Рубрика: Նախագծեր

Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմի ուսումնասիրումը նախագծային մեթոդով

ИзображениеԳրականությունն ու պատմությունը հաճախ այնքան են մոտենում իրար, որ մեկի ուսումնասիրումն առանց մյուսի դառնում է անհնարին։ Այդպես էր Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը, որ երկու դասավանդողներս՝ գրականության և պատմության, որոշեցինք ուսումնասիրել սովորողների հետ՝ համակցված դասերի միջոցով։ 

Реклама
Рубрика: Գրականություն

Դանիել Վարուժան

ИзображениеԳրիգոր Չպուգքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին /1884թ-ի ապրիլի 21/, երբ Դանիելի հայրը` Գրիգորը, Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի մարգարեությունն էր թերթում, իր բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա: Читать далее «Դանիել Վարուժան»

Рубрика: Իմ հոդվածներն ու հաշվետվությունները

Ընդհանուր հանրակրթության ծրագրի իրականացումը մասնագիտական կողմնորոշում ունեցող սովորողի համար

Изображение

Այս հոդվածում փորձեմ ներկայացնել, թե ինչպես են համադրվում գրական ստեղծագործության պատկերային բնույթը, արվեստը և դասաժամային համակարգը դպրոցում:

Մասնագիտական կողմնորոշում ունեցող սովորողը սովորաբար կենտրոնանում է միայն իր ընտրած մասնագիտության վրա՝ անտեսելով մնացած «ոչ կարևոր» առարկաները: Այստեղից հետևություն՝ այդ առարկաների ուսուցումը արդյունավետ դարձնելու առաջին պայմանը դա մարդու (սովորողի) ընտրած մասնագիտությանը, այդ ուղղությամբ նրա գործունեությանը ծառայեցնելն է։  Գեղարվեստի ավագ դպրոցում՝ գրականության, պատմության միջոցով կերպարվեստին, թատրոնին, արվեստին առնչվող մասնագիտությունների հանդեպ հետաքրություն պահպանելը,մասնագիտական ուսումնական նախագծերին աջակցելը: Читать далее «Ընդհանուր հանրակրթության ծրագրի իրականացումը մասնագիտական կողմնորոշում ունեցող սովորողի համար»

Рубрика: Без рубрики

Համո Սահյան

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնոծը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, ներել, տարել, համբերել…
Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ,
Քայլերս նորից ձեր տուն են բերել:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնոծը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ հողածին:
Читать далее «Համո Սահյան»

Рубрика: Без рубрики

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Изображение
Ինձ համար դյուրին էր ասել. «Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգեւում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ». և հավելել արդար խղճով՝ «Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալների չբերեց»: Կարող էի ասել. արժանավորների մեջ այդ արժանավորին մի կողմ քաշել այս փլուզման մեղավորների ստվար զանգվածից ու արդարանալ` «ինքն անպարտ է, մենք անպարտ ենք»։

 

Читать далее «ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՄԱՍԻՆ»

Рубрика: Без рубрики

«Պիկասոն» Թումանյանի երևանյան տանը

Изображение

Ինչպես հայտնի է, ապրիլի 8-ին, ժամը 15:00-ին «Բարև պարոն Պիկասո» ցուցահանդեսի բացումն է:

Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների աշխատանքներն այս անգամ ցուցադրվելու են Հովհ. Թումանյանի թանգարանում: Այսօր Թումանյանի երևանյան տանը գեղարվեստցիները տեղադրեցին, դասավորեցին կտավները, կոլաժներն ու նկարները: Էքսպոզիցիան ավարտված է: