․․․․
Քննարկում՝ «Գնահատման ձևեր»
Հր․ Մաթևոսյան   -«Օգոստոս» պատմվածքի վերլուծությունը։
Ինքնաստուգում 4_2018 (1)
Շտեմարան 2_2018 (1)


Առաջադրանք՝     երեքշաբթի
Նախագիծ — «Ես Սեբաստացի եմ»-մտորումներ, պատումներ, այլ․․․
Առաջադրանք Արտ․ միջոցներ
Քեզ դուր եկած բանաստեղծություններից դուրս գրիր Խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցները (նշիր հեղանակը, ստեղծագործությունը)։

Հր․ Մաթևոսյան   -«Օգոստոս» պատմվածքի վերլուծությունը։

Աշնանային ընթերցարան
Սիրելի սովորող, առաջարկում եմ աշնանային ընթերցարան։ Կարող ես նաև ընթերցել այլ գրքեր քո ազատ ընտրությամբ։
Կարդալիս քո բլոգում
1․ առանձնացրու քեզ դուր եկած հատվածները,
2․համառոտ գրիր սյուժեն,
3․ներկայացրու կարծիքդ ստեղծագործության մասին։
Ստեղծագործություններ
1․ Պատմվածքներ, որոնք սովորեցնում են պայքարել ու երբեք չհուսահատվել
Ջեկ Լոնդոն -«Կյանքի սերը»
Էռնեստ Հեմինգուեյ -«Ծերունին և ծովը» պատմվածքները
2․Պատմվածք, որը ցույց է տալիս, թե ինչը կարող է մարդուն ստիպել բարեփոխվել
 Վասիլի Շուկշին- «Մանրադիտակը»
3․Վեպ, որի հերոսն իր ամբողջ կյանքում փնտրում է կյանքի իմաստը և վերջում գտնում է այն․
Սոմերսեթ Մոեմ -«Ստրկություն մարդկային»
4․Հնարավոր չէ կանգնեցնել առաջընթացը․
Խաչիկ Դաշտենցի` Գյումրվա բարբառով գրված «Ֆայտոն Ալեքը» պատմվածքը
5․Բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների երբևէ ստեղծած ամենահզոր ժողովրդական ստեղծագործությունը․
«Սասունցի Դավիթ» էպոսը

15․10-17․10

Առաջադրանք  12
Շտեմարան-2    Էջ 92-ից, բաժին-4՝ շարահյուսություն,  133-153
Թումանյան-«Գելը», «Գիքորը» պատմվածքները», «Քաջ Նազարը» հեքիաթը։

Ն․ Քուչակ
Ֆրիկ
Սայաթ-Նովա

21․09-26․09
Առաջադրանք — հայոց-12

«Վահագնի ծնունդը»

«Հայկ և Բել»

«Տիգրան և Աժդահակ»

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
Մովսես Խորենացի

ՈՂԲ

Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:

…..

Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը չարերի համար. ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ արբանյակներ էր գրավում. ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը. կորա~վ ժողովուրդը, ծածկվե՜ց նավահանգիստը, լքե~ց օգնականը. լռե~ց խրախուսիչ ձայնը:

Ո՞վ այսուհետև պիտի հարգե մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտե’ մասամբ իր որդուցս հաղթվելով: Ո՞վ պետք է զսպե առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված՝ շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը. ամեն բանի նրանք հավասարապես դժվարանում են և իրենց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ (մարդկանց): Ո՞վ պետք է նրանց պապանձեցնե սաստելով և մեզ սփոփե գովելով և չափ դնե խոսքի լռության:

……..

Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:

Կրոնավորները’ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:

Վիճակավորները/ թեմերի առաջնորդները/՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:

Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած’ աստվածաբան են:

Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող10:

Զիվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:

Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:

Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:

…….

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս:

Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար:

Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ:

Առաջադրանք 
Համեմատեք Խորենացու ժամանակները մեր ժամանակների հետ։ Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ եք տեսնում։ 

*******************************************************************************

Գրականություն
Ուսուցման նպատակը

XX դարի երկրորդ կեսի հայ գրականության զարգացման ուղիների իմացություն
գրականության մեջ XX դարի պատմական, քաղաքական, սոցիալական իրադարձությունների արտացոլման իմացություն
բանաստեղծական մտքի նոր դրսևորումների, լեզվաոճական նորամուծությունների և նոր արտահայտչամիջոցների ընկալման կարողություն
գեղարվեստական արձակի մեջ նոր հերոսի, նրա նոր մեկնաբանության ընկալում
-հայ նորագույն գրականության գաղափարների և թեմաների ընկալում
— պետական ավարտական քննությունների նախապատրաստում

Ուսումնական գործունեությունը.
գեղարվեստական արձակ և չափածո երկերի ընթերցում, վերլուծություն և մեկնաբանում
գրական տեքստի համակողմանի վերլուծություն,
վերլուծական շարադրանքներ` գրական երկի, հեղինակի գրական ժառանգության, գրողի ոճի, գրական հերոսի բնութագրման վերաբերյալ,
գրավոր կարծիք ուսումնասիրվող գրական երկի վերաբերյալ,
բառային աշխատանք` ստեղծագործության բառապաշարի ոճական քննություն։

Սովորողների հետազոտական աշխատանքներ
Ուսումնական տեսանյութերի, տեսահոլովակների, ուսումնական նյութերի ստեղծում, պրեզենտացիաների, տեսադարանների պատրաստում, փաստերի հավաքագրում, ամփոփում Առաջադրանքների ստեղծում:
Բովանդակությունը
Գուրգեն Մահարի- Մահարին բանաստեղծ և արձակագիր: «Ծաղկած փշալարեր» վիպակը:
Կոստան Զարյան- «Նավը լեռան վրա» վեպը:
Շահան Շահնուր- «Նահանջ առանց երգի» վեպը:
Համո Սահյան- «Մայրամուտից առաջ» և «Քարափների երգը» ժողովածուների ընդհանուր բնութագիրը,  «Ինձ բացակա չդնեք»։
Պարույր Սևակ- «Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» ժողովածուների ընդհանուր բնութագիրը: «Անլռելի զանգակատուն» պոեմը։
Հ. Չարխչյան- «Սևակի մահվան առեղծվածը»
Հ. Չարխչյան- «Սևակի մեծ սերը.Սուլամիթա»
Հրանտ Մաթևոսյան- Արձակի լեզվաոճական առանձնահատկությունները: «Աշնան արևը» վիպակը:
Ժամանակակից հայ բանաստեղծներ. Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան…
Ժամանակակից հայ արձակագիրներ. Լեռ Կամսար, Մկրտիչ Արմեն, Խաչիկ Դաշտենց, Սերո Խանզադյան, Մուշեղ Գալշոյան…

  1. Հին գրականություն՝ Գրերի գյուտ, Մաշտոց, պատմագրություն, Խորենացու «Հայոց պատմութունը»։
  2. Բանահյուսություն՝ Առասպելաբանություն, «Սասնա ծռեր»
  3. Նոր գրականություն՝ ռոմանտիկներ՝ Րաֆֆի, Մուրացան,
    ռեալիստներ՝ Շիրվանզադե, Պարոնյան։
  4. Օտարագիրներից՝ Վիլյամ Սարոյան:
    Հայոց լեզու
    1․ Խոսքի ընդհանուր հատկանիշները։ Շարադրանք։ Շարադրանքի ոճական ընտրություն։ 2․ Գործառնական ոճեր. գիտական, վարչական, հրապարակախոսական և գեղարվեստական ոճեր։ Առօրյա խոսակցական ոճ։
    3․ Քերականության բաժինները. ուղղագրություն, ուղղախոսություն, բառագիտություն։
    4․ Ձևաբանություն։ Խոսքի մասերի դասակարգում ըստ նյութական, քերաանական և վերաբերմունքային իմաստների։ Գոյականի, դերանվան, բայի հիմնական հատկանիշները։
  5. Շարահյուսություն։ Նախադասություն, տեսակները։ Բարդ նախադասության բաղադրիչներն ու դրանց հարաբերությունը։ Բազմաբարդ նախադասություն։ Հիմնական կանոնները և շեղումները։ Զուգաձևություններ։
    http://online.fliphtml5.com/fumf/ldap/#p=48

21.05-24.05

1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարված մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

2. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:

Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)

3. Սկզբից 7-10 նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ: Փրկված ենք:

4. Ձեր թաղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեն) և պատմությունդ վերնագի՛ր:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական, պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

6Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
Վաղուցվանից հայտնի է մի փաստ: Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :

Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

7. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա:
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2. Մի քանի քարափոր մարագներ կանորոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:

8. Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

9.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

14.05-18.05

Մայիսյան 13-րդ հավաք

Նախագիծ`  Հ«րանտ Մաթևոսյան»- մեդիափաթեթ
Ինքնանկար
Գնալու և հասնելու ճանապարհը
Ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս
Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ
Իմ Ծմակուտը մեծ աշխարհի մի մասն է
Գիտակցության հոսքը և Հրանտ Մաթևոսյանի գրականությունը
Հոդվածները, ստեղծագործությունները՝ Մաթևոսյանի պաշտոնական կայքէջում։
Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  6.
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես
Մեկ հատված անգիր «Ծառերը» պատմվածքից
Այդ հատվածի գաղափարը:
Վեպեր, պատմվածքներ
«Աշնան արև» վիպակը
Վիպակի գաղափարը
Վերլուծություն
Կերպարները
Աղունի կերպարը
Քաղաքի և գյուղի և հակադրությունը վիպակում և այսօր
«Աշնան արև» Ֆիլմի դիտում
Կլոր սեղան, քննարկում

Այստեղ

21.05

Ձեր ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, 08.04 -15.04լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….տեղադրեք բլոգներում, հղումն ուղարկեք:
Առաջադրանք 11-րդ

Բառարաններ

Արևմտահայ գրականություն

  • Հակոբ Պարոնյան  
    Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները։
  • Կենսագրություն
  • Գրական գործունեություն
  • Դրամատուրգիա
  • «Մեծապատիվ մուրացկաններ», «Քաղաքավարության վնասները»
  • Գաղափար երգիծանքի մասին: Լրատվական երգիծանքը- «Կսմիթներ»,  «Հոսհոսիձեռատետրը»: Նովելներիշարքը- «Պտույտ մը Պոլսո թաղերի մեջ», «Քաղաքավարության վնասները»: «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը, գաղափարը, նպատակը, կառուցվածքը, հերոսները: Խոսքի կոմիզմ և դրության կոմիզմ:
  • Մեկ հատված փոխադրել արևելահայերեն
  • Ասել արևմտահայերեն բառերի ու քերականական ձևերի արևելահայերեն տարբերակները

Առաջադրանք


10.04

Վ. Սարոյան «Հայ մուկը» ընթերցել, քննարկել:

03.04
«Խնկարկում Խրիմյան Հայրիկին» նախագծի շրջանակում կարդացեք և բլոգներում ներկայացրեք՝
Գաղափարի և ազատության ջահակիրը

Հովհ. Թումանյանի հուշերը Խրիմյան Հայրիկի մասին

Խրիմյան հայրիկի կտակը

10 մտքեր Խրիմյան հայրիկից

Պապիկ և թոռնիկ

Կարդացեք, մեկնաբանեք առակը, ինքներդ վերնագրեք.

Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…


Նա նստել էր այգու նստարանին և գլուխը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.

– Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։

Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.

– Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։

Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:

– Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս գումարը։

Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:

Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրոնին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերունու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։

«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց չհրկիզվող պահարանում։  Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել:

Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարքներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նորից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.

– Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը: – Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է:

Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։

Աշխատանք 11-րդ դասարանի քերականությունից.

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում  ր.

1.ա-համա-հել, թ-թու-, փ-փու-, մա-մա-,
2.թ-թի-, գ-գի-, մ-մու-, բա-բա-ային,
3.ճմ-թել, վերադա-ձ, ե-բեք, վե-ջույթ
4.մ-թմ-թոց, կե-կե-ուն, դա-ձյալ, վա-ձ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.

1.դժբա-տ, հա-ճապակյա, ապ-տել, ջա-ջա-ել
2.մ-կտալ, ա-բյուր, կ-տար, կմա-ք
3.վ-տալ, ճե-քել, խա-տել, թ-պամած
4.թ-սկան, բա-տակ, պանդ-տել, խե-դուկ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.

1. մա-ուցիկ, մտա-ածին, հալո-ք, դարձվա-ք
2.որ-կալ, մեղվաբույ-, հանկար-, նայվա-ք
3.կառամատույ-, գնա-ք, հանդիպակա-, փղ-կալ
4.կ-կվել, խ-կվել, ցն-ալ,ցն-ել

4. Կազմիր տրված գոյականների հոգնակին

Մանկավարժ, գործարք, փոքրատառ, գրագիր, պահանջատեր, աշխատատեր, սարալանջ, ջրավազան, արժեթուղթ, նիզակակիր։

5. Կազմիր նախադասություններ, որտեղ քույր բառը դրված լինի 

սեռական

տրական

հայցական հոլովներով

6. Տրված բառերը տեղադրիր նախադասության մեջ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելով։ 

Շոգ —— գյուղում կանչուն է աքլորը. Կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ——-, ձեռնափայտով ավազին ստվերներ գծում, ——- հետ փորփրում ———— անցածը։ (նա, ստվեր, կեսօր, գլուխ)

7. Ո»ր  շարքի բառերն են իրար հոմանիշ

1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ

2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ

3.ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ

4.պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

 

************************************************************************************

20.03-23.03

Ընթերցումներ՝ Աշոտ Բլեյանի հոդվածները
Էրիխ Ռեմարկի մասին
Քննարկում ենք «Երեք ընկեր» վեպը
Վերլուծություն
Մեջբերումներ վեպից

******************************************************************************

Կետադրել տեքստը.
1. Թանկագին գորգով պատված գահավորակի վրա որի երեք կողմերում դրված էին շքեղ կերպասներով պատված բարձեր նստած էր մի երիտասարդ: Արևն արդեն բարձրացել էր մի քանի ասպարեզ բայց նա ոչ լվացվել էր ոչ հագնվել: Փաթաթված էր ասրյա մի վերարկուի մեջ իսկ գիսակները մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա և երբեմն սքողում էին նրա գունաթափ դեմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին կարմրագույն շրթունքի նորաբույս ընչացքը: Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսանևհինգ տարեկան կլիներ: Սենյակը որտեղ նստած էր նա նրա ընդունարանն էր: Հատակը պատված էր բրդեղեն օթոցներով անկյուններում դրված էին տեգեր գեղարդներ աշտեներ բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցված կապարճ  լի նետերով տապարներ երկաթյա կոթով երկսայրի սրեր որոնց կոթերը զարդարված էին ականակուռ գոհարներով:
2. Բացատրե՛ք ասպարեզ բառի իմաստը: Նշե՛ք՝ ինչ ծագում ունի ասպ բառը: Նշված արմատով գրե՛ք երեք բառ և նշե՛ք իմաստները:
3. Գրեք  ասրյա, աշտե, կապարճ բառերի հոմանիշները:

4. Ականակուռ բառում բացատրե՛ք առաջին արմատի իմաստը և նույն արմատով կազմե՛ք երեք բառ:

5. Նշե՛ք ընչացք բառի իմաստը և նրանում կատարված հնչյունափոխությունը:

6. Տեքստում որո՞նք են դիպակ, ընդելուզվել բառերի հոմանիշները:
************************************************************************************
Էրիկ Թելունցն առաջարկում է Տիգրան Հայրապետյանի նշված հոդվածը քննարկել վաղը՝ դասարանում. կարդացեք, պատրատ եղեք քննարկմանը:
«Ազգային արժեքներ և քաղաքականություն» 
Էրիխ Ռեմարկի մասին
Քննարկում ենք «Երեք ընկեր» վեպը
Վերլուծություն
Մեջբերումներ վեպից
«Հաղթական կամար» վեպը

Տիգրան Հայրապետյան
Մեդիափաթեթ
Հոդվածներ, քննարկումներ

*********************************************************************************
15.03
Վ. Սարոյան «Հայ մուկը» ընթերցել, քննարկել
Գործնական քերականություն

1.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ- դանիացի ապակեգործներ- են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկա-: Արևածաղիկ- առաջին անգամ եվրոպացիներ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Եվրոպացիներ- մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար-  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

 

  1. Ամբողջացնել նախադասությունները:
    ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, ……:
    բ)  Ուզում եմ ձեզ այն պահին տեսնել,……..:
    գ)  Անցել էր ընդամենը երկու-երեք տարի,…….:
    դ) Թեև հայրն արդեն ծերացել էր,………:
    ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում,……..:
  2. Մարդ, ձեռ, հույս, ջուր արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում:
  3. Ուղղել սխալները:
    Վախում եմ, բազմիցս անգամ, նորից եմ կրկնում, սպասեցնել տվեց, ուրիշ այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում, վիճվել, կապնվել, ուտացնել, խոսա, խոստովանվել:
  4. Կետադրել ավանդազրույցը:
    Ասում են թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա որպեսզի այն ոտնատակ չընկնի չպղծվի: Այնպես որ իմացեք գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
    Հացը գետնին գցելը մեղք է քանի որ այն թոնիր է մտել մաքրվել սրբացել:
  5. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
    Մայր մտնող արևի ճառագայթները …. ամեն ինչ, և մի կախարդող տեսարան …., որով …. հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)
    2. Արդեն …. պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս …., թե մի նախշուն գորգ …. պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
    3. Ցանկապատի հետևում …. մի տուն. նրա բակում արևածաղիկներ …., որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես …. անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)
    4. Մենք մեքենայի միջից անշարժ …. ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից …. և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ …. դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
    5. Առաջարկը միաձայն …., և հաջորդ օրվանից բոլորը …. աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի …. ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
    6. Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….:(երևալ, անհետանալ, առկայծել)
    7. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
    8. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
    9. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
    10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

 

**********************************************************************************
13.03

Առավոտը Չարենցով
Ժամը՝  09.00-09.15

  • Պար-« Էջմիածնի»Միասնական կատարում-«Ես իմ անուշ Հայաստանի»
  • Չարենցյան ընթերցումներ
  • «Ինչքան աշխարհը սիրես»
  • «Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը»
  • «Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին»
  • «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»
  • «Ես իմ անուշ Հայաստանի»

************************************************************************************
12.03
«Նավզիկե» պոեմը
*********************************************************************************
08.03
Ընթերցանության նյութեր
Իրանական ժամանակակից գրականություն՝ Զոյա Փիրզադ Մի Կյանք,
Գոլի Թարաղի | Պատի հակառակ կողմը
***********************************************************************************

05.03
Ընթերցանության նյութ

Դինո Բուցատի | ՍԻՐՈ ԴԵՄ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա:

Ահա և վերջ: Այնքան էլ սարսափելի չէր, որքան ինքն էր կարծում, ու պակաս երկարատև: Չորս ամիս էլ չի անցել, և ահա ինքը լրիվ ազատ է: Մի քիչ նիհարել է, ավելի գունատվել, ավելի թափանցիկ է դարձել, սակայն ավելի թեթև է զգում իրեն, ապաքինման քաղցր թուլություն է վրան իջել, որի մեջ արդեն բաբախում են նոր, աղոտ պատրանքնրը: Ո՜հ, ինքը կեցցե, հերոսուհի է, կարողացավ ինքն իր հանդեպ անողոք լինել, վճռականորեն վանեց հուշերի բոլոր շողոքորթանքները, որոնց տրվելն այնքա՜ն գայթակղիչ էր:

Ոչնչացնել այն ամենը, ինչ մնում էր նրանից իր մոտ, անգամ մի քորոց, այրել բոլոր նամակներն ու լուսանկարները, դուրս նետել իր հագած բոլոր շորերը, երբ նա իր կողքին էր, որոնց վրա գուցե նրա նետած հայացքները թողել էին մի անշոշափելի հետք, ձերբազատվել այն գրքերից, որ նա էլ էր կարդացել, և որոնց մասին իրենց երկուսի իմացությունը նման էր գաղտնի հանցակցության, վաճառել շանը, որն ամիջապես ճանաչում էր նրան ու վազում նրան ընդառաջ, երբ բացում էր պարտեզի դուռը. խզել կապերը բոլոր այն ընկերների հետ, որոնք ընդհանուր էին իրենց երկուսի համար էլ, մինչև անգամ փոխել տունը, քանզի այս բուխարու գոգին մի երեկո նա արմունկով հենվել էր, քանզի մի առավոտ այդ դուռը բացվեց ու հայտնվեց նա, քանզի դռան զանգը շարունակում է նույն կերպ հնչել, ինչպես այն ժամանակ,երբ նա էր զանգը տալիս, ու բոլոր սենյակների մեջ իրեն թվում էր, թե նրա խորհրդավոր հետքերն էին:

Ու նաև վարժվել մտածելու այլ բաների մասին, նետվել մի կլանող գործի մեջ, որից հետո, երեկոյան, երբ վտանգը վերստին արթնանար գաղտագողի, անհաղթահարելի քունը իրեն զգետներ. ճանաչել նոր մարդկանց, հաճախել նոր միջավայրեր, փոխել նաև մազերի գույնը:
Այդ ամենն իրեն հաջողվել էր անել, հուսահատ վճռականությամբ, չթողնելով ոչ մի բաց անկյուն, ոչ մի ճեղք, որոնցից հիշողությունը կարողանար սպրդել: Ինքն արել էր դա: Եվ… ապաքինվել:
Հիմա առավոտ է, մի գեղեցիկ կապույտ զգեստով, որ իր դերձակը քիչ առաջ էր ուղարկել, Իրենեն պատրաստվում է դուրս գալ տնից: Դրսում արև է: Նա իրեն զգում է առողջ, երիտասարդ, ներսում՝ լրիվ լվացված, թարմ, ինչպես տասնվեց տարեկան հասակում: Երջանի՞կ: Գրեթե:

Բայց ահա, հարևան տնից երաժշտության ելևէջներ են լսվում: Ինչ-որ մեկը միացրել էր ռադիոն, կամ էլ գրամոֆոնը, ու բաց թողել լուսամուտը: Բաց թողել ու փակել անմիջապես:
Դա բավական եղավ: Վեց-յոթ նոտա, ոչ ավել, մի հին մեղեդու, իր սիրած երգը: Դե՜հ, վե՛րջ տուր Իրենե, էդ ստից բանի համար չկորցնե՛ս քեզ, վազի՛ր աշխատավայրդ, կանգ մի՛ առ, ծիծաղի՛ր:
Բայց մի սոսկալի դատարկություն արդեն գոյացել էր իր ներսում, անտակ մի անդունդ: Ամիսներ շարունակ, սերը` այդ տարօրինակ դատավճիռը, քնած էր ձևացել` մոլորեցնելով Իրենեին: Ու հիմա, չնչին մի բան բավական եղավ, որպեսզի նորից արթնանար:
Դրսում անցնում են մեքենաները, մարդիկ ապրում են,- ոչ ոք չգիտե մի կնոջ մասին, ով իր տան հատակին մեկնված, որպես մի պատժված երեխա, փչացնելով իր նոր շրջազգեստը, արտասվում է դառնագին:
Նա հեռու է, այլևս երբեք չի վերադառնա, ամեն ինչ անօգուտ եղավ:

****************************************************************************************

03.03

Egishe-Charents
«Նավզիկե»

 ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
Ե. ՉԱՐ. 1936. 21.IX

I
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, –
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, –
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: –

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած –
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պե՛ս, –
Ամբողջովին մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած – իմ Նավզիկեն…

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերո՛վ ծանոթ, մերթ` միայն նո՛ր
Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, –
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն –
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե’:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ, –
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնո՛րք իմ, իմ Նավզիկե…

Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամե՛ն կտավի մե՛ջ, –
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե՛ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, –
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե’:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, –
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին –
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, –
Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե՛:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, –
Ի՛նչ որ արել եմ ես, ի՛նչ անելու եմ դեռ –
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի~ իմ սեր, իմ Նավզիկե’…

Եվ պոետի հռչակ, և՛ փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սե՛ր, –
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…

Որ վարդերի՛ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ –
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա –
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, –
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…

II
ԿՆՈՋՍ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նայադների՜ նման, նայադների նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, –
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո՛ւ կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կե՛զ, –
Իբրև հոժա՜ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի՜ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…

III

…Արդեն նայի~վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարո՛ւն ու գարնանային հմայք –
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգի՛ն գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի՛ն այն ափերին…

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մե՛ջ –
Պիտի տեսնեմ կղզի՛ն այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն…

Նո՛ւյն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, –
Բայց ավելի՛ անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նո՛ւյն կախարդական եզերքը`
Բայց… ինչու՞ է թվում նա ամայի…

Նո՛ւյնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած
Նո՛ւյն աղջիկներն ահա, – և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը – երազի պես…

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մե՛ջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ –
Մանկությա՜ն պես անցած – իմ Նավզիկեն…

IV

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն – մահո՛ւ կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի՜շ Ուլիս, ուրիշի սեր…

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե –
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե –
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մե՛ջ…

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՛ջ`
Մի՜շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե՛ն մի Նավզիկե…

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ –
Իմ երգերի կարմիր ավազի՛ մեջ…

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի՛ր ավազի մեջ –
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած –
Իմ չսիրա՛ծ աղջիկ, տվեցի քե՛զ…

Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա՜կ իմ Նավզիկե, –
Ում սպասում էի – կորցըրի նրանց –
Երազներում սիրած, երազի պե’ս…

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ո՛չ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, –
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց –
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե՛:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ,
Որ չմնա երա’զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո’չ մի Նավզիկե: –

Սակայն կրկի՜ն, կրկի՜ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահո՛ւ կսկիծ: –

Ո՛չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե՛: –

Նայադների՜ նման, նայադների՜ նման, –
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ…

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…

  1. Բառային աշխատանք՝ բացատրել.

ՆԱՎԶԻԿԵ
ՆԱՅԱԴ
ԲԻԼ
ԱՆՈՆ ԼԵՍԿՈ
ՄԻԿԵՆՅԱՆ
ԵԲԵՆՅԱ
ՈՒԼԻՍ

2. Նավզիկե» պոեմը (ու՞մ է նվիրված, ո՞վ է Նավզիկեն, ի՞նչ տպավորություն է քեզ վրա թողել պոեմը, ո՞ր տրամադրությունն է իշխող)։
**********************************************************************************

  1. Գրիր մեկ բառով:
    ճահիճներով պատված 1. նոր տնկած 2. մանրէներ ծնող 2. նվեր տվող 3. մորը սիրող 3. նուրբ հնչող 4. մարդկանց ատող 4. շահույթ բերող 5. մաքուր գրած 5. շեկ վարսերով 6. միայնակ կյանք վարող 6. շատ շնորհներ ունեցող 7. մեգով պատված 7. ինչքից զուրկ

2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:

Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:

3.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

4.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքն էր, որ մտավ

Շատ լավ է տիրապետում անգլերենը:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

**********************************************************************************

01.03

  • Չարենցի «Տաղարան» ժողովածուն
  • Վերլուծել մեկ բանաստեղծություն և սովորել անգիր
  • Կարդալ՝ Ռեգինա Ղազարյանի «Հուշեր Չարենցի մասին»
  • Կազմել նախագիծ՝ «Չարենցի հետքերով»

Առակներ
Վերլուծել առակները, ո՞րն է ասելիքը:
Օշո

Երախտագիտություն

Ռենգեթսուն ուխտ է անում, վերջալույսին գալիս է գյուղ ու ապաստան է խնդրում գյուղի բնակիչներից, որոնք հրաժարվում են կնոջն օթևան տալուց։ Նրանք բուդդիստական կրոնի այլ ուղղությանն էին դավանում, այդ իսկ պատճառով չէին կարող իրենց տանը տեղ տալ զենին (բուդդիզմի դպրոցներից մեկն է, որը ծագել է Չինաստանում) դավանող կնոջը։ Կնոջ առջև իրենց դռները փակելուց բացի, արգելում են նաև գյուղ մտնել։
Դրսում ցուրտ էր, իսկ խեղճ կինը քաղցած էր ու անապաստան։ Բալենին խղճում է նրան ու ապաստան տալիս, բայց կինը ցրտի պատճառով չի կարողանում քնել։ Բացի դրանից, անտառում նաև վտանգ էր սպառնում վայրի կենդանիներից։ Կեսգիշերին, ցրտից դողալով, բացում է աչքերն ու տեսնում, որ բալենու ծաղիկները ժպտում են լուսնին։ Հիանալով այդ գեղեցիկ տեսարանով՝ Ռենգեթսուն ծնկի է իջնում ու շնորհակալություն հայտնում գյուղի բնակիչներին, որոնց պատճառով մնում է անօթևան, բայց փոխարենը հայտնվում է ծաղկած բալենու տակ։ Խորը անկեղծությամբ նա երախտապարտ է լինում գյուղի բնակիչներին․ չէ որ օթևան տալու դեպքում կզրկվեր ծաղկած բալենին, լուսինն ու անտառային լռությունը վայելելու հնարավորությունից։ Նա չի զայրանում բնակիչների վրա, չի չարանում և երախտագիտության զգացումով ընդունում է այն, ինչ տրված է իրեն։

 ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ, ՔԱՆ ՓՈՂԸ

Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…

Նա նստել էր այգու նստարանին և գլուխը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.

– Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։

Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.

– Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։

Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:

– Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս գումարը։

Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:

Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրոնին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերունու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։

«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց չհրկիզվող պահարանում։  Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել:

Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարքներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նորից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.

– Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը: – Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է:

Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։

Եվ հանկարծ նա հասկացավ, որ անկախ այն բանից՝ իրական էր այդ փողը, թե ոչ, այն փոխեց իր կյանքը, ուժ և վստահություն տվեց: Ու հենց այդ վստահությունն էր, որ օգնեց իրեն հաղթահարել իր բոլոր խնդիրները ու հասնել այն ամենին, ինչը ինքը հիմա ուներ:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s