Рубрика: Առաջադրանքներ ատեստավորման համար

Առաջադրանք

  • Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ: Տեղադրիր ճիշտ բառը:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1.ջնարակները, 2.նկանակները):
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1.խարամը, 2.խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1.միացյալ, 2.միասանական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1.տեղային, 2.տեղական) անզգայացումով:

  • Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — զղջալ

  •  Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
  • Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
  1. արբշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
  3. քսուք, ժայտքել, ճմռթել, գաղտագողի
  4. պարգև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի
  •  Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

 

  • Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից.
  1. վճիտ-պղտոր, նենգ-ժպտադեմ, հնարամիտ-անճար
  2. համերաշխ-գժտված, առինքնող-վանող, օրինաչափ-պատահական
  3. պիղծ-սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի-անջրդի
  4. պատվարժան-անարգ, գեղատեսիլ-անհրապույր, եդեմ-դժոխք

 

  • Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:
  1. Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:
  2. Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:
  3. Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:
  4. Հայաստա´ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
  • Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.
  1. Արյունը գլխին խփել
  2. Լեզուն բռնվել
  3. Քարը փեշից թափել
  4. Զենքերը վայր դնել

Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:

  1. Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
  2. Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
  3. Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
  4. Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը
Реклама
Рубрика: Без рубрики

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից

Մեդիա միջավայրի նորացում՝ սեբաստացիների, կրթահամալիրի բոլոր շահառուների համար ժամանակավոր սահմանափակումներով

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ դասավանդողներ, դաստիարակներ, կազմակերպիչներ, այլ մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ…..

Рубрика: Без рубрики

Միշտ սովորելու բան ունենք

Այժմ աշխատանքային գործունեությանս մեջ կա նաև գրքերի սրբագրում, էլ. գրքի ստեղծում: Սկզբում կարծում էի, որ միայն մեխանիկական աշխատանք պիտի կատարեմ, բայց սկսելով` այն ավելի հետաքրքրեց: Սրբագրելիս նորից եմ կարդում, եթե գեղարվեստական գրականություն է, այն էլ վաղուց ձեռքս չառած, ավելի լավ, կարդում եմ հաճույքով, սովորում եմ նոր գործիքներով աշխատել: Շնորհակալ լինելով գործընկերներիս, հատկապես Սուսան Մարկոսյանին` ովքեր օգնում են տիրապետելու այս աշխատանքներին, ես բավականին գիտելիքներ ձեռք բերեցի, որոնք հաճախ եմ կիրառում: Ուրեմն, գրքեր կազմելը բավականին հետաքրքիր աշխատանք է, քանի որ աշխատելիս բացահայտվում են նորանոր հնարներ: Ճիշտն ասած, ինձ ուրախացնում է այն, որ հնարավորություն ունեմ սովորելու:
Այստեղ կարող եք տեսնել այդ էլ. գրքերըbook

Рубрика: Без рубрики

Առաջադրանք

Քոլեջի առաջին կուրս
Հայոց լեզու

1.Կազմեցե´ք մեկական բարդ բառ` տրված արմատները գործածելով  և´ առաջին, և´ վերջին  բաղադրիչ.
գույն, տուն

2. Լրացրե´ք  բաց թողնված տառերը.
նա-ճիր, սաղավար-,  փ-փ-ադեզ,  գիշեր-թիկ,  վայր-ջք,  խ-չակ, դող-րոցք, խոր-ուբոր-, խառնիջաղան-:

3. Կրկնակ բաղաձայններով երկուական բառ կազմեցե´ք.
նն,   ռռ

4.Գտե´ք ճիշտ ձևերը.
մանրամասը-մանրամասն
անձեռնոցիկ-անձեռոցիկ
բարձրունք-բարձունք

5. Տրված բառերը գործածե´ք  փոխաբերական իմաստով  բառակապակցության  մեջ.
մեծ,   ծանր

6. Առանձնացրե´ք հոմանիշային  6 զույգ.
խլեզ, շանթ, շեղջ, ականջօղ, ցուպ, մողես, գինդ, կայծակ, ձեռնափայտ,արահետ, կույտ,  կածան

7. Տրված բառերին գրեցե´ք 2-ական հոմանիշ.
ձի-
մագիլ-
խոհեմ-

8. Գրեցե´ք տրված բառերի նույնարմատ հականիշները.
դյուրաշարժ, հնաբնակ, մանրածախ, ստորակարգ, չարագործ, տգետ

 

9.Կազմեցե´ք  3-ական բառ հետևյալ նախածանցով  և վերջածանցով.
ենթ-
-վածք

10.Կազմեցե´ք   նախադասություններ   անարգել   և  համար   համանուններով:

11. Սյունակներից  ընտրեցե՛ք   մեկական  արմատ  և  կազմեցե՛ք  հինգ  բարդ  բառ.
լույս           երես
փիղ           վարս
ծաղիկ      քար
փորձ        ոսկոր
ոսկի         աման

Գրականություն

Վ. Սարոյան  «Օձը»
Ընթերցում ենք, քննարկում, վերլուծում