Рубрика: Без рубрики

Նոյեմբերյան մի տաք օր

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Հիմա եմ հասկանում, թե ինչու էր շունչս կտրվում, երբ հեռու էի հայրենիքից. մեր բնությունը, հայկական հոգին, ընկերներիս ջերմությունը չկար: Այսօր ես վայելում էի այդ բոլորը, ու սիրտս ուռչում էր…..Ի՜նչ լավ օր անցկացրինք: Նոյեմբերյան մեղմ, բայց ջերմացնող արևը ողջ օրը մեզ հետ էր: Գեղեցիկ, շատ գեղեցիկ աշուն է, դե, Հայաստանում աշունը միշտ էլ երկար է տևում ու հմայում է գույների խաղով, առատ բերքով: Բա ի՜նչ լավն է «Սեբաստացիներ» երգչախումբը: Ահա Բյուրականի եկեղեցում թևածեց նրանց երգը, դիպավ պատերին, հետո շարունակվեց մշակույթի տանը, ուրախացրեց բոլորին: Շնորհակալ եմ այս գեղեցիկ օրվա համար: Իսկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ ամենուր ապահով ես զգում, նաև հպարտություն է համակում, որ նրա կողքին ես, որ զգում ես, թե ինչպիսի հարգալից ու նախանձոտ հայացքներով են նայում մեր տիարին: Այսպիսի ջերմ օր, ջերմ գործընկերներ ու դրական լիցքեր….

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Реклама