Рубрика: Без рубрики

Հարսանեկան ծեսի 2-րդ օր. ընտանեկան

Շաբաթ օրը մոտենում էր ավարտին: Թեյի սեղանի շուրջ զրուցում էինք մեր ընտանիքով: Պատմում էի «Հարսանիքը ագարակում» նախագծի ընթացքից, հայկական ավանդույթներից: Երգչուհի հարսս հարց ուղղեց ինձ, թե ի՞նչ երգեր ենք կատարում: Դե, ես, մեղմ ասած, վատ եմ երգում, նաև՝ առիթ էր նրանց (նաև ամուսնուս ու տղայիս) ցույց տալու կրթահամալիրի անցուդարձը, ու…..սկսվեց….նյութ-նյութի հետևից ցույց էի տալիս, կարդում, նայում էինք, լսում: Քիչ հետո Անին՝ այդպես է հարսիս անունը, սկսեց կամացուկ երգեր դնդնալ: Ինձ էլ այդ էր պետք, վերցրի իր հեռախոսն ու սկսեցի ձայնագրել: Հետո, երբ լսեց, ասաց շատ կամաց է, մի հատ էլ բարձր երգեմ, ձայնագրեք, ասաց, որ առաջին անգամ է ծիսական երգ կատարում, և իրեն դուր եկավ: Ահա այդպես անակնկալ ծեսը մտավ մեր ընտանիք: Սա էլ երգը՝ Անի Պիվազյանի կատարմամբ.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s